Ջոզեֆ Ֆայնս

Ջոզեֆ Ֆայնս (անգլ.՝ Joseph Fiennes, լրիվ անունը՝ Ջոզեֆ Ալբերիք Իսքարիոթ Թուիսլթոն Վիքհեմ Ֆայնս, անգլ.՝ Joseph Alberic Iscariot Twisleton Wykeham Fiennes ), բրիտանացի դերասան՝ թատրոնի, կինոյի և հեռուստատեսության։ Ծնվել է 1970 թվականի մայիսի 27-ին Սոլսբերի, Ուիլթշիր, Անգլիա։ Խաղացել է մի շարք հայտնի ֆիլմերում, ներկայացումներում և սերիալներում։ Դերասանական գործունեությունից բացի զբաղվում է սոցիալ-քաղաքական պրոբլեմներով, ընդգրկված է մի քանի բարեգործական ծրագրերում, ֆինանսավորում է քաղցկեղային հիվանդությունների հետ կապված գիտական հետազոտությունները։ Արքայազնի վստահության (The Prince's Trust), բարեգործական հիմնադրամի դեսպաններից է[5], զբաղվում է նաևթենիսով, ալպինիզմով, սերֆինգով և ձիարշավով[6]։ Ֆայնսը սերում է ազնվական ընտանիքից և հանդիսանում է Ուելսի արքայազն Չարլզի 8-րդական զարմիկը։

Ջոզեֆ Ֆայնս
անգլ.՝ Joseph Fiennes
Հասակը183 սմ
Ծնվել էմայիսի 27, 1970(1970-05-27)[1][2][3] (53 տարեկան)
ԾննդավայրՍոլսբերի, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԳիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց և Bishop Wordsworth's Church of England Grammar School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հնչյունավորող, թատրոնի դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան1993–այժմ
ԺանրերԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
ԸնտրանիՍիրահարված Շեքսպիրը
Ելիզաբեթ
Սպանիր ինձ նրբորեն
Վենետիկի վաճառականը
FlashForward
Ծնողներհայր՝ Մարկ Ֆայնս[4], մայր՝ Ջենիֆեր Լեշ[4]
Ամուսին(ներ)Մարիա-Դոլորես Դիեգես

Կենսագրություն

Ֆայնսը ծնվել է հարավարևելյան Անգլիայի Սոլսբերի քաղաքում (Ուիլթշիր կոմսություն), լուսանկարիչ և ֆերմեր Մարկ Ֆայնսի և վիպասանուհի Ջենիֆեր Լեշի բազմազավակ ընտանիքում[7]։ Նրա ավագ եղբայրը հայտնի դերասան Ռայֆ Ֆայնսն է, քույրերը՝Մարթա և Սոֆի Ֆայնսերը ռեժիսորներ են, եղբայրը՝ Մագնուս Ֆայնսը կոմպոզիտորէ, իսկ Յակոբ Ֆայնսը, որը նրա երկվորյակ եղբայրն է, էկոլոգ է և վայրի բնության պաշտպան։ Ֆայնսն ունի ևս մեկ որդեգրված եղբայր՝ Մայքլ Էմերին, որը զբաղվում է հնագիտությամբ։

Ֆայնսը մեծացել և կրթություն է ստացել սկզբում Իռլանդիայում (Արևմտյան Քորք), որից հետո տեղափոխվել է Անգլիա։ Ֆինանսական պրոբլեմների հետ կապված ընտանիքի հաճախակի այս ու այն կողմ տեղափոխվելու պատճառով, նա ստիպված է եղել սովորել 14 տարբեր դպրոցներում։ Ծնողների, հատկապես մոր մեծ սերը մշակույթի նկատմամբ և երեխաներին տված դաստիարակությունը արվեստի և գրականության սիրո մթնոլորտում, մեծ ազդեցություն է ունեցել հետագայում երեխաների մասնագիտության ընտրության մեջ։ Ֆայնսը հիշում է, որ իրենք հեռուստացույց չունեին, փոխարենը միշտ կարդում էին։ 16 տարեկանում Ֆայնսը մեկ տարի սովորել է Սաֆոլկի գեղարվեստական դպրոցում, բայց այն թողել է միանալու համար Young Vic Youth Theatre-ին։ Թագավորական ազգային թատրոնում չորս տարի աշխատել է որպես զգեստապահ[8]։ Այնուհետեև երեք տարի սովորելով ԼոնդոնիԳիլդհոլի երաժշտական և դրամայի դպրոցում և ավարտելով այն 1993 թ.-ին՝ Ֆայնսը սկսումէ զբաղվել դերասանական իր կարիերայով։

