Սոֆի Լորեն

իտալացի դերասանուհի և երգչուհի

Սոֆիա Լորեն[8] (իտալ.՝ Sophia Loren, Սոֆիա Վիլանի Շիկոլոնե (Sofia Villani Scicolone), սեպտեմբերի 20, 1934(1934-09-20)[1][2][3][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն), իտալացի դերասանուհի և երգչուհի, Կաննի (1961 թվական), Վենետիկի (1958 թվական, 1998 թվական), Մոսկվայի (1965 թվական, 1997 թվական), Բեռլինի (1994 թվական) կինոփառատոների դափնեկիր։ Հինգ անգամ արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակին («համաշխարհային հանդիսատեսի սիրելին» հատուկ անվանակարգում), «Օսկար» մրցանակի դափնեկիր (1961 թվական), պատվավոր «Օսկար»-ի դափնեկիր (1991 թվական) «կինեմատոգրաֆին անմար փայլ հաղորդած հիշվող դերերով հարուստ կարիերայի համար» ձևակերպումով։

Սոֆի Լորեն
իտալ.՝ Sophia Loren
Ծնվել էսեպտեմբերի 20, 1934(1934-09-20)[1][2][3][…] (89 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիայի թագավորություն
ԿրթությունԺանին Մանուելի դպրոց
Քաղաքացիություն Իտալիա և  Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, երգչուհի, ինքնակենսագիր, գեղեցկության մրցույթի մասնակից, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
Ժանրերկատակերգություն և մելոդրամա
ԸնտրանիԵրեկ, այսօր, վաղը
Ծնողներհայր՝ Riccardo Scicolone?, մայր՝ Romilda Villani?
Ամուսին(ներ)Կարլո Պոնտի և Կարլո Պոնտի
Երեխա(ներ)Carlo Ponti? և Էդոարդո Պոնտին
Պարգևներ և մրցանակներ

Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 21-րդ տեղում։

Իր կարիերայի ընթացքում Սոֆիա Լորենը նկարահանվել է շուրջ 90 ֆիլմում, որոնցից ամենահայտնիներն են «Երկու կինը», «Ամուսնություն իտալական ձևով», «Արևածաղիկներ»։

Կենսագրություն

Վաղ տարիներ

Սոֆիա Շիկոլոնեն ծնվել է Հռոմում։ Նրա ծնվելուց քիչ անց ընտանիքը տեղափոխվում է Նեապոլից քիչ հեռու գտնվող փոքրիկ ձկնորսական Պոցցուոլի ավանը, որտեղ անցնում է Սոֆիայի մանկությունը և պատանեկությոնը։ Պատանի տարիքում նրան անվանում էին «Ստեկկետտո», որը թարգմանաբար նշանակում է «Ձողիկ»՝ բարձր հասակի և նիհարության պատճառով։ Փառքի ճանապարտին առաջին աստիճանը հանդիսացավ 14 տարեկանում տեղական գեղեցկության մրցույթում հաղթանակը, որից հետո Սոֆիայի ընտանիքը տեղափոխվում է Հռոմ։ 1950 թվականին մասնակցում է «Միսս Իտալիա» մրցույթին, որտեղ արժանանում է «Միսս Վայելչություն» մրցանակին, որը հանձնաժողովի կողմից ստեղծվել էր հատուկ նրա համար[9]։

Հերթական մրցույթին մասնակցելու ժամանակ նա ծանոթանում է պրոդյուսեր և իր ապագա ամուսին Կառլո Պոնտիի հետ, որը նրանից տարիքով մեծ էր քսաներկու տարով։ Այդ ժամանակ Պոնտին ամուսնացած էր և կաթոլիկի համար ապահարզան ստանալը բավականին բարդ խնդիր էր։ Սպասելուց հուսահատ, երբ Վատիկանը կհաստատի ապահարզանը, Կառլոն և Սոֆիան գաղտնի ամուսնանում են Մեքսիկայում։ Որոշ ժամանակ անց սպասված ապահարզանը ստացվում է և 1966 թվականի ապրիլի 9-ին Կառլոն երկրորդ անգամ ամուսնանում է Սոֆիայի հետ։

