Ռիվալդո
Ռիվալդո Վիտոր Բորբա Ֆերեյրա (պորտ.՝ Rivaldo Vítor Borba Ferreira)[1], (ապրիլի 19, 1972[2][3][4], Ռեսիֆի, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Մոժի-Միրին ակումբի հարձակվող, հանդիսանում է նաև այդ ակումբի նախագահը։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Ռիվալդո Վիտոր Բորբա Ֆերեյրա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Բրազիլիա և Իսպանիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 19, 1972 (52 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Պաուլիստա, Բրազիլիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 186 սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 75 կգ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պարգևներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
Կարիերայի սկիզբ
Ռիվալդոն սկսել է իր ֆուտբոլային կարիերան բրազիլական Սանտա-Կրուզ ակումբում, սակայն չի կարողացել հայտնվել մեկնարկային կազմում։ Ռիվալդոն տեղափոխվեց Մոժի-Միրին ակումբ, որը հանդես էր գալիս բրազիլական ցածր լիգաներում։ Այնտեղ ֆուտբոլիստը «բացվեց» և գրավեց Կորինտիանսի սկաուտների ուշադրությունը, որտեղ էլ հետագայում տեղափոխվեց։ Այս ակումբում նա անցկացրեց երկու մրցաշրջան՝ խփելով 17 գոլ 41 խաղում։ Ռիվալդոյի հաջորդ ակումբը Պալմեյրասն էր։ Նրա կազմում Ռիվալդոն անցկացրեց 3 մրցաշրջան, խփեց 50-ից ավելի գնդակ և թիմի հետ հաղթեց Բրազիլիայի առաջնությունը։
Ծաղկման շրջան
1996 թվականին Ռիվալդոն տեղափոխվեց իսպանական Դեպորտիվո։ Իր առաջին մրցաշրջանում նա խփեց 21 գոլ։ Հետագայում բրազիլացուն գնեց Բարսելոնան՝ վճարելով տրանֆերի համար այդ ժամանակվա համար ռեկորդային 26 միլիոն դոլլար։ Բրազիլացին իր լավագույն տարիներն անցկացրեց կատալոնական ակումբի կազմում, 157 խաղ, 86 գոլ, նվաճեց ոսկե գնդակ մրցանակը, ճանաչվեց ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ, 2 անգամ հաղթեց առաջնությունը և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը։
Կարիերայի ավարտը
2002 թվականին Ռիվալդոն լքեց Բարսելոնան գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով և տեղափոխվեց իտալական Միլան։ Ապենինյան թերակղզում բրազիլացին ստացավ ավելի շատ խաղաժամանակ, հարձակման գծում Անդրեյ Շևչենկոյի հետ միասին նրանք ուժեղ հարձակվողական զույգ էին կազմել, որի արդյունքում 2002-2003 թվականներին Միլանը հաղթեց Չեմպիոնների Լիգան։ Այնուհետև բրազիլացին ետ վերադարձավ Բրազիլիա, Կրուզեյրո ակումբ, որից հետո տեղափովեց Հունաստան, որտեղ տեղի ակումբերում անցկացրեց 4 մրցաշրջան, այնուհետև խաղաց Ուզբեկստանի Բունյոդկորի կազմում, որի հետ 2008 թվականի օգոստոսի 28-ին կնքեց մեկ տարվա պայմանագիր[5], իսկ 2008 թ. նոյեմբերին երկարաձգեց պայմանագրի ժամկետը մինչև 2011 թվականը[6]։, բայց արդյունքում դադարեցրեց հարաբերությունները տաշկենթյան ակումբի հետ։
2010 թվականի հոկտեմբերի 18-ին հայտարարեց 2011 թվականի Սան Պաուլոյի նահանգային առաջնությանը իր մասնակցության մասին Մոժի-Միրին ակումբի կազմում, որի նախագահն էր 2008 թվականի հոկտեմբերի 9-ից[7][8]։
2011 թվականի հունվարի 22-ին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց Սան Պաուլո մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը պայմանագիր ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ[9]։ 2011 թվականի փետրվարի 3-ին անցկացրեց իր առաջին հանդիպում թիմի կազմում Սան-Պաուլոյի նահանգային առաջնության 6-րդ տուրի Լինենսե ակումբի դեմ խաղում և 56-րդ րոպեին խփեց իր առաջին գնդակը[10][11][12].2011 թ. մայիսի 22-ին Սան Պաուլոյի կազմում Բրազիլիայի առաջնության առաջին տուրում խաղաց Ֆլումինենսեի դեմ՝ 84-րդ րոպեին փոխարինելով Կազեմիրոյին[13][14]։ Դեկտեմբերի 3-ին ֆուտբոլիստը լքեց ակումբը[15]։
2012 թվականի հունվարի 13-ին Ռիվալդոն պայմանագիր կնքեց անգոլական Կաբուշկորպ ակումբի հետ[16][17]։ Նոր ակումբի կազմում անցկացրած երկրորդ խաղում բրազիլացին դարձավ հեթ-թրիկ[18]։