Կարիերա

Ֆայնսի կարիերան սկսվում է թատրոնից։ Նա իրեն նախ և առաջ համարում է թատրոնի դերասան և շատ անգամ հրաժարվել է ֆիլմում նկարահանվելուց՝ գերադասելով բեմը կինոյից։ Ֆայնսի առաջին թատերական պրոֆեսիոնալ դեբյուտը եղել է Լոնդոնի Վեստ Էնդ թատրոնում, «Կինը սևի մեջ» ներկայացման մեջ։ Երկրորդ, «Մեկ ամիս արվարձանում» բեմադրման ժամանակ նրա խաղընկերուհին հայտնի բրիտանացի դերասանուհի Հելլեն Միրրենն էր։ Այնուհետև Ֆայնսը երկու տարի աշխատում է Շեքսպիրյան թագավորական թատրոնում և ցուցաբերած փայլուն դերասանական խաղի համար բարձր գովասանքի է արժանանում թատերական քննադատների կողմից։ Մեծ հաջողություն է ունենում «Մարդու Որդին» ներկայացումը, որտեղ Ֆայնսը մարմնավորում է Հիսուս Քրիստոսին։ Ֆայնսի դեբյուտային ֆիլմը «Փոփփի Քերյուի անվճռականությունն» է՝ 1995 թ-ին, սակայն նրա առաջին լուրջ դերը գեղարվեստական կինոյում Քրիստոֆերի կերպարն է՝ 1996 թ., իտալացի ռեժիսոր Բելուչչիի նկարահանած «Հպանցիկ գեղեցկություն» ֆիլմում։ Կինոյում նրա առաջին քայլերը աչքի չեն ընկնում, փոխարենը նա ակտիվ զբաղվում է թատրոնով, խաղում է մի շարք ներկայացումներում՝ «Տեսարանը կամրջից», «Դրախտի երեխաները», «Թրոլյուսն ու Քրեսիդան», «Ինչպես դա քեզ դուր է գալիս», «Խոտե մահճակալը»։

1998 թ-ին նրա գլխավոր դերակատարմամբ էկրան են բարձրանում միանգամից երեք ֆիլմ՝ «Ինչ-որ բան Մարթայի մասին» (Լաուրենս) կատակերգությունը, և Օսկարի ներկայացված երկու ֆիլմերը՝ «Ելիզաբեթ» (Ռոբերտ Դադլի) պատմական դրաման և «Սիրահարված Շեքսպիրը» (Ուիլլ Շեքսպիր) ռոմանտիկ կատակերգությունը, որը տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում ճանաչվում է տարվա լավագույն ֆիլմ։ Երկու ֆիլմերը՝ «Ելիզաբեթ» և «Սիրահարված Շեքսպիրը», որտեղ նրա խաղընկերուհիներն են Քեյթ Բլանշետը և Գվինեթ Փելթրոուն, Ֆայնսին բերում են համաշխարհային ճանաչման։ Սիրահարված Շեքսպիրում Ֆայնսը մարմնավորում է երիտասարդ դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի կերպարը։ Շեքսպիրի դերկատարման համար Ֆայնսը արժանանում է Լաս Վեգասի կինոքննադատներիասոցիացիայի, ինչպես նաև Chicago film Critics Association Awards-ի կողմից որպես ամենախոստումնալիցդերասան, MTV Movie Awards-ի կողմից՝ լավագույն համբույրը մրցանակներին և առաջադրվում է BAFTA-ի, MTV Movie Awards-ի, Screen Actor Guild Awards-ի կողմից տարվա լավագույն դերասան անվանակարգում։ Նա Miramax ընկերության հետ միանգամից հինգ ֆիլմի պայմանագիր է կնքում, սակայն ավելի ուշ չեղյալ է համարում՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում կորցնել իր ազատությունը[9]։

