Ոսկե խաղակոշիկ

«Ոսկե խաղակոշիկ» (անգլ․ European Golden Shoe (Boot)), ֆուտբոլաին մրցանակ հանձնվում է պետությունների ազգային առաջնություններում հանդես եկող լավագույն ռմբարկուներին, ովքեր մտնում են ՈՒԵՖԱ-ի[1] կազմի մեջ։ Առաջին անգամ այն հանձնվել է 1968 թվականին։ 1997 թվականից կազմակերպիչներն են՝ «Ադիդասը» և Եվրոպայի միավորված սպորտային հրատարակությունները (անգլ․ European Sports Magazines) ։

Հաղթող է ճանաչվում այն ֆուտբոլիստը, ով ամենաշատ բալերն է հավաքում մեկ խաղաշրջանի ընթացքում։ Այս պահին մրցանակի նվաճողները 33 ֆուտբոլիստներ են, իսկ մրցանակի շնորհման ժամանակահատվածը 38 տարի է (1992-ից մինչ 1996 թթ, խաղակոշիկի հանձնումը դադարեցվել է, սակայն 1997 թ վերականգնվել է )։

Կանոնները

1968—1991

Ֆրանսիական «L’Équipe» թերթը համատեղ «Ադիդաս» ընկերության հետ բավականին պարզ կանոններ էր մշակել ․ այն խաղացողը, ով ամենաշատ գոլերը կհեղինակի (անկախ նրանից թե ինչ մակարդակի է առաջնությունը և ինչքան է այն տևում) նա դառնում է հաղթող։ Չնայած բազմաթիվ գրանցված խախտումներին այնուամենայնիվ մրցանակը հանձնվել է մնչև 1991 թվականը։

1992—1996

Այս շրջանում մրցանակի հանձնումը դադարեցվել է , կապված Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքի հետ, նրանց կարծիքով մրցանակը պետք է ստանար (1991թ․) իրենց առաջնության ռմբարկուն։ Սակայն ոչ պաշտոնական «Ադիդաս» ընկերությունը շարունակում էր հանձնել մրցանակը մինչև 1997 թվականը։

1997 — այժմ

1997 թվականին ESM մշակեց նոր հանձնման կարգ։ Այդ օրվանից գործում է մրցանակի հանձնման հետևյալ կարգը՝ գնդակը հաշվարկվում է ֆուտբոլիստի անցկացրած խաղերի քանակով և առաջնության մակարդակով, այսպես լավագույն 5 առաջնությունների համար բազմապատկվում է 2-ով, 6-ից 21-րդ առաջնությունների —1․5 անգամ, իսկ ավելի ցածր առաջնությունների համար — 1։ Այս սխեման ավելի օբյեկտիվ էր, քանի որ յուրաքանչյուր առաջնություն իր մակարդակով տարբերվում է։

Վիճակագրություն

Ըստ ակումբների

ՏեղԱկումբՄրցանակ
1 «Բարսելոնա»8
2  «Ռեալ Մադրիդ»4
3  «Բավարիա»3
4 «Դինամո» (Բուխարեստ)3
5  «Պորտու»3
6  «Արսենալ»2
7 «Այաքս»2
8  «Բենֆիկա»2
9  «Լիվերպուլ»2
10 «Սպորտինգ» (Լիսաբոն)2
11  ԲԿՄԱ (Սոֆիա)2

(Բացի աղյուսակում նշված ակումբները ևս 22 ակումբի կազմում հանդես եկող ֆուտբոլիստնոր ստացել են այս մրցանակը

Ընդհանուր (33)

Հետաքրքիր փաստեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