Սկզբնապես Պոնտին իր ընտրյալին ներկայացնում էր որպես սեքս-ռումբ այնպիսի քիչ հայտնի կինոնկարներում, ինչպիսին «Սպիտակ ստրուկների առևտուր» («The White Slave Trade») (1953 թվական) ֆիլմն է։ Հաճախ այդ ֆիլմերի գործողությունները իրականանում էին էկզոտիկ միջավայրում, Լորենին հնարավորություն տալով հանդիսատեսի առջև հանդեսգալու անսովոր հանդերձանքով։ Մյուս կողմից, ապագա գերաստղը չէր խուսափում մերկանալուց, այնպես որ, մի շարք կինոնկարներպում նրան կարելի է հանդիպել մերկ դրվագներում։ 1960-ական թվականների սկզբներին Կառլո Պոնտին գնում է երիտասարդ Լորենի բոլոր ֆիլմերը, որտեղ նա հանդես էր գալիս մերկ՝ խուսափելով միջազգային խայտառակությոնից։

1950-ական թվականների կեսերին Սոֆիան դառնում է Իտալիայի աստղ և սեքս խորհրդանիշ։ Սկզբնապես դերասանուհին նկարահանվում էր Սոֆիա Լադզարո (իտ. Lazzaro) կեղծանունով, սակայն 1953 թվականին, Պոնտիի պնդմամբ, այն փոխում է Լորենի հետ։ Լորենի առաջին ֆիլմը, որը վարձութ է դուրս եկել Իտալիայի սահմաններց դուրս, եղել է «Աթթիլա» («Attila», 1954 թվական) ֆիլմը՝ Էնթոնի Քուինի հետ։

Համաշխարհային փառք

Քերի Գրանտի հետ «Նավակ տունը» ֆիլմում, 1958 թվական

Կինոքննադատների առաջին լուրջ ուշադրությունը Լորենը գրավեց Վիտտորիո դե Սիկայի «Նեապոլի ոսկին» («The Gold of Naples», 1954 թվական) ֆիլմում, որում նա ընկնում է հարպազատ տարերք, խաղալով եռանդուն նեապոլիտանուհի կրպակավաճառուհու դերը։ Ժողովրդի մեջից հասարակ կնոջ դերը, որոնց նա լավ էր ճանաչում մանկությունից և որոնցից մեկը կարող էր դառնալ, նրան ամենից հաջող էին ստացվում և առաջացնում էին կինոքննադատների առավել բարեհաճ արձագանքներ։

Հենց Սիկան է լիովին բացահայտում Սոֆի Լորենի դերասանական տաղանդը։ Փաստորեն բոլոր առավել նշանակալից դերերը նրա կողմից խաղացվել են այդ ռեժիսորի ֆիլմերում՝ «Չոչարա»՝ («La ciociara») Ժան Պոլ Բելմոնդոյի հետ (1961 թվական, Կաննի կինոփառատոնի մրցանակ և «Օսկար» լավագույն դերասանուհու համար), «Երեկ, այսօր, վաղը» («Yesterday, Today and Tomorrow», 1963 թվական), «Ամուսնություն իտալական ձևով» («Matrimonio all'italiana») (1964 թվական, Մոսկովյան կինոփառատոնի մրցանակ), «Արևածաղիկներ» («Sunflower», 1970 թվական։ Արաք վերջին կինոնկարներում Սոֆի Լորենի խաղընկերն էր Մարչելլո Մաստրոյանին, որի հետ միասին նրանք ստեղծեցին կինոյի պատմության մեջ ամենահանրահայտ զույգերից մեկը։

Սոֆի Լորենի դերասանական վարպետության գագաթնակետն է հանդիսանում մոր դերակատարումը «Չոչարա» ֆիլմում՝ նեոռեալիստական ֆիլմում, նկարահանված ըստ Ալբերտո Մորավիայի վեպի։ Ֆիլմի կուլմինացիոն դրվագներից մեկում հերոսուհին դառնում է դաժան բռնության զոհ։ Լորենի դերասանական արտահայտչությունը և ներդաշնակությունը անտօվկիանոսյան կինոքննադատների մոտ առաջացնում են այնպիսի տպավորություն, որ այդ դերակատարման համար նրան շնորհում են «Օսկար» մրցանակ։ Դա առաջին դեպքն էր, որ տվյալ անվանակարգում մրցանակը շնորհվում էր այն կինոնկարի համար, որը նկարահանվել էր ոչ անգլերեն լեզվով։