Անգոլական ակումբը լքելուց հետո ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով 2013 թվականի հունվարի 8-ին պայմանագիր կնքեց բրազիլական Սան-Կաետանո ակումբի հետ[19]։ Անցկացկացնելով թիմի կազմում 7 հանդիպում՝ Ռիվալդոն լքեց ակումբը ծնկի հետ ունեցած խնդիրների պատճառով։
2014 թվականի մարտի 15-ին լեգենդար բրազիլացին Ինստագրամում հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին լուրը։
Ռիվալդոն երկու աշխարհի առաջնությունների մասնակից է Բրազիլիայի հավաքականի կազմում։ Իր առաջին հանդիպումը հավաքականի կազմում անցկացրել է 1993 թվականի դեկտեմբերի 16-ին Մեքսիկայի, իսկ վերջինը 2003 թվականի նոյեմբերի 19-ին Ուրուգվայի դեմ դեմ, իսկ ընդհանուր առմամբ հավաքականում անցկացրած 10 տարիներում Ռիվալդոն անցկացրել է 74 խաղ, խփել 34 գնդակ։
Կարիերայի վիճակագրություն
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Միջ. գավաթ | Ընդամենը | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Մոժի-Միրին | 1992 | 30 | 10 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 10 |
Կորինտիանս | 1993 | 19 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 11 |
1994 | 22 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 6 | |
Պալմեյրաս | 1994 | 29 | 13 | 0 | 0 | 0 | 0 | 29 | 13 |
1995 | 45 | 17 | 0 | 0 | 0 | 0 | 45 | 17 | |
1996 | 30 | 23 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 23 | |
Դեպորտիվո | 1996/97 | 41 | 21 | 5 | 1 | 0 | 0 | 46 | 22 |
Բարսելոնա | 1997/98 | 34 | 19 | 9 | 8 | 8 | 0 | 51 | 28 |
1998/99 | 37 | 24 | 5 | 2 | 6 | 3 | 48 | 29 | |
1999/00 | 31 | 12 | 5 | 1 | 14 | 10 | 50 | 23 | |
2000/01 | 35 | 23 | 5 | 2 | 13 | 11 | 53 | 36 | |
2001/02 | 20 | 8 | 0 | 0 | 13 | 6 | 33 | 14 | |
Միլան | 2002/03 | 22 | 5 | 0 | 0 | 13 | 2 | 35 | 7 |
Կրուզեյրո | 2004 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 1 |
Օլիմպիակոս | 2004/05 | 23 | 12 | 0 | 0 | 6 | 1 | 29 | 13 |
2005/06 | 22 | 7 | 0 | 0 | 5 | 2 | 27 | 9 | |
2006/07 | 25 | 17 | 0 | 0 | 6 | 0 | 31 | 17 | |
ԱԷԿ | 2007/08 | 29 | 8 | 0 | 0 | 2 | 1 | 31 | 9 |
Բունյոդկոր | 2008 | 11 | 7 | 1 | 0 | 4 | 2 | 16 | 9[20] |
2009 | 30 | 20 | 5 | 1 | 7 | 1 | 42 | 22 | |
2010 | 11 | 6 | 0 | 0 | 2 | 2 | 13 | 8 | |
Մոժի-Միրին | 2011 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Սան Պաուլո | 2011 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Տիտղոսներ
Ակումբային
- Բրազիլիայի առաջնության հաղթող։ 1994
- Սան Պաուլոյի նահանգային առաջնության հաղթող։ 1994, 1996
- Բրազիլիայի գավաթի եզրափակչի մասնակից։ 1996
- Չեմպիոնների Լիգայի հաղթող։ 2002-2003
- Իտալիայի գավաթակիր։ 2002/03
- ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր։ 2003
- Հունաստանի առաջնության հաղթող։ 2004/05, 2005/06, 2006/07
- Հունաստանի գավաթակիր։ 2004/05, 2005/06
- Ուզբեկստանի առաջնության հաղթող։ 2008, 2009
- Ուզբեկստանի գավաթակիր։ 2008
- Աշխարհի առաջնության հաղթող։ 2002
- Ամերիկայի գավաթի հաղթող։ 1999
- Կոնֆեդերացիայի գավաթի հաղթող։ 1997
- Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ 1998
- Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ 1996
Անձնական
- «Ֆրանս ֆուտբոլի» վարկածով Ոսկե գնդակի մրցանակակիր որպես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ (1999)
- ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ (1999)
- Հարավային ամերիկայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակակիր (1999)
- «Ոսկե աղբարկղ» մրցանակակիր որպես Իտալիայի առաջնության վատագույն ֆուտբոլիստ (2003)
- Հարավային Ամերիկայի գավաթի լավագույն ռմբարկու (1999) (5 գոլ, Ռոնալդոյի հետ միասին)
- Ուզբեկստանի առաջնության լավագույն ռմբարկու (2009) (20 գոլ)
- Մտել է ՖԻՖԱ 100-ի ցանկ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- scoresway.com կայքում
- transfermarkt.co.uk կայքում
- ՖԻՖԱ-ի կայքում Արխիվացված 2009-03-23 Wayback Machine
- National-Football-Teams.com կայքում
- Twitter-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիվալդո» հոդվածին։ |