Սոլ Փերլմութեր

ամերիկացի աստղաֆիզիկոս

Սոլ Փերլմութեր (անգլ.՝ Saul Perlmutter, սեպտեմբերի 22, 1959(1959-09-22)[1], Շամփեյն, Շամպեյն շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի աստղաֆիզիկոս, 2011 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (Բրայան Շմիդտի և Ադամ Ռիսի հետ միասին) «հեռավոր գերնոր աստղերի դիտարկման միջոցով տիեզերքի արագացված ընդլայնումը» հայտնաբերելու համար[14]։ Փիլիսոփայության դոկտոր (1986), Բերքլիի համալսարանի պրոֆեսոր և Լոուրենսի անվան Բերքլիի ազգային լաբորատորիայի անդամ, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (2002)[15] և Ամերիկյան փիլիսոփայական ընկերության (2014) անդամ[16]։

Սոլ Փերլմութեր
անգլ.՝ Saul Perlmutter
Ծնվել էսեպտեմբերի 22, 1959(1959-09-22)[1] (64 տարեկան)
Շամփեյն, Շամպեյն շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Բնակության վայր(եր)Բերկլի
Քաղաքացիություն ԱՄՆ[2][3][4]
Մասնագիտությունֆիզիկոս, աստղագետ, պրոֆեսոր, աստղաֆիզիկոս և հետազոտող
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[5]
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[6], Ամերիկյան աստղագիտական միություն[7], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[7] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[7]
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1986), Germantown Friends School? և Greene Street Friends School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարRichard A. Muller?
Պարգևներ
 Saul Perlmutter Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է հրեական ընտանիքում, քիմիկոս-ինժեների և մոլեկուլային կենսաբանի, հետագայում՝ Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Դանիել Փերլմութերի և սոցիալական աշխատող, Թեմփլի համալսարանի պրոֆեսոր Ֆելիս Դևիդսոն Փերլմութերի երեք երեխաներից մեկն էր[17][18][19][20]։ Նրա մորական պապը՝ իդիշիստ Սամուել Դևիդսոնը (1903-1989), 1919 թվականին Բեսարաբիայի Ֆլորեշտի քաղաքից (ներկայումս՝ Մոլդովա) ներգաղթել է Կանադա (իսկ ավելի ուշ կնոջ՝ Չայկա Նյումանի հետ՝ Նյու Յորք)[21]։ Փերլմութերը մեծացել է Ֆիլադելֆիայի Մաունթ Էյրի թաղամասում, որտեղ հաճախել է «Greene Street Friends» և «Germantown Friends» դպրոցներ, և նաև ուսումնասիրել է իդիշ ու հրեական մշակույթը աշխարհիկ հրեական ժողովրդական դպրոցում (ֆոլկշուլ)[22][23]։

1981 թվականին գերազանցությամբ ավարտել է Հարվարդի համալսարանը։ 1986 թվականին Փերլմութերը Բերքլիի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։ Նրա ատենախոսությունը, որը ղեկավարում էր Ռիչարդ Մյուլերը, նվիրված էր Նեմեսիսի դերի համար թեկնածու-օբյեկտների հայտնաբերման խնդրին[24]։ Փերլմութերը ներկայումս ղեկավարում է Լոուրենսի անվան Բերքլիի ազգային լաբորատորիայում գտնվող «Գերնոր տիեզերագնացության նախագիծը» (անգլ.՝ Supernova Cosmology Project): Նրա խումբը Բրայան Շմիդտի խմբի հետ միասին ապացուցել է Տիեզերքի արագացված ընդարձակման գոյությունը[25]։ Հայտնագործությունը «Science» ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա բեկում»։ Փերլմութերը նաև SNAP ծրագրի ղեկավարն է։

Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի (2007), Ամերիկյան ֆիզիկական ընկերության (2000), Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիայի (2003) իսկական անդամ։

Գիտնականի անունով է կոչվում Perlmutter սուպերհամակարգիչը[26]։

Պարգևներ և մրցանակներ

  • 2002 — Էռնեստ Օռլանդո Լոուրենսի մրցանակ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն
  • 2003 — Կալիֆորնիայի տարվա գիտնական
  • 2005 — Ջոն Սքոթի մեդալ
  • 2005 — Պադուայի մրցանակ
  • 2006 — Շաոյի մրցանակ աստղագիտության բնագավառում
  • 2006 — Ֆելտրինելի մրցանակ
  • 2007 — Գրուբերի տիեզերագիտության մրցանակ
  • 2009 — Դիքսոնի մրցանակ
  • 2011 — Ալբերտ Այնշտայնի մեդալ` Ադամ Ռիսի հետ միասին
  • 2011 — Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (Բրայան Շմիդտի և Ադամ Ռիսի հետ միասին)
  • 2015 — Հիմնարար ֆիզիկայի մրցանակ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլ Փերլմութեր» հոդվածին։