Հոլլիվուդյան կարիերա

«Դա սկսվեց Նեապոլում» ֆիլմից

1957 թվականից Լորենը պարբերաբար առաջարկություններ էր ստանում նկարահանվելու Հոլլիվուդում։ Նա ակտիվորեն, չնայած, ոչ շատ հաջող, աշխատել է ամերիկյան մեղքերի ֆաբրիկայում, այնպիսի ընկերությունների հետ պայմանագրերով, ինչպիսին են «MGM»-ը և «Paramount Pictures»-ը։ Նրա առաջին հոլլիվուդյան ֆիլմերից է «Հպարտություն և կիրք» («The Pride and the Passion», 1957 թվական)՝ Ֆրենկ Սինատրայի և Քերի Գրանտի հետ։ Գրանտի իտալուհի դերասանուհուն սիրահարվածության մասին շատ է գրվել, սակայն դրա ճշմարտացիության մասին քիչ է հայտնի։ Նաև շատ ենթադրություններ են առաջացել անգլիացի դերասան Պիտեր Սելլերսի կողմից Լորենին արված ամուսնության առաջարկի շուրջ։ Որոշ կենսագիրների կարծիքով, այդ ամենը լոկ գովազդային հնարքներ էին։

«Սատանան վարդագույն տրիկոյում» («Heller in Pink Tights», 1960 թվական) վեսթերնի նկարահանումների համար դերասանուհին առաջին անգամ դառնում է շիկահեր։ Ձախողված «Հռոմեական կայսրության անկումը» («The Fall of the Roman Empire») սագայի համար նա աշխարհում առաջինների մեկը ստացավ այդ ժամանակների համար չլսված մեկ միլիոն հոնորար։ 1967 թվականին նրան վիճակվում է խաղալ ռուս մարմնավաճառուհու դեր մեծ Չապլինի վերջին ֆիլմում՝ «Կոմսուհին Հոնգկոնգից» («A Countess from Hong Kong»)։

Դերասանուհի Ջոան Քոլինզի հետ 2009 թվական հունիս

Տասնհինգ տարվա ընթացքում (1957—1972 թվականներ) Լորենին հաջողվել է աշխատել գործնականում Հոլլիվուդի բոլոր ամենահայտնի դերասանների և սեքս խորհրդանիշների հետ․ Էնթոնի Պերկինսի («Սեր ծփիների տակ» («Desire Under the Elms»), 1958 թվական), Էնթոնի Քուինի («Սև խոլորձ» («The Black Orchid»), 1958 թվական), Կլարկ Գեյբլի («Դա սկսվեց Նեապոլում» («It Started in Naples»), 1960 թվական), Պիտեր Սելլերսի («Միլիոնատերեր» («The Millionairess»), 1961 թվական), Չառլթոն Հեսթոնի («Էլ Սիդ» («El Cid»), 1961 թվական), Ալեք Գինեսի («Հռոմեական կայսրության անկումը» («The Fall of the Roman Empire»), 1964 թվական), Պոլ Նյումանի («Լեդի Լ.» («Lady L»), 1965 թվական), Գրեգորի Պեկի («Արաբեսկա» («Arabesque»), 1966 թվական), Մառլոն Բրանդոի («Կոմսուհին Հոնգկոնգից»(«A Countess from Hong Kong»), 1967 թվական), Պիտեր Օ'Թուլի («Մարդը Լա Մանշից» («Man of La Mancha»), 1972 թվական), Ռիչարդ Բյորտոնի («Ուղևորություն» («Il viaggio»), 1974 թվական) և Ժան Գաբենի («Դատավճիռ» («Verdict»), 1974 թվական)։

1994 թվականին նա վերջին անգամ նկարահանվում է Մարչելլո Մաստրոյանիի հետ Ռոբերտ Օլթմենի «Բարձր նորաձևություն» («Ready to Wear») ֆիլմում, իսկ 1996 թվականին խաղացել է Ջեք Լեմոնի և Ուոլթեր Մատաուի հետ ամերիկյան «Ծեր փնթփնթանները մոլեգնում են» («Grumpier Old Men») կինոկատակերգությունում։

2002 թվականին նա նկարահանվում է իր որդու՝ Էդուարդո Պոնտիի «Միայն մեր միջև» («Between Strangers») ֆիլմում, կատարելով երկրորդական պլանի դեր։

Անձնական կյանք

Չնայած կինոյում հաջողություններին, Սոֆի Լորենի կյանքը մթագնված էր երեխաների բացակայությամբ և երկու վիժումներով։ Երկար տարիների ընթացքում նա անպտղության թերապիայի կուրս էր անցնում, որի շնորհիվ 1968 թվականին ծնվում է նրա առաջին որդին՝ Կառլո Պոնտի-կրտսերը, իսկ չորս տարի անց՝ երկրորդ որդին, Էդուարդոն։

