Սեֆյաններ

Սեֆյաններ (պարս.՝ صفویان‎), միջնադարյան Իրանի կարևորագույն արքայատոհմը, որը հասել է բարձրագույն իշխանության և ղեկավարել է երկիրը ավելի քան երկու դար (1502-1736)։ Նրանց ժամանակաշրջանը հաճախ համարվում է ժամանակակից Իրանի պատմության սկիզբը։ Արքայատոհմը հիմնադրել էր շիա իսլամի Սաֆավիե աղանդի առաջնորդ շեյխ Սաֆի ալ-Դին Իսհակի սերնդից Իսմայիլը։ Սեֆյանները ծագումով եղել են քրդեր[1], սակայն տարիների ընթացքում խառն ամուսնություններ են ունեցել վրացիների, պոնտացի հույների, չերքեզների, թուրքմենների հետ։ Սեֆյանների կենտրոնը Ատրպատականի Արդաբիլ քաղաքն էր։

Թավրիզի մանրանկարչության դպրոց. Թահմասպ շահը Թավրիզում

Իսմայիլը, հենվելով ղզլբաշների վրա, պարտության է մատնել ակ-կոյունլուներին (1378-1502), հիմնել կիսաթեոկրատիկ պետություն, շիիզմը հռչակել պետական կրոն։ Սեֆյաններն առաջին իրանցիներն էին, ովքեր իշխանության եկան միջնադարյան Իրանում՝ Սասանյան Պարսկաստանի (226-642) անկումից հետո։ Նրանց տիրապետության տակ գտնվել են Իրանական բարձրավանդակը, Հայկական լեռնաշխարհն ու Միջագետքը, Միջին Ասիայի մի մասը։ Նորաստեղծ կայսրության կենտրոնը սկզբում Թավրիզն էր (1502-1555), ապա՝ Ղազվինը (1555-1597)։ 1598 թվականին Սեֆյան Պարսկաստանի մայրաքաղաքն է դառնում վաճառաշահ Սպահան քաղաքը։

16-17-րդ դարերում Հայկական լեռնաշխարհը երկու անգամ (1555, 1639) բաժանվել է Օսմանյան կայսրության և Իրանի միջև. Իրանին հասել են արևելյան գավառները։ Այստեղ կազմավորվել են Երևանի, Ղարաբաղի, Թավրիզի և Շամախու կուսակալությունները, որոնցում ժառանգաբար իշխել են ղզլբաշ ցեղերի զինվորական առաջնորդները։ Նրանք կոչվել են «բեգլերբեգ» (բեկլարբեկ՝ «իշխանաց իշխան») և մեծարվել «խան» տիտղոսով։ Նմանատիպ կուսակալություններ հիմնադրվել են ամբողջ Իրանի տարածքում։ 17-րդ դարից սկսած բեկլարբեկերը նշանակվել են շահի գվարդիայի (ղուլամներ) բարձրաստիճան զինվորականները։ Սեֆյանների երկարատև պատերազմները Օսմանյան կայսրության դեմ շահագործման ուժեղացումը, ժողովրդական ապստամբությունները թուլացրել են Սեֆյաններիի պետությունը։ Հեռանալով պատմության թատերաբեմից՝ Սեֆյանները հսկայական ազդեցություն են ունեցել Իրանի կրթամշակութային, կրոնաքաղաքական և առևտրատնտեսական կյանքում, տարածել տասներկուական իսլամը, կամուրջ հանդիսացել Հնդկաստանի ու Եվրոպայի միջև։

Սեֆեյանների հրովարտակներով հաստատում էին Էջմիածնի կաթողիկոսների և հայկական եկեղեցական հաստատությունների իրավունքներն ու հարկային արտոնությունները։ Քաղաքական, վարչատարածքային, զինվորական իշխանությունն ամրոոգաաես վերապահված էր ղզլբաշ ավագանուն, հայ ունևոր դասի ներկայացուցիչները զբաղեցնում էին միայն քաղաքացիական պաշտոններ, ինչպիսիք էին քյադխուդայությունը և մելիքությունը, նրանց վրա դրված էր նաև պետական հարկերի գանձման պարտականությունը։ Որոշակի քաղաքացիական և զինվորական իշխանությամբ օժտված էին միայն Սյունիքի և Արցախի գավառներում իշխող հայ մելիքները։

