Պարբերություն (քիմիա)

Պարբերություն, քիմիական տարրերի պարբերական համակարգի շարքը, որտեղ ատոմները դասավորված են ըստ միջուկի լիցքի աճման և էլեկտրոններով արտաքին էլեկտրական թաղանթի լրացման։

Պարբերական համակարգը կազմված է յոթ պարբերություններից։ Առաջին պարբերությունում առկա է երկու քիմական տարր, իսկ երկրորդում և երրորդում՝ ութական։ Այս երեք պարբերությունները կոչվում են փոքր պարբերություններ։ Մյուս պարբերությունները, որոնցում առկա են 18 և ավելի տարրեր, կոչվում են մեծ պարբերություններ։ Պարբերության համարով որոշվում է տարրում էլեկտրոնային թաղանթների քանակը (էներգիական մակարդակներ)։

Յուրաքանչյուր պարբերություն (բացի առաջինից) սկսվում է ալկալիական մետաղով (Li, , К, Rb, Cs, Fr) և ավարտվում ազնիվ գազով (Ne, Ar, Kr, Хе, Rn, Og), որին նախորդում է ոչ մետաղ։

Առաջին պարբերությունում, բացի հելիումից[1][2][3][4][5], կա մեկ տարր՝ ջրածինը[6][7], որն ունի ինչպես մետաղներին, այնպես էլ (ավելի շատ) ոչ մետաղներին բնորոշ հատկություններ։ Այս տարրերի մոտ էլեկտրոններով լրացվում է 1s-ենթամակարդակը։

Երկրորդ և երրորդ պարբերությունների տարրերի մոտ լրացվում են s- և р-ենթամակարդակները։ Փոքր պարբերությունների տարրերին բնորոշ է էլեկտրաբացասականության կտրուկ աճ միջուկի լիցքի աճմանը զուգընթաց, թուլանում են մետաղական և ուժեղանում ոչ մետաղական հատկությունները։

Չորրորդ և հինգերորդ պարբերությունները ներառում են անցումային d-տարրեր (սկանդիումից մինչև ցինկ և իտրիումից կադմիում), որոնց մոտ էլեկտրոններով արտաքին s-ենթամակարդակի լրացումից հետո, համաձայն Կլեչկովսկու օրենքի, լրացվում է նախորդ էլեկտրոնային մակարդակի d-ենթամակարդակը։

1s 2s          2p  3s          3p  4s       3d 4p  5s       4d 5p6s    4f 5d 6p  7s    5f 6d 7p        6f 7d    7f...

Վեցերորդ և յոթերորդ պարբերություններում լրացվում են 4f- և 5f-ենթամակարդակները, որոնք պարունակում են 14 տարրով ավելի, քան չորրորդ և հինգերորդ պարբերությունները (լանթանիդները վեցերորդ և ակտինիդները յոթերորդ պարբերություններում)։

Հետագայում պարբերությունները տարբերակվել են ըստ երկարության կամ այլ հատկանիշի, ինչի շնորհիվ պարբերական համակարգում դրանց տեղակայման տարբեր եղանակներ։ Պարբերական համակարգի կարճ ձևում փոքր պարբերություններն ունեն մեկական շարք, իսկ մեծ պարբերությունները՝ երկու։ Պարբերական համակարգի երկար ձևում բոլոր պարբերությունները կազմված են մեկ շարքից։

Փոքր պարբերություններ
Մեծ պարբերություններ
Տարրերի քանակ2 կամ 818 և ավելի
Էլեկտրոնների բաշխումլրացնում են միայն s- և р-ենթամակարդակներըլրացնում են նաև նախավերջին d-ենթամակարդակը և նախանախավերջին f-ենթամակարդակը
Տարրերի հատկությունների փոփոխությունմետաղական հատկություններն արագ թուլանում ենդանդաղ անցում մետաղական հատկություններից ոչ մետաղական հատկությունների

Մեկ պարբերությունում ներառված տարրերն ունեն մոտ հարաբերական ատոմային զանգված, սակայն տարբեր ֆիզիկական և քիմիական հատկություններ, ի տարբերություն նույն խմբի տարրերի։ Կարգաթվի աճմանը զուգընթաց պարբերություններում փոքրանում է ատոմի շառավիղը և աճում վալենտային էլեկտրոնների թիվը, ինչի հետևանքով տեղի է ունենում տարրերի մետաղական հատկությունների թուլացում և նրանց ոչ մետաղական հատկությունների ուժեղացում, թուլանում են տարրերի և նրանց միացությունների վերականգնիչ և ուժեղանում օքսիդիչ հատկությունները։

Ծանոթագրություններ