1970-ականների երկրորդ կեսին Լորենը պակաս հաճախ է սկսվում հայտնվել կինոյում, իսկ 1984 թվականից նրա դերերը սկսում են դառնալ հատուկենտ։ 1979-1980 թվականներին նա հրատարակում է ինքնակենսագրական գիրք և թողարկում է նրա վրա հիմնված հեռուստաֆիլմ։ 1982 թվականին դատապարտվում է 18-օրյա կալանքի՝ հարկերից խուսափելու պատճառով։ Հետագա տարիների ընթացքում գրում է ևս մեկ գիրք-հիշողություն և հիմնադրում է օծանելիքի շարք։ 1999 թվականին լույս է տեսնում նրա «Բաղադրատոմսեր և հիշողություններ» գիրքը։

2007 թվականին 72-ամյա դերասանուհին նկարահանվում է հանրահայտ «Պիրելլի» օրացույցի համար։

Ժառանգություն

Սոֆի Լորենի հանրահայտ սպագետիները

Սոֆի Լորենը հայտնի է իր սրամտությամբ։ Նրա գրքից որոշ արտահայտություններ թևավոր են դարձել Իտալիայում, օրինակ․ «Ամենին, ինչ ունեմ, ես պարտական եմ սպագետիին»։ Ջենովայի արքեպիսկոպոսը մի անգամ կատակեց, որ չնայած Վատիկանը հավանություն չի տալիս մարդկանց կլոնավորմանը, նա կարող է բացառություն անել Սոֆի Լորենի համար։

Սոֆի Լորենը հանդիսանում է Հոլիվուդյան Փառքի ծառուղում Աստղի տիրակալ (№ 2000)։

Տորոնտոյի Էտոբիկո թաղամասի փողոցներից մեկը անվանվել է Սոֆի Լորենի պատվին[10]։

Հետաքրքիր փաստեր

  • 2007 թվականին 70-ամյա դերասանուհին նկարահանվել է հանրահայտ «Pirelli» օրացույցի համար։
  • Սոֆիա Լորենը հայտնի է իր սրամտությամբ։ Նրա գրքերից որոշ արտահայտություններ դարձել են «թևավոր» Իտալիայում, օրինակ՝ «Այն ամենի համար, ինչ ես ունեմ, պարտական եմ սպագետիին»։
  • Ջենովայի Արքեպիսկոպոսը մի առիթով կատակել է. «Ըստ էության Վատիկանը դեմ է մարդկանց կլոնավորմանը, բայց Սոֆիա Լորենի համար կարելի էր բացառություն անել»։
  • 1982 թվականին Սոֆիա Լորենը լքեց Իտալիան՝ այն բանից հետո, երբ 18 օր անցկացրեց բանտում՝ հարկերը չվճարելու համար։
  • Կանադայի Տորոնտո քաղաքի Էտոբիկո շրջանի փողոցներից մեկը կոչված է Սոֆիա Լորենի անվամբ։
  • Դերասանուհին ունի իր աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում։
  • Բացի մայրենի իտալերենից՝ Սոֆիա Լորենն ազատ խոսում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։
  • Դերասանուհին նաև գրում է։ 1999 թվականին լույս է տեսել նրա «Հուշերի բաղադրատոմսը» երկրորդ գիրքը։ Հաջորդող տարիներին նա սկսել է զբաղվել նաև գործարարությամբ՝ թողարկելով օծանելիքի իր սերիան։
  • Անձնական կյանքում նրան բավականին տհաճություն է պատճառել այն, որ երկար տարիներ բուժվել է չբերության դեմ։ Բարեբախտաբար 1968 թվականին ծնվել է առաջնեկը՝ Կարլո Պոնտի կրտսերը, ով այսօր Վիեննայի նվագախմբի դիրիժորն է, իսկ չորս տարի անց ծնվել է երկրորդ որդին՝ Էդուարդը, ով ռեժիսոր է։