Ծագում

Շահ Իսմայիլը շիիզմը հռչակում է պետական կրոն

Սաֆավիներն իրենց համարել են «սեյյիդներ»՝ իսլամի մարգարե Մուհամմադի ընտանիքի ժառանգներ[2], թեև շատերը կասկածի տակ են դնում այս հայցը։ Դրանով զբաղվող գիտնականներից շատերը եկել են այն համաձայնության, որ Սեֆյանները ծագում են Իրանական Քուրդիստանից[3], 11-րդ դարում տեղափոխվում են Ատրպատական, հաստատվում Արդաբիլում։ Նման վկայություններ են հանդիպում նաև նախաշահական պատմագիրների օրինակ՝ Ֆիրուզ-Շահի մոտ։

Վլադիմիր Մինորսկու[4], Ռոջեր Սեյվորիի և այլ պատմաբանների[5][6] կարծիքով՝ ակնհայտ է, որ Սեֆյանների ընտանիքը բնիկ ժողովուրդ էր, և ոչ թե թյուրքական նախնիների, ինչպես երբեմն պնդում են։ Հավանական է, որ ընտանիքը ծագեց Իրանական Քուրդիստանում, այնուհետեւ տեղափոխվեց Ատրպատական, որտեղ նրանք ընդունեցին տեղի թյուրքերենի խոսվածքը։ Կայսրության ստեղծման ժամանակ Սեֆյանները թյուրքախոս եւ թուրքացած էին[7][8]։ Նույնիսկ պահպանվել են մի քանի շահերի գրած բանաստեղծություններ՝ մայրենի դարձած թյուրքերենով։ Միևնույն ժամանակ, շահերն անձամբ են աջակցել պարսկական գրականությանը, պոեզիայի եւ արվեստի նախագծերին, ներառյալ շահ Թահմասպի «Շահնամեն»[9][10]։ Ստեղծագործություններ են կազմվել նաև պարսկերենով[11][12]։

Սաֆավիների հեղինակությունը կրոնական հիմք ուներ, և նրանց լեգիտիմության պահանջը հիմնված էր Ալի իբն Աբի Տալիբի անմիջական ժառանգական ժառանգության վրա[13], ով եղել է Մուհամմադ մարգարեի զարմիկն ու հոգեզավակը եւ համարվում է առաջին իմամը շիա իսլամում։ Ի սկզբանե արքայատոհմը լավ հարաբերություններ ուներ ինչպես Պոնտոսի, այնպես էլ Վրաց արքաների հետ[14]։ Ավելին, 1501 թվականին հարստության պաշտոնական հաստատությունից սկսած, տոհմը շարունակել է խառն ամուսնություններ ունենալ չերքեզների, վրացիների հետ։ Դրանով ամրապնդվել են իրենց դիրքերը ոչ միայն մուսուլմանների, այլև քրիստոնյաների շրջանում։ Հաճախ նրանք դիտվել են որպես այլընտրանքային իշխանություն՝ Օսմանյան կայսրության փոխարեն։

Սուֆիզմի սեֆյան միաբանություն

Շահ Իսմայիլը Չալդրանի ճակատամարտում

Սուֆիզմը կրոնափիլիսոփայական ուսմունք է իսլամում, որ ծագել է դեռ 8-րդ դարում։ Առավել հայտնի կենտրոններ էին Բաղդադը, Բասրան, Քուֆան։ Ի սկզբանե, 8-11-րդ դարերում, սուֆիզմին բնորոշ է եղել պանթեիզմը, որի տարրերը պահպանվել են նաև հետագայում։ Սուֆիզմը կրել է բուդդայականության, նեոպլատոնականության, քրիստոնեության և զրադաշտականության ազդեցությունը։ Սուֆիները առանձնանում էին՝ ճգնավորի կյանքով ապրելու, հագնում էին բրդե շորեր (այստեղից էլ գալիս է շարժման անունը՝ արաբ․՝ صوف‎‎՝ բուրդ)։ 11-րդ դարից, ալ-Ղազալիի (1058-1111) գործունեության շնորհիվ, փոխվում է սուֆիզմի բնույթը. ըստ նրա, սուֆիզմը պետք է ամբողջովին հիմնվի Ղուրանի և սուննայի վրա։ Իրանի ու Միջին Ասիայի տարածքում խիստ տարածվեցին սուֆիական միաբանությունները։

Սեֆյանների պատմությունը սկսվում է շեյխ Սաֆի ադ-Դին Արդաբիլիի (1252-1334) կողմից Սեֆյան միաբանության ստեղծմամբ։ 1301 թվականին Սաֆի ադ-Դինը գահընկեց է արել Զահեդիների, որն ազդեցիկ սուֆիական միաբանություն էր Գիլանում։ Սաֆի ադ-Դինը հիմնադրում է Սեֆյան միաբանությունը, որը մեծ ազդեցություն է ունենում Արդաբիլ քաղաքում։ Դրա մասին վկայում է հյուսիսարևմտյան իրանական լեզվով՝ ազարերենով գրված «Սաֆի դիդի» բանաստեղծությունը, որը թարգմանված է պարսկերեն։ Սաֆի ադ-Դինի ուսմունքը սերնդեսերունդ փոխանցվեց։

Հետզհետե հզորանալով՝ Սեֆյաններն իրենց ձեռքը վերցրին նաև աշխարհիկ իշխանությունը, ինչը իրենց դեմ տրամադրեց ժամանակի տերությանը՝ Կարա-Կոյունլուներին (1375-1468), ապա նաև՝ Ակ-Կոյունլուներին (1378-1502)։ Սեֆյանները ամուսնական կապեր են հաստատում նրանց հետ։ Մեկ դար անց ծնվել է Սեֆյանների արքայական դինաստիայի հիմնադիր Իսմայիլը՝ սեֆյան հորից ու պոնտացի հույն մորից[15]։ Սեֆյանները դաշնակցում են շրջակայքի իսլամադավան ամիրայությունների հետ, մասնավորապես՝ Բաքվի Շիրվանշահերի պետության (1192-1502)։ 15-րդ դարի վերջին Սեֆյան միաբանության մեծ մասը եղել են քոչվորական օղուզ թյուրքալեզու կլանները, որոնք իրենց կարմիր գլխարկների պատճառով կոչվում էին ղզլբաշներ։ Այդ ռազմիկները սեֆյան ռազմաքաղաքական իշխանության աղբյուրն էին։ Նրանց գլխավորությամբ Իսմայիլն իրեն շահ հռչակեց[3]։

Սեֆյանների արքայացանկը

Սեֆյանների դրոշներ
Շահ Իսմայիլ I-ի դրոշը
Շահ Թահմասպ I-ի դրոշը
Շահ Աբբաս II-ի դրոշը
Սեֆյանների հիմնական դրոշը

Սեֆյանները շահական իշխանության են եղել ավելի քանի 200 տարի։ Գահից նրանց հեռացումը ընդունված է համարել 1722 թվականը, երբ աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավեց Սպահանը, և Սուլթան Հուսեյնը ինքնասպան եղավ։ Սեֆյաններին հաջորդել են Ղաջարիները (1796-1925)։ Սեֆյանների անկման և Ղաջարիների երևան գալու միջև ընկած յոթ տասնամյակում երկիրը փաստացիորեն իշխել են Աֆշարիները և Զանդիները, սակայն Սեֆյանները շարունակել են պահպանել ձևական իշխանությունը։

