Սովամահություն

Սովամահություն, սովից մահ է կամ պարբերաբար թերասնում։ Քաղցածությունը` օրգանիզմի վիճակ է, որի դեպքում անհրաժեշտ նյութերի ընդունումը բավարար չէ կյանքի պահպանման համար։ Երկարատև քաղցածությունը մարդու օրգաներին պաթոլոգիական վնաս է առաջացնևմ, իսկ ծայրահեղ հյուծման դեպքում` մահ[1]։

Սովածության փուլեր

0-6 ժամ ուտելուց հետո

Սկսած սննդի ընդունման 20 րոպեից մինչև 4-5 ժամ տեղի է ունենում ընդունված սննդի մարսում[2], այնուհետև տեղի է ունենում դատարկ ստամոքսի պատի կծկում ու արյան մեջ գլյուկոզի մակարդակի իջեցում[3]։ Եվ մարմինը սկսում է ոչնչացնել գլյուկոգենը` ածխաջրեր պարունակող պոլիսախարիդները, պարունակող ածխաջրերը՝ գլյուկոզի արտադրության համար։ Գլյուկոզը հանդիսանում է մարդու էներգիայի հիմնական աղբյուրը։ Իսկ գլիկոգենը «պահեստային պաշար» է հանդիսանում, երբ գլյուկոզի մատակարարումը դադարում է։

Սննդի ընդունումից 6-72 ժամ անց

6 ժամյա քաղցից հետո գլիկոգենի պաշարները արդեն սպառում են։ Սկսվում է կետոզինի շրջան։ Կետոզը՝ էներգիայի ստացման նպատակով մարմնի կուտակած ճարպերի քայքայման գործընթացն է։ Այս մեխանիզմը ակտիվանում է սննդանյութերի պակասի արդյունքում։ Ուղեղի նորմալ գործունեության համար ամեն օր անհրաժեշտ է 120 գրամ գլյուկոզ։ Քաղցածության առաջին 24-48 ժամվա ընթացքում ուղեղը օգտագործելու է գլյուկոզի պաշարների մնացորդները, այն դեպքում, երբ մարմնի մնացած մասը արդեն անցել է կետոզի։ Խնդիրն այն է, որ ուղեղը չի կարող ճարպաթթուները օգտագործել որպես էներգիայի աղբյուր։ Ուղեղը սովորում է բավարարվել 30 գ գլյուկոզով, նախատեսված 120 գրամի փոխարեն[4]։

Սննդի ընդունումից ավելի քան 72 ժամ անց

3 օրվա քաղցածությունից հետո ուղեղին այլևս չի բավարարում 30 գ գլյուկոզը և կարիքը կրճատվում է ևս 10 գ-ով, այսինքն մինչև 20գ։ Այս փուլում մարմնի բջիջներում սպիտակուցը սկսում է քայքայվել, արյան մեջ ամինաթթուները արձակելով։ Լյարդի մեջ թողարկված ամինաթթուները վերածվում են գլյուկոզի։

Առաջանում է աուտոֆագի փուլը։ Մարդու մկանային զանգվածը արագորեն փլուզվում է։ Սկզբում ոչնչանում են կենսագործունեության համար սակավ նշանակալից բջիջները, իսկ ավելի կարևորները պահպանվում են[5]։

Մահ

Իմունային համակարգի գործելը հնարավորինս նվազեցվում է, հիմնականում` վիտամինների և հանքանյութերի պակասի պատճառով։ Ցանկացած ժամանակ կարող է մահ առաջանալ՝ իմունիտետի հետ կապված հիվանդություններից։ Կենսագործունեությունը կարող է շարունակվել մինչև մարմինի ռեսուրսները `գլյուկոա, ճարպեր, մկանային բջիջներ լիովին չսպառվեն։

Այս փուլը կարող է ուղեկցվել երկու հիվանդությամբ` հյուծանք և կվաշիրոկոր` սպիտակուցների բացակայության պատճառով դիստրոֆիա։ Հյուծանքը սկսվում է էներգիայի ծայրահեղ պակասի հետևանքով, սպիտակուցների և կալորիաների բացակայության պատճառով, և կվաշիրոկորը հանգեցնում է լյարդի այտուցվածության և ընդլայնման, որի արդյունքում ստամոքսը ուռչում է։

Ժամանակի ընթացքում, սովամահության հետևանքով, օրգանիզմի համար ավելի ու ավելի բացասական հետևանքներ են առաջանում, թուլանում է մաշկի պաշտպանիչ գործառույթը, իմունային համակարգը թուլանում է, բորբոքումները տարածվում են։ Օրգանիզմը ուղեղի ապահովման համար վերամշակում է սրտի մկանները և այլ կենսական օրգաններ, որոնք մեծ մասամբ բաղկացած են սպիտակուցներից։ Որոշ ժամանակ անց մարդուց մնում են միայն մաշկն ու ոսկորները[6]։

Երկարատև քաղցածության վերջին փուլը մահն է։ Պատճառը սրտի կաթվածը կամ առիթմիան են՝ հյուսվածքների ծայրահեղ վատթարացման հետևանքով, ինչպես նաև էլեկտրոլիտների լուրջ անհավասարակշռության պատճառով[7]։

Օրգանիզմը, որը չի կարողացել վերամշակել իր մեխանիզմը նոր նյութափոխանակությանը, կարող է դադարեցնել իր գոյությունը քաղցածության երկու շաբաթից հետո։ Մարդը մահանում է, երբ օրգանները դադարում են գործել։ Սովորաբար առաջինը հանձնվում է սիրտը[6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