Ֆիլմագրություն

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1950ՁայնIl votoաղջիկ ամբոխում
1950Ծովային սրտերCuori sul mareաղջիկ ռեստորանում
1950Տոտո ՏարզանTotò Tarzanցեղախմբի աղջիկներից մեկը
1950Կապույտ Մորուքի վեց կանայքLe sei mogli di Barbablùաևանգված աղջիկ
1951ԱննաAnnaաղջիկ գիշերային ակումբից
1951Ակամա հրաշագործIl mago per forzaհարսնացու
1951Վանդակի տեքստQuo Vadis?Լիգիայի ստրկուհին
1951Միլլիոնատիրուհին ՄիլանիցMilano miliardaria
1951Շոգենավի տիրակալըIl padrone del vapore
1951Ինքն էր․․․այո այոEra lui… sì! sì!Օդալիսկա
1952Երազելով ԶորրոյինIl sogno di ZorroԿոնչիտա
1952Լարողը ժամանել էÈ arrivato l'accordatoreՋուլիետայի ընկերուհին
1952Սպիտակ մարդկանց ամբոխըLa Tratta delle bianche
1952ՖավորիտուհինLa FavoritaԼեոնորա
1953ԱիդաAidaԱիդա
1953Աֆրիկան ծովերից այն կողմAfrica Under the SeasԲարբարա Լամա
1953Բարի մարդկանց կիրակինGood Folk's SundayԻնես
1953Երկու գիշեր Կլեոպատրայի հետDue notti con CleopatraԿլեոպատրա/Նիսկա
1953Մենք գտնվում ենք ցուցահանդեսումCi troviamo in galleriaՄարիսա
1953Սիրո ուխտավորներըPellegrini d'amoreՎանդակի տեքստ
1953Կամպանելի երկիրըThe Country of the CampanelliՎանդակի տեքստ
1953Սպիտակ ստրկուհիների առևտուրըThe White Slave TradeԷլվիրա
1954ԱթիլլաAttilaՀոնորիա
1954Աղքատություն և մեծահոգությունMiseria e nobiltàԳեմա
1954Ափսոս, որ դու սրիկա եսToo Bad SheԼինա Ստրոպիանի
1954Նեապոլի ոսկինThe Gold of NaplesՍոֆիա
1954Մեր ժամանակներըTempi nostri - Zibaldone n. 2աղջիկ նովելում
1954Նեապոլյան ճոճանակNeapolitan CarouselՍիսինա
1955Կինը գետիցWoman of the RiverՆիվես Մոնգոլինի
1955Վեներայի նշանըIl segno di VenereԱգնես Թիրաբասի
1955Հիասքանչ ջրաղացպանուհինLa bella mugnaiaԿարմելա
1955Հաց, ջուր և․․․Pane, amore e.Դոննա Սոֆիա
1956Կին լինելը երջանկություն էLucky to Be a WomanԱնտոնիետա Ֆալարի
1957Հպարտություն և կիրքThe Pride and the PassionՀուանա
1957Լեգենդ անցյալի մասինLegend of the LostԴիտա
1957Տղան դելֆինի վրաBoy on a DolphinՖաեդրա
1958Տուն ջրի վրաHouseboatՉինցիա Զակարդի
1958ԲանալիThe KeyՍտելլա
1958Սեր ծփիների տակDesire Under the ElmsԱննա Կեբոտ
1958Սև խոլորձThe Black OrchidՌոուզ Բիանկո
1959Այդպիսի կինThat Kind of WomanԿեյ/Կատերինա
1960Միջադեպի շունչըA Breath of ScandalԱրքայադուստր Օլիմպիա
1960ՄիլլիոնատիրուհինThe MillionairessԷպիֆանիա Պարերգա
1960Սատանան վարդագույն տրիկոյովHeller in Pink TightsԱնժելա Ռոսինի
1960ՉոչարաLa ciociaraՉեզիրա
1960Դա սկսվեց ՆեապոլումIt Started in NaplesԼյուչիա Կուրչիո
1961Էլ ՍիդEl CidՀիմեն
1962Lykke og kroneխաղում է ինքն իրեն
1962Բոկաչո 70Boccaccio '70Զոի
1962Ալթոնայի ճգնավորներըThe Condemned of AltonaՋոաննա
1962Տիկին անպատշաճությունMadame Sans-GêneԿատրին Յուբշեր
1962Հինգ մղոն մինչ կեսգիշերFive Miles to MidnightԼիզա Մակլին
