Ռիբոսոմ
Ռիբոսոմներ, բջջի մեմբրան չունեցող օրգանոիդներն են, որոնցում կատարվում է սպիտակուցի կենսասինթեզ[4]։
Ռիբոսոմ | |
---|---|
Ռիբոսոմ.սպիտակուցը-կապույտ, ռ-ՌՆԹ-ի մեկ շղթան-նարնջագույն։ | |
Տեսակ | բջջի բաղադրիչ |
Ենթատեսակ | intracellular non-membrane-bounded organelle?[1] և nonmembranous cytoplasmic organelle?[2] |
Կազմված է | ՌՆԹ[3] և ribosomal proteins? |
Հաստություն | 20-30 նմ |
Տեղադրություն | Ցիտոպլազմա, էնդոպլազմային ցանց |
Ֆունկցիաներ | Սպիտակուցի կենսասինթեզ |
Տեսակներ | չունի |
Հայտնաբերվել է | 1955 թ. |
Հայտնագործում
Հայտնաբերվել է 1955 թվականին ռումինացի գիտնական Ջորջ Պալադեի կողմից, որի համար նա ստացավ Նոբելյան մրցանակ։ Ռիբոսոմ տերմինը առաջարկել է Ռիչարդ Ռոբերտսը 1958 թվականին։
Կառուցվածք
Ռիբոսոմները բջջային ամենափոքր օրգանոիդներն են, սովորական լուսային մանրադիտակով անտեսանելի։ Պրոկարիոտ բջիջների ռիբոսոմների տրամագիծը 20 նմ, իսկ էուկարիոտիկ բջիջներինը՝ 25-30 նմ է։ Ռիբոսոմների հայտնաբերումը և նրանց ուսումնասիրությունը հնարավոր դարձավ միայն էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ։
- Ռիբոսոմների մեծ մասը տեղավորված է հատիկավոր էնդոպլազմային ցանցի թաղանթի վրա խմբերով՝ 5 և ավելի/ առաջացնելով յուրովի շղթա, որում միմյանց են միանում ի-ՌՆԹ-ի թելանման մոլեկուլներով։ Այդ խմբի ռիբոսոմները կոչվում են պոլիռիբոսոմներ կամ պոլիսոմներ։
- Իսկ որոշ ռիբոսոմներ ցիտոպլազմայում գտնվում են ազատ վիճակում։
- Ռիբոսոմներ կան նաև միտոքոնդրիումներում, պլաստիդներում։ Յուրաքանչյուր բջջում կա մի քանի հազար ռիբոսոմ։
- Ռիբոսոմները գնդաձև են և կազմված երկու ենթամիավորներից՝ մեծ և փոքր։ Նրանց քանակը շատ մեծ է, հասնում 6-10000-ի։ :Ռիբոսոմների քանակը զգալիորեն մեծանում է ուժեղ աճող բջիջներում։ Սպիտակուցի սինթեզի ինտենսիվության անկման դեպքում՝ օրինակ քաղցի ժամանակ, ռիբոսոմների քանակը խիստ ընկնում է։
- Պլաստիդների, քլորոպլաստների, միտոքոնդրիումների ռիբոսոմները ցիտոպլազմային ռիբոսոմներից մանր են և հիշեցնում են բակտերիալ ռիբոսոմներ[4][5][6]։
Բաղադրություն
- Ռիբոսոմի բաղադրության մեջ մտնում է[7]՝
- 65% ռ-ՌՆԹ
- 35% ռիբոսոմային սպիտակուց կամ ռիբոնուկլեոպրոտեին։
Ֆունկցիաներ
- Ռիբոսոմի ֆունկցիան է սպիտակուցի սինթեզը։ Ռիբոսոմներում է տեղի ունենում ամինաթթուների մոլեկուլների որոշակի դասավորությունը և պոլիպեպտիդային շղթայի առաջացումը[5]։
Առաջացում
- Ռիբոսոմների ենթամիավորների առաջացումը տեղի է ունենում կորիզակում, իսկ նրանց հավաքագրումը որպես ամբողջական ռիբոսոմ տեղի է ունենում ցիտոպլազմայում[6]։
Տարածվածություն
- Ռիբոսոմները բնորոշ են բոլոր բջջաին օրգանիզմներին՝ սկսած բակտերիաներից մինչև կաթնասուններ[6]։
Աղբյուրներ
- Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 118-119
- Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 50-51
- Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 21
Ծանոթագրություններ
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան