Jump to content

Ռոբերտ Շոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Շոու
անգլ.՝ Robert Shaw
Ծնվել էօգոստոսի 9, 1927(1927-08-09)[1][2][3][…]
ԾննդավայրWesthoughton, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էօգոստոսի 28, 1978(1978-08-28)[4] (51 տարեկան)
Մահվան վայրToormakeady, Մեյո, Իռլանդիա
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1948)[5] և Տրուրո դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, գրող, վիպասան, դրամատուրգ և սցենարիստ
Ամուսին(ներ)Մերի Յուր
Պարգևներ և մրցանակներ

Ռոբերտ Արչիբալդ Շոու (անգլ.՝ Robert Shaw, օգոստոսի 9, 1927(1927-08-09)[1][2][3][…], Westhoughton, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն - օգոստոսի 28, 1978(1978-08-28)[4], Toormakeady, Մեյո, Իռլանդիա), անգլիացի դերասան, սցենարիստ և գրող։

Վաղ կյանքխմբագրել կոդը

Ռոբերտ Շոուն ծնվել է 1927 թվականին Անգլիայում՝ Վեսթհաունում։ Նրա մայրը՝ Դորինը (ծնունդով Ավերի), նախկին բուժքույր է՝ ծնված Սվազիլենդում,Պիգս-Պիկում։ Իսկ հայրը՝ Թոմաս Շոուն, բժիշկ է։ Դերասանն ունեցել է երեք քույր և մեկ եղբայր։ Երբ Ռոբերտը դարձել է յոթ տարեկան, նրա ընտանիքը տեղափոխվել է Շոտլանդիա՝ Սթրոմնես։ Երբ երիտասարդ դերասանը դարձել է քսան տարեկան, նրա հայրը՝ հարբեցող և դեպրեսիվ մարդը, ինքնասպան է եղել։ Ընտանիքը կրկին տեղափոխվել է, այս անգամ Կորնուոլ, որտեղ Ռոբերտը սկսել է հաճախել Տրուրոյի դպրոց։ Հետո Ռոբերտը որոշ ժամանակ աշխատել է որպես ուսուցիչ Սոլտբյորնեում, իսկ հետո Լոնդոնում ընդունվել է դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա։

Դերասանական կարիերախմբագրել կոդը

Ռոբերտ Շոուն սկսել է դերասանական կարիերան թատրոնում՝ ամբողջ Անգլիայի թատրոններում կատարելով տարբեր դերեր։ 1952 թվականին դերասանը նշել է իր պրոֆեսիոնալ բեմելը Ուեսթ-Էնդ թատրոնում։ Արդեն 1950 թվականին նկարահանվել է բրիտանական տարբեր ֆիլմերում, իսկ ավելի ուշ հայտնվել է նաև ամերիկյան հեռուստատեսությունում, որտեղ նկարահանվել է «Ծովահեններ»(անգլ.՝ The Buccaneers) սերիալում։ Շոուի ամենահռչակավոր դերերն են՝ Դոնալդ Հրանտի դերը Ջեյմս Բոնդի մասին «Ռուսաստանից սիրով»(ռուս.՝ Из России с любовью) (1963) ֆիլմում, տանկիստ գնդապետ Հեսսլերի դերը «Մարտ ելույթի համար»(ռուս.՝ Битва за Выступ) (1965) ֆիլմում, երիտասարդ Հենրի VIII-ի դերը «Բոլոր ժամանակների մարդ»(ռուս.՝ Человек на все времена ) (1966) ֆիլմում, լորդ Ռենդոլֆ Չերչիլի դերը «Երիտասարդ Վինսթոն»(ռուս.՝ Молодой Уинстон) (1972) ֆիլմում, անգութ ավազակ Դոյլ Լոնիգանի դերը «Աֆերա»(ռուս.՝ Афера ) (1973) ֆիլմում, կոպիտ ու սառնարյուն Միսթր Բլուի դերը «Պելեմ 1-2-3 գնացքի բռնագրավում»(ռուս.՝ Захват поезда Пелэм 1-2-3) (1974) ֆիլմում, շնաձկներից տառապող ձկնորս Քվինտի դերը «Ծնոտներ»(ռուս.՝ Челюсти) (1975) ֆիլմում, հնաբնակ փարոսի և գանձերի որսորդ Ռոմեր Տրիսի դերը «Անդունդ»(ռուս.՝ Бездна) (1977) ֆիլմում, իսրայելական Մոսսադի գործակալ Դեյվիդ Կաբակովի դերը «Սև կիրակի» (ռուս.՝ Чёрное воскресенье) (1977) կինոնկարում, որը եղել է ամենահաջողված լավ երիտասարդի դերը։Շոուն արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակին և Օսկար մրցանակին՝ որպես երկրորդ կարգի լավագույն դերասան՝ «Բոլոր ժամանակների մարդ» ֆիլմում մասնակցություն ունենալու համար։