Սիրահարված Շեքսպիրի հաջողությունից չշլացած, և անկախ կինոյում բացված փայլուն հեռանկարից իր համար՝ բավականին համեստ դերասանը, խուսափելով «Սեքս խորհրդանիշ» ճանաչվելուց, մի քանի ամիս անհայտանում է գլամուր աշխարհի տեսադաշտից[10]։Վերադառնում է թատրոն և խաղում է «Իրական լավ գործ» ներկայացման մեջ. թատրոնում շաբաթական 200 ֆունտ աշխատավարձով։ Հաճախ Հոլլիվուդը քննադատել է Ֆայնսին, որ նա չկարողացավ որսալ իր հաջողության պահը Շեքսպիրից հետո և մտնել այն դռներով, որ «Սիրահարված Շեքսպիրն» էր բացել իր առջև։ Ֆայնսը սիրում է թատրոնը, որտեղ նա կարող է կերտել։ 2001 թ. «Էդուարդ Երկրորդ» թատերական բեմականացման մեջ նա խաղում է Էդուարդ Երկրորդի դերը, և հենց նույն թվականին էլ էկրան է բարձրանում նրա գլխավոր դերակատարմամբ «Թշնամին դարպասի մոտ» ռազմական դրաման, որտեղ նա մարմնաորում է ռուս կոմիսար «Դանիլովի» կերպարը։ Ստանալով մեծ թվով առաջարկներ հայտնի ռեժիսորների և պրոդյուսերների կողմից ֆիլմերում նկարահանվելու՝ նա միևնույն է հավատարիմ է մնում թատրոնի նկատմամբ իր դերասանական կրքին և չի հրաժարվում թատրոնում իր դերերից։ 2002 թ. «Սպանիր ինձ նրբորեն» էրոտիկ թրիլերը, որը պատմություն է Ալիսի և առեղծվածային Ադամ Թելիսի անկառավարելի սեքսուալ կրքերի մասին, որտեղ Ֆայնսը խաղում է Ադամ Թելիսի կերպարը, նորից թարմացնում է Ֆայնսի Շեքսպիրյան փառքը։ Դրան հաջորդում են 2003 թ. «Լյութեր»(Մարտին Լյութեր) և 2004 թ. «Վենետիկի վաճառականը» (Բասսանիո) ֆիլմերը, վերջինս նաև Ալ Պաչինոի և Ջերեմի Այրոնսի մասնակցությամբ[11]։ 2006 թ. Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում Դայան Քրյուգերի, Դեննիս Հեյսբերթի և իր գլխավոր դերակատարմամբ Ֆայնսը նկարահանվում է «Մնաս բարով Բաֆանա», քաղաքական բանտարկյալ, հեղափոխական Նելսոն Մանդելայի՝ բանտում անցկացրած տարիների, բանտապահ Ջեյմս Գրիգորիի և Մանդելայի միջև ձևավորված ընկերության մասին պատմող ֆիլմում[12]։2007 թ. Ֆայնսը Ռուսաստանի հետ համատեղ, առաջին անգամ որպես ռեժիսոր, նկարահանում է «Ոգին» կարճամետրաժ ֆիլմը[13][14]։