  • Իսմայիլ I (1502-1524)
  • Թահմասպ I Սեֆի (1524-1576)
  • Իսմայիլ II Սեֆի (1576-1577)
  • Մուհամադ Խուդաբանդա (1578-1587)
  • Աբբաս I Սեֆի (1587-1629)
  • Սաֆի I (1629-1642)
  • Աբբաս II Սեֆի (1642-1666)
  • Սուլեյման I Սեֆի (1666-1694)
  • Սուլթան Հուսեյն Սեֆի (1694-1722)
  • Թահմասպ II Սեֆի (1722-1732)
  • Աբբաս III Սեֆի (1732-1736)
  • Սուլեյման II Սեֆի (1749-1750)
  • Իսմայիլ III Սեֆի (1752-1761)

Տոհմածառ

 
 
 
 
 
 
 
 
 
Կուտբ ալ-Դին Մուհամմադ ալ-Հաֆիզ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սալահ ալ-Դին Ռաշիդ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ալ-Սալեհ Կուտբ ալ-Դին Աբու Բաքր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ամին ալ-Դին Ջաբրայիլ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սաֆի ադ-դին Արդաբիլի
(1252-1334)
սուֆիական սեֆյան միաբանության հիմնադիր
1293-1334
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շեյխ Սադր ալ-Դին Մուսա
(1302-1391)
սուֆիական սեֆյան միաբանության առաջնորդ
1334-1391
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շեյխ Ալի Սեֆի
(մահ.1429)
սուֆիական սեֆյան միաբանության առաջնորդ
1391-1429
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շեյխ Իբրահիմ Սեֆի
սուֆիական սեֆյան միաբանության առաջնորդ
1429-1447
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ջունայդ Սեֆի
(1460)
սուֆիական սեֆյան միաբանության առաջնորդ
1447-1460
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շեյխ Հեյդար Սեֆի
(1459-1488)
սուֆիական սեֆյան միաբանության առաջնորդ
1460-1488
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

1.
Իսմայիլ I
(1487-1524)
Իրանի շահ
1502-1524
 

Սուլթան Ալի Սաֆավի
(սպանվել է 1494)
սուֆիական սեֆյան միաբանության առաջնորդ
1488
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

2.
Թահմասպ I Սեֆի
(1514-1576)
Իրանի շահ
1524-1576
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

3.
Իսմայիլ II Սեֆի
(1537-1577)
Իրանի շահ
1576-1577
 

4.
Մուհամմադ Խուդաբանդա
(1532-1595)
Իրանի շահ
1577-1587
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

5.
Աբբաս I Սեֆի
(1571-1629)
Իրանի շահ
1587-1629
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Սաֆի
(1587-սպանվել է1615)
գահաժառանգ
1587-1615
 

Իմամ Ղոլի
(1602-սպանվել է1632)
գահաժառանգ
1627
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

6.
Սաֆի I
(1611-1642)
Իրանի շահ
1629-1642
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

7.
Աբբաս II Սեֆի
(1632-1666)
Իրանի շահ
1642-1666
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

8.
Սուլեյման I Սեֆի
(1659-1694)
Իրանի շահ
1666-1694
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

9.
Սուլթան Հուսեյն Սեֆի
(1669-սպանվել է1726)
Իրանի շահ
1694-1722
 
արքայադուստր
Շահբանու Բեգում
(1738
 
Սեյյիդ Մուհամմադ
Հոսեյնի ալ-Մարաշի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սեյյիդ Մորթեզա
Խալիֆե Սոլթանի
 
արքայադուստր
Մարյամ Բեգում
(1746)
 

10.
Թահմասպ II
(1704-սպանվել է1740)
Իրանի շահ
1729-1732
 
արքայադուստր
Խան Աղա Բեգում
 

12.
Սուլեյման II Սեֆի
(1714-1763)
Իրանի շահ
1749-1750
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սեյյիդ Ահմադ Սեֆի
(1775)
 
արքայադուստր
Իսմաթ օլ-Նիսա
(1774)
 

11.
Աբբաս III Սեֆի
(1731-սպանվել է1740)
Իրանի շահ
1732-1736
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

13.
Իսմայիլ III Սեֆի
(1733-1773)
Իրանի շահ
1752-1761
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
արքայադուստր
Զեյնաբ օլ-Նիսա
(1782)
 

14.
Սոլթան Մոհամմադ
(1778-1796)
Իրանի շահ
1786
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Տես նաև

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 349