Սցենարիստի կարիերախմբագրել կոդը

Ավելացնելով իր դերասանական կարիերային՝ Շոուն գրել է նաև վեպեր, թատերգություններ և սցենարներ։ Իր առաջին վեպը՝ «Գաղտնարան»-ը(ռուս.՝ «Тайник») տպագրվել է 1960 թվականին և ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ։ Նրա հաջորդ վեպը՝ «Արևային բժիշկ»-ը(ռուս.՝ «Солнечный доктор»), տպագրվել է մեկ տարի հետո։ Ստեղծագործությունը 1962 թվականին պարգևատրվել է Հոտորնդենական մրցանակով։

Ավելի ուշ գրել է եռերկ ստեղծագործություն՝ բաղկացած «Դրոշ»(ռուս.՝ «Флаг») (1965), «Մարդն ապակե կրպակում»(ռուս.՝ «Человек в стеклянной будке») (1967), «Քարտեզներ Մարոկկոյից»(ռուս.՝ «Карты из Марокко») մասերից։ Եռերկ ստեղծագործությունը հանդիսացել է «Մարդն ապակե կրպակում» թատերական ներկայացման հիմքը, ինչը բերել է նրան մեծ ճանաչում։ Գիրքը և սցենարը իրենցից ներկայացնում են բարդ և երկդիմի պատմություն մի մարդու մասին, ով պատմության տարբեր պահերին եղել է մեկ եվրոպացի գործարար՝ փակելով ֆաշիստ զինվորական հանցագործներին, մեկ ֆաշիստ զինվորական հանցագործ՝ փակելով եվրոպացի գործարարներին։ Սցենարը ստացվել է բավականին վիճարկելի. ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում թատերական ներկայացումներից հետո մի քանի քննադատներ դրական են գնահատել խորամանկ, ճարպիկ և լիարժեք բարոյական հարցերի վերլուծությունը, որոնք վերաբերում էին քաղաքացիությանը և անհատականությանը, իսկ մյուսները հակառակը՝ քննադատել էին Շոուին այն բանի համար, որ նա բարձրացրել է այդպիսի նուրբ և երկդիմի հարց։ Հեռուստատեսությունում ցուցադրելուց հետո սցենարը զգալիորեն փոխվել էր. ստացված կինոնկարը չէր արժանացել հեղինակի խրախուսանքին և նրա անունը դուրս էին հանել տիտրերից։

Շոուն նաև ադապտացրել է «Գաղտնարան» վեպը՝ «Իրադրությունն անհույս է… Բայց լուրջ չէ» (անգլ.՝ «Situation Hopeless... But Not Serious», ռուս.՝ «Положение безнадежно Но не серьезно») ֆիլմի համար, որտեղ գլխավոր հերոսը Ալեքս Հիննեսսն էր։ Նրա «Կատոյի փողոց»(անգլ.՝ «Cato Street Conspiracy», ռուս.՝ «Улица Като») սցենարը՝ Կատո փողոցում տեղի ունեցած իրադարձությունների մասին, առաջին անգամ բեմադրվել է 1971 թվականին Լոնդոնում։

Անձնական կյանքխմբագրել կոդը

Ռոբերտ Շոուն ամուսնացած է եղել 3 անգամ և ունեցել է տասը երեխա, որոնցից մեկը որդեգրված է։

Նրա առաջին կինը եղել է Ջենիֆեր Բուրկը (1952-1963 թթ.): Նրանք ունեցել են չորս աղջիկ։

Երկրորդ կինը եղել է դերասանուհի Մերի Յուրը։ Նրանք ունեցել են երկու տղա և մեկ աղջիկ։ Նրանց ամուսնությունն ավարտվել է Մերիի մահով՝ չափից մեծ քանակությամբ դեղեր ընդունելու հետևանքով։ Նրանց որդիներից մեկը՝ Էյն Շոուն(անգլ.՝ Ian Shaw), դարձել է դերասան։

Երրորդ և վերջին կինը եղել է Վիրջինիա Ջենսենը (1976-1978 թթ.): Նրանք ունեցել են երկու որդի, որոնցից մեկը Վիրջինիայի նախկին ամուսնուց է։

