Սունդար Պիչայ

Պիչայ Սունդարաջան (հուլիսի 10, 1972(1972-07-10)[1], Մադուրայ, Թամիլ Նադու, Հնդկաստան[2]), առավել հայտնի որպես Սունդար Պիչայ, Google Inc. գլխավոր գործադիր տնօրեն (CEO)[6]:

Սունդար Պիչայ
անգլ.՝ Sundar Pichai և թամիլերեն՝ சுந்தர் பிச்சை
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 10, 1972(1972-07-10)[1] (51 տարեկան)
ԾննդավայրՄադուրայ, Թամիլ Նադու, Հնդկաստան[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍթենֆորդի համալսարան, Ուորթոնի դպրոց, Prince Matriculation Higher Secondary School? և Vanavani Matriculation Higher Secondary School?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ղեկավար և գլխավոր գործադիր տնօրեն
ԱշխատավայրԳուգլ և Alphabet
ԱմուսինԱնջալի Պիչայ
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներKavya Pichai?[5] և Kiran Pichai?[5]
 Sundar Pichai Վիքիպահեստում

Պիչայն իր կարերիան սկսել է որպես նյութագետ ինժեներ։ ՄակՔինզի կառավարման խորհրդատվական ընկերությունում կարճատև աշխատանքից հետո Պիչայը 2004 թվականին միացավ Google-ին[7], որտեղ նա ղեկավարում էր արտադրանքի կառավարման և Google-ի հաճախորդների ծրագրային ապահովման արտադրանքների փաթեթի համար տարվող նորարարական աշխատանքները , ներառյալ Google Chrome-ը և ChromeOS-ը, ինչպես նաև պատասխանատու էր Google Drive-ի համար։ Բացի այդ, նա վերահսկում էր այլ հավելվածների մշակումը, ինչպիսիք են Gmail-ը և Google Maps-ը։ 2010 թվականին Պիչայը նաև հայտարարեց Google-ի կողմից նոր վիդեո կոդեկ VP8-ի բաց կոդավորման մասին և ներկայացրեց WebM նոր վիդեո ձևաչափը։ 2012-ին թողարկվեց Chromebook-ը։ 2013-ին Պիչայը Android-ը ավելացրեց Google-ի իր ղեկավարած արտադրանքների ցանկում։

Պիչայը ընտրվել է որպես Google-ի հաջորդ գործադիր տնօրեն 2015 թվականի օգոստոսի 10-ին, այն բանից հետո, երբ նախկին գլխավոր տնօրեն Լարի Փեյջի կողմից նշանակվել է Ապրանքի գլխավոր տնօրեն։ Նա այդ պաշտոնը զբաղեցրեց 2015 թվականի հոկտեմբերի 24-ին, Alphabet Inc.-ի՝ Google ընկերության ընտանիքի նոր հոլդինգի ձևավորման ավարտից հետո։ Alphabet-ի տնօրենների խորհրդի կազմում նա ընդգրկվեց 2017 թվականին[8]։

Պիչայը 2 ամգամ ներառվել է Time100 ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա ցանկում՝2016 թվականին[9] և 2020 թվականին։[10]

Կենսագրություն

Պիչայը ծնվել է Մադուրայում, Թամիլ Նադու, Հնդկաստան[11][12][13]:։ Նրա մայրը՝ Լակշմին, սղագիր էր, իսկ հայրը՝ Ռեգունաթա Պիչայը, բրիտանական կոնգլոմերատ GEC-ի էլեկտրաինժեներ էր։ Նրա հայրը նաև արտադրական գործարան ուներ, որն արտադրում էր էլեկտրական բաղադրիչներ[14][15]։Պիչայը ուսումն ավարտել է Ջավահար Վիդիալայայի միջնակարգ դպրոցում[16] Աշոկ Նագարում, Չեննայ, իսկ XII դասարանը՝ ՀՏԻ-ի Մադրասի Վանա Վանի դպրոցում[17][18]։Նա իր կոչումը ստացել է Խարագպուր քաղաքի տեխնոլոգիական ինստիտուտում, մետալուրգիական ճարտարագիտության ոլորտում և այդ հաստատության նշանավոր շրջանավարտ է[19]։ Գիտական աստիճան է ստացել Սթենֆորդի համալսարանում։

Կարիերա

Պիչայը որպես ճարտարագետ և մենեջեր աշխատել է Applied Materials -ում և որպես խորհրդատու՝ McKinsey & Company ընկերությունում[20]։ 2004 թվականին Պիչայը միացավ Google-ին, որտեղ նա ղեկավարում էր արտադրանքի կառավարման և Google-ի հաճախորդների համար ծրագրային արտադրանքների փաթեթի նոչաչական աշխատանքները, ներառյալ Google Chrom-ը][21],2009 թվականի նոյեմբերի 19-ին Պիչայը ներկայացրեց ChromeOS-ը. 2011 թվականին թողարկվեց Chromebook-ը, որը նախատեսված էր փորձարկման և թեստավորման համար։ Այն հանրությանը ներկայացվեց 2012 թվականին[22]։2010 թվականի մայիսի 20-ին նա ներկայացրեց WebM նոր վիդեո ձևաչափը[23]։

2013 թվականի մարտի 13-ին Պիչայը, իր կողմից վերահսկվող Google-ի արտադրանքների ցանկում, ավելացրեց Android-ը։ Android-ը նախկինում ղեկավարվում էր Էնդի Ռուբինի կողմից[24]։

Անձնական կյանքը

Պիչայը ամուսնացած է Անջալի Պիչայի հետ և ունի երկու երեխա[25]։ Նրա հանգստի հետաքրքրություններից են կրիկետը և ֆուտբոլը.[26][27] Պիչայը հինդուիզմ-ի կողմնակից է:.[28]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սունդար Պիչայ» հոդվածին։