Ռիկարդո Օրսոլինի

իտալացի ֆուտբոլիստ

Ռիկարդո Օրսոլինի (իտալ.՝ Riccardo Orsolini, հունվարի 24, 1997(1997-01-24)[1], Ասկոլի Պիչենո, Մարկե, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բոլոնյայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[2]։

Ռիկարդո Օրսոլինի
Riccardo Orsolini
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըԻտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 24, 1997(1997-01-24)[1] (27 տարեկան)
ԾննդավայրԱսկոլի Պիչենո, Մարկե, Իտալիա
Հասակ183 սմ
Քաշ73 կգ
Դիրքվինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻտալիա Բոլոնյա
Համար7
Պատանեկան կարիերա
2001-2004Իտալիա Կաստինյանո
2004-2015Իտալիա Ասկոլի
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2014-2017Իտալիա Ասկոլի50(8)
2017-2019Իտալիա Յուվենտուս0(0)
2017-2018  Իտալիա Ատալանտա8(0)
2018-2019  Իտալիա Բոլոնյա43(8)
2019-ներկաԻտալիա Բոլոնյա19(5)
Ազգային հավաքական
2016-2017Իտալիա Իտալիա Մ2012(8)
2017-2019Իտալիա Իտալիա Մ2115(3)
2019-ներկաԻտալիա Իտալիա1(1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 17-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 17-ի, 2020

Ակումբային կարիերա

Ասկոլի

Օրսոլինին Ասկոլիի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի մարտի 26-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Վիչենցայի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 15-ին՝ Վերոնայի դեմ խաղում[4]։ Հոկտեմբերի 29-ին Օրսոլինին դուբլ ձևակերպեց Կարպիի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ասկոլիին[5]։ Դեկտեմբերի 10-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լատինայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[6]։ 2017 թվականի փետրվարի 14-ին իտալացին 2 գոլ խփեց Պրո Վերչելիի դեմ խաղում[7]։ Ասկոլիի առաջին թիմի կազմում Օրսոլինին անցկացրեց 51 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Յուվենտուս

2017 թվականի հունվարի 30-ին Օրսոլինին 4 տարվա պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ[8][9], ապա մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Ասկոլի[10][11]։ 2017 թվականի հուլիսի 14-ին իտալացին 2 տարվա վարձավճարով միացավ Ատալանտային[12][13][14]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց սեպտեմբերի 17-ին՝ փոխարինելով Տիմոտի Կաստանին Կիևոյի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[15]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց նոյեմբերի 2-ին՝ փոխարինելով Յոսիպ Իլիչիչին Եվրոպայի Լիգայի Ապոլոն Լիմասոլի դեմ խաղում[16]։ Իր առաջին և միակ հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց դեկտեմբերի 20-ին՝ Իտալիայի գավաթի Սասուոլոյի դեմ խաղում և այս խաղում տալով գոլային փոխանցում[17]։ 2018 թվականի հունվարին Օրսոլինին վերադարձավ Յուվենտուս։ Ատալանտայի կազմում նա անցկացրեց 10 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[18]։

Բոլոնյա

2018 թվականի հունվարի 31-ին Օրսոլինին 18 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Բոլոնյա[19][20][21]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 4-ին՝ փոխարինելով Մատիա Դեստրոյին Ֆիորենտինայի դեմ խաղում[22]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց փետրվարի 11-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[23]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 30-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[24]։ Նոյեմբերի 11-ին Օրսոլինին գոլ խփեց Կիևոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[25]։ Դեկտեմբերի 4-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի Կրոտոնեի դեմ խաղում՝ 3-0 հաշվով հաղթանակ պարգևելով Բոլոնյային[26]։ 2019 թվականի մայիսի 13-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պարմայի դեմ խաղում[27]։ 2018-19 մրցաշրջանում Օրսոլինին անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[28]։

2019 թվականի հունիսի 20-ին Բոլոնյան 15 միլիոն եվրոյի դիմաց գնեց Օրսոլինիի լրիվ տրանսֆերը[29][30][31][32]։ Սեպտեմբերի 15-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրեշիայի դեմ խաղում[33]։ Դեկտեմբերի 22-ին իտալացին դուբլ ձևակերպեց Լեչեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[34]։ 2020 թվականի հունվարի 6-ին Օրսոլինին գոլ խփեց Ֆիորենտինայի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով Բոլոնյային պարտությունից[35][36]։

Միջազգային կարիերա

Օրսոլինին ներկայացրել է Իտալիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մասնակցեց աշխարհի Մ20 առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 7 հանդիպումներում և դառնալով 5 գոլի հեղինակ[37]։ Նա գոլ խփեց կիսաեզրափակչի Անգլիայի դեմ խաղում, սակայն Իտալիան պարտվեց 3-1 հաշվով և դուրս մնաց առաջնությունից[38][39]։ Հավաքականը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը մրցաշարում՝ 3-րդ տեղի համար հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում հաղթել Ուրուգվային[40][41], իսկ Օրսոլինին դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն՝ ստանալով Ոսկե խաղակոշիկ մրցանակը[42][43]։ 2019 թվականի հունիսին նա մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[44][45][46]՝ անցկացնելով 2 հանդիպում[47], սակայն Իտալիան դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից[48][49]։

Իտալիայի ազգային հավաքական Օրսոլինին առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի նոյեմբերի 8-ին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Բոսնիա և Հերցեգովինայի ու Հայաստանի դեմ խաղերի համար[50][51][52]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 18-ին՝ փոխարինելով Նիկոլո Բարելային Հայաստանի դեմ խաղում[53][54]։ Այս խաղում նա դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Իտալիային հաղթել 9-1 հաշվով[55][56]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[57]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ասկոլի2015–16Սերիա B900090
2016–1741810428
Ընդհանուր508100000518
Ատալանտա (վարձավճար)2017–18Սերիա A801010100
Բոլոնյա2017–18800080
2018–19358223710
2019–2019521216
Ընդհանուր62134300006616
Կարիերայի ընդհանուր1202163100012724

Միջազգային վիճակագրություն

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[57]

Իտալիա
ՏարիԽաղերԳոլեր
201911
Ընդհանուր11

Միջազգային գոլեր

#ԱմսաթիվՄարզադաշտՄրցակիցՀաշիվԱրդյունքՄրցաշար
1.Նոյեմբերի 18, 2019Ռենցո Բարբերա մարզադաշտ, Պալերմո, Իտալիա  Հայաստան8–09–1Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ

Անհատական

  • ՖԻՖԱ աշխարհի Մ20 առաջնության լավագույն ռմբարկու. 2017 (5 գոլով)[42]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդո Օրսոլինի» հոդվածին։