Իր կյանքի վերջին յոթ արիներն ապրել է Իռլանդիայի Մեյո կոմսությունում՝ Տուրմակադի գյուղում։

Մահխմբագրել կոդը

Ռոբերտ Շոուն մահացել է սրտամկանի ինֆարկտից՝ 1978 թվականի օգոստոսի 28-ին Իռլանդիայում՝ 51 տարեկան հասակում՝ Avalanche Express ֆիլմի նկարահանման ավարտից հետո։ Նրա աճյունը այրել են, իսկ մոխիրը թաղել են Իռլանդիայում՝ իր տան մոտ։

Ժառանգությունխմբագրել կոդը

  • Շոուի ծննդավայրում՝ Վեսթհաութոնում, դերասանի պատվին անվանվել է փաբ։
  • Marvel կոմիքսից (Իքս մարդկանց մասին) չարագործ Սեբաստիան Շոուի կերպարը ստեղծվել է Ռոբերտի կերպարանքով և նմանությամբ։

Ստեղծագործությունխմբագրել կոդը

Ֆիլմագրությունխմբագրել կոդը

ՏարեթիվԲնօրինակ անվանումԴեր
1951The Lavender Hill Mob
1952Operation SecretՅասկեզ
1954The Dam BustersՕդագնացության սերժանտ Ջ. Պուլֆորդ
1956A Hill in KoreaԵֆրեյտոր Հոջ
1956Double Cross
1957Man from TangierՋոնի
1957The BuccaneersՆավապետ Դեն Թեմփեստ (39 էպիզոդ)
1958Sea FuryՀորման
1959LibelԱմսագրի ֆոտոռեպորտյոր
1960The Four Just MenՍտյուարդ
1961Danger ManԹոնի Կոստելո
1961The Winter's TaleԼեոնտես
1962The ValiantԼեյտենանտ Ֆիլդ
1963The CaretakerԱսթոն
1963From Russia with LoveԴոնալդ 'Ռեդ' Հրանտ
1963The CracksmanՄոկ
1964The Luck of Ginger CoffeyՀինջեր Կոֆֆի
1964Carol for Another ChristmasՍուրբ Ծննդյան ուրվական
1964Tomorrow at TenՄարլոու
1964HamletԿլաուդիուս, թագավոր Դաննի
1965Battle of the BulgeԳնդապես Մարտին Հեսսլեր
1966A Man for All SeasonsԹագավոր Հենրի VIII
1967Custer of the WestԳեներալ Ջորջ Արմսթրոնգ Կաստեր
1968The Birthday PartyՍթենլի Վեբբեր
1969Battle of Britain«Նավապետ»
1969The Royal Hunt of the SunՖրանցիսկո Պիզզարո
1970Figures in a LandscapeՄակԿանահյու
1971A Town Called Bastard (A Town Called Hell)Քահանա
1972Young WinstonԼորդ Ռենդոլֆ Չերչիլ
1973A Reflection of Fear (Labyrinth)Մայքլ
1973Наёмный работникՍթիվեն Լեդբետեր
1973АфераԴոյլ Լոննիգան
1974The Golden Voyage of SinbadՊատգամախոս
1974The Taking of Pelham One Two ThreeՄիսթր Բլու Բերնարդ Ռայդեր
1975ЧелюстиԿվինտ
1975The Man in the Glass Booth
1975Der Richter und sein Henker (End of the Game, Murder on the Bridge, Deception, և Getting Away with Murder)Ռիչարդ Հասթման
1975Бриллианты (Diamond Shaft)Չարլզ/Էրլ Հոջսոն
1976Robin and MarianՇերիֆ Նոթինգեմա
1976Swashbuckler (Scarlet Buccaneer)Նեդ Լինչ
1976Black SundayՄայոր Դեյվիդ Կաբակով
1977The DeepՌոման Թրիս
1978Force 10 from NavaroneՄայոր Կիտ Մելլորի
1979Avalanche ExpressԳեներալ Մարենկով

Գրքերխմբագրել կոդը

ՏարեթիվԲնօրինակ անվանում
1960The Hiding Place
1961The Sun Doctor
1965The Flag (novel)
1965Situation Hopeless... But Not Serious (կինեմատոգրաֆիական ադապտացիա The Hiding Place)
1967The Man in the Glass Booth
1968The Man in the Glass Booth (սցենար)
1969A Card from Morocco
1971Cato Street (սցենար)

Պատկերասրահխմբագրել կոդը

Ծանոթագրություններխմբագրել կոդը

Արտաքին հղումներխմբագրել կոդը

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Շոու» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