Մասնակցել է «Անիմացիոն դյուցազնավեպ» 1999 թ., «Սինդբադ. Յոթ ծովերի լեգենդը» 2003 թ. և «Մարդկային զգայնության կորած և գտնված արկղը» 2010 թ. անիմացիոն մուլտֆիլմերի հնչյունավորմանը, ինչպես նաև 1998 թ. BBC Radio4 ռադիոալիքով հեռարձակվող «Ավան», «Աղոթողի դիմակը» վեպերի ռադիոբեմականացմանը և 2002 թ. թողարկված Շեքսպիրի սոնետների ամբողջական հավաքածուի՝ «Երբ սերն է խոսում» CD ալբոմի աուդիոընթերցումներին։ 2010 թ. Ֆայնսը հրավիրվում է մասնակցելու հայտնի ֆրանսիական սուրճի «Carte Noir» ապրանքանիշի կողմից կազմակերպված «Carte Noire-ի ընթերցողները» դասական ստեղծագործությունների ընթերցման տեսաշարում[15]։Ֆայնսի կարիերան շարունակվում է առ այսօր. նա 2009-2010-2011-2012 թվականներին նկարահանվել է «FlashForward» (Գալիքի պահը), «Քամելոթ», «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալներում։

Ընտանիք

Ֆայնսն իր կնոջ՝ արմատներով իսպանացի, շվեյցարական մոդել Մարիա-Դոլորես Դիեգեսի հետ ծանոթացել է 2005 թ. Տաորմինայում (Սիցիլիա) անցկացվող կինոփառատոնի ժամանակ։ Նրանք ամուսնացել են 2009 թվականին Տոսկանայում։ Զույգն այժմ ունի երկու դուստր՝ Սեմ ծնվ. 2010 թ. և Իզաբել ծնվ. 2011 թ.։

Ֆիլմագրություն

ՏարեթիվՖիլմի անվանումԿերպարըՖիլմի բնօրինակ անվանում
1995Փոփփի Քերյուի անվճռականությունըՈւիլլիThe Vacillations of Poppy Carew
1996Հպանցիկ գեղեցկությունՔրիստոֆերStealing Beauty
1998Ինչ-որ բան Մարթայի մասինԼաուրենսMartha, Meet Frank, Daniel and Laurence
1998ԵլիզաբեթՌոբերտ ԴադլիElizabeth
1998Սիրահարված ՇեքսպիրըՈւիլլ ՇեքսպիրShakespeare in Love
1999Հավերժ իմըԱլեն ՌիփլիForever Mine
2000Ժանգոտ ալյումինՇոն ԴինիRancid Aluminum
2001Թշնամին դարպասի մոտԿոմիսար ԴանիլովEnemy at the Gates
2001ԱճյունԷլիջահDust
2002ԼեոՍտեֆանLeo
2002Սպանիր ինձ նրբորենԱդամ ԹելիսKilling Me Softly
2003ԼյութերՄարտին ԼյութերLuther
2004Վենետիկի վաճառականըԲասսանիոThe Merchant of Venice
2005Մարդը մարդունՋեմի ԴոդMan to Man
2005Մեծ արշավԴանիել ԳիբսոնThe Great Raid
2006Սուր սահմանի վրաՆեյլ ԲուքմանRunning with Scissors
2006Դարվինի մրցանակըՄայքլ ԲուրոուզThe Darwin Awards
2007Մնաս բարով, ԲաֆանաՋեյմս ԳրեգորիGoodbye Bafana
2007Ոգիֆիլմի ռեժիսորThe Spirit
2008ՓախուստԼեննի ԴրեյքThe Escapist
2008Դու, ես և կապիտան ԼոնբրիջըԼյուկ՝ հեղինակի ձայնYou Me and Captain Longbridge
2008Կարմիր բարոնըՌոյ ԲրաունThe Red Baron
2008Հմայիչ/ԳեղեցիկԲոբ ՖիցփեյնPretty/Handsom
20081941-ի գարունըԱրթուր ՊլանկSpring 1941
2009Գալիքի պահըՄարկ ԲենֆորդFlashForward
2009Հոսանքին հակառակՓոլ ԹոմսոնAgainst the Current
2011ՔամելոթՄերլինCamelot
2012Ամերիկյան սարսափ պատմությունԹիմթի ՀոուարդAmerican Horror Story
2014Խաղեր ստեղծողըՄորոդյանThe Games Maker
2014ՀերակլեսԵվրիսթյոսHercules
2015ՔլավիոսՔլավիոսClavius
2015Պիղծը-The Unholy
2015Անծանոթ երկիրՄեթյու ՓարքերStrangerland
2015ԴիպլոմատըՄայք ՇեփարդThe Diplomat

Թատերագրություն

ՏարեթիվՆերկայացման անվանումԿերպարԲնօրինակ անվանում
1993Կինը սևի մեջ-The Woman In Black
1994Մեկ ամիս քաղաքից դուրսԲելյաևA Month In The Country
1995Տեսարան կամրջիցՌոդոլֆոA View From The Bridge
1996-1997Մարդու որդինՀիսուս ՔրիստոսSon of Man
1996Դրախտի երեխաներըԼեսենարLes Enfants du Paradis
1996-1997Թրոլյուսն ու ՔրեսիդանԹրոլյուսTroilus and Cressida
1996-1997Խոտե մահճակալըՌեյֆ ՍմիթThe Herbal Bed
1997Ինչպես դա քեզ դուր է գալիսՍիլվիոսAs You Like It
1998Իրական լավ գործԲիլլիReal Classy Affair
2001Էդուարդ IIԷդուարդ IIChristopher Marlowe’s Edward II
2001Մարտիկ պոետի ընթերցումը-War Poet’s Reading
2002ՕթելլոԼագոOthello
2003Սիրո անպտուղ ջանքերըԲերոունLove’s Labour’s Lost
2005-2006Էպիտաֆիա Ջորջ Դիլոնի համարՋորջ ԴիլոնEpitaph for George Dillon
20082000 մետրՇերիֆի օգնական(Մոս)2,000 Feet Away
2009Սիրանո դը ԲերժերակՍիրանոCyrano de Bergerac

Անիմացիոն կրկնօրինակումներ

տարեթիվըանվանումըկերպարըբնօրինակ անվանումը
1998Անիմացյոն ԴյուցազնավեպԲավուլֆ (ձայն)Animated Epics։ Beowulf
2003Սինդբադ. Յոթ ծովերի լեգենդըՊրոթեոս (ձայն)Sinbad: Legend of the Seven Seas
2010Մարդկային զգայնության կորած և գտնված արկղըտղա (ձայն)A Lost and Found Box of Human Sensation

Մրցանակներ

  • Las Vegas Film Critics Society Awards
    • Ամենախոստումնալից դերասան՝ Սիրահարված Շեքսպիրը 1998
  • Broadcast Film Critics Association Awards
    • Նորահայտ դերասան՝ Ելիզաբեթ 1999
  • Screen Actors Guild Awards
    • Գլխավոր դերի փայլուն կատարում՝ Սիրահարված Շեքսպիրը 1999
  • Blockbuster Entertainment Awards
    • Լավագույն սկսնակ դերասան՝ Սիրահարված Շեքսպիրը 1998
  • MTV Movie Awards
    • Լավագույն համբույրը՝ Սիրահարված Շեքսպիրը 1998
  • Chicago Film Critics Association Awards
    • Ամենախոստումնալից դերասան՝ Սիրահարված Շեքսպիրը 1998
  • Cinema For Peace Awards
    • Տարվա լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ Ոգին 2008

Ներկայացված է եղել

  • BAFTA awards
    • Լավագույն դերասան՝ Սիրահարված Շեքսպիրը 1999
  • MTV Movie Awards
    • Լավագույն դերասան՝ Սիրահարված Շեքսպիրը 1999
  • Screen Actors Guild Awards
    • Լավագույն դերասան՝ Սիրահարված Շեքսպիրը 1999
  • Teen Choice Awards
    • Ամենասեքսուալ սիրային տեսարան՝ Սիրահարված Շեքսպիրը 1999
  • Satellite Awards
    • Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Վենետիկի վաճառականը 2005

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Ֆայնս» հոդվածին։