1963Երեկ, այսօր, վաղըYesterday, Today and TomorrowԱդելինա Սբարատի/Աննա Մոլտենի/Մարա
1964Ամուսնություն իտալական ձևովMatrimonio all'italianaՖիլումենա Մարտերանո
1964Հռոմեական կայսրության անկումըThe Fall of the Roman EmpireԼուցիլա
1965Արբալետ գործողությունըOperation CrossbowՆորա
1966ԱրաբեսկաArabesqueՅասմին Ազիր
1967Կոմսուհին ՀոնկոնգիցA Countess from Hong KongՆատաշա Ալեքսանդրովնա, երիտասարդ կոմսուհի Ռուսաստանից
1966ՅուդիթJudithՅուդիթ
1967Կար, չկար․․․C'era una volta…Իզաբելա Սանդելորո
1969Տեսիլք իտալական ձևովGhosts - Italian StyleՄարիա Պոդժակոնո
1969ԱրևածաղիկներSunflowerՋովաննա
1970Իմ անունը ծաղրածու էMera Naam Jokerխաղում է ինքն իրեն
1971Հոգևորականի կինըThe Priest's WifeՎալերիա Բիլլի
1972Սպիտակ, կարմիր ու․․․Bianco, rosso e…Էրմանա Գերմանա
1972Լեդի ԱզատությունLady LibertyՄադալենա Ցիարապիցո
1972Մարդը Լա ՄանշիցMan of La ManchaԱլդոնցա / Դուլսինեա
1974ԴատավճիռVerdictԹերեզա Լեոնի
1974Կարճ հանդիպումBrief EncounterԱննա Ջեսոն
1974ՈւղևորությունIl viaggioԱդրիանա դե Մաուրո
1975Բրավո, ՏիկնիկGet RitaՊուպա (տիկնիկ)
1976Կասանդրայի լեռնանցքCassandra CrossingՋենիֆեր Ռիսպոլի Չեմբերլեն
1977Անսովոր օրSpecial Day, AԱնտոնիետա
1978ԱնջելաAngelaԱնջելա Քինկեյդ
1978Աստղային թիրախBrass TargetՄարա
1978Արյունալի վեճ երկու տղամարդու միջևBlood FeudՏիտինա Պատերնո
1979Կրակե ուժFirepowerԱդել Տասկա
1980Սոֆի Լորենի պատմությունըSophia Loren: Her Own Storyխաղում է ինքն իրեն
1981Նոտր Դամը Կրուազետի հետNotre Dame de la Croisetteխաղում է ինքն իրեն
1984Ոմն սպիտակամաշկQualcosa di biondoԱվրորա
1986ԽիզախությունCourageՄարիաննա Միրալդո
1987-2008ԿենսագրությունBiographyխաղում է ինքն իրեն
1988Երջանիկ ՊիլիգրիմFortunate PilgrimԼուչիա Սանտա Անգելուցի Կերբո
1988ՉոչարրաLa CiociaraՍեզիրա
1990Շաբաթ, կիրակի և երկուշաբթիSaturday, Sunday and MondayՌոզա Պրիորի
1994Բարձր նորաձևությունReady to WearԻզաբալա դե Լա Ֆոնտեյն
1995Ծեր փնթփնթանները մոլեգնում ենGrumpier Old MenՄարիա Ռագետտի
1997ԱրևSoleilԼևիի մայրը
2001Ֆրանչեսկա և ՆունցիտաFrancesca and NunziataՖրանչեսկա Մոնտորսի
2002Միայն մեր միջևBetween StrangersՕլիվիա
2002-2003Գրեհեմ Նորտոնի շոուV Graham Nortonխաղում է ինքն իրեն
2004Ապակե տնակումLives of the SaintsԹերեզա
2004Լցոնված բիբարները գործի են դրվումToo Much Romance... It's Time for Stuffed PeppersՄարիա
2004Ճանաչված ԵվրոպաEuropa riconosciutaխաղում է ինքն իրեն
2006Մարչելո, մեկ քաղցր կյանքMarcello, una vita dolceխաղում է ինքն իրեն
2006Թուրին 2006․ XX Ձմեռային Օլիմպիական խաղերTurin 2006: XX Olympic Winter Gamesխաղում է ինքն իրեն
2008Պազոլինիի զայրույթըLa rabbia di Pasoliniխաղում է ինքն իրեն
2009ԻնըNineԳվիդոլի մայրը
2010Իմ տունը լի է հայելիներովMy House Is Full of MirrorsՌոմիլդա
2011Մեքենաներ 2Cars 2Տոպոլինոյի մայրը
2013Մարդկային ձայնLa voce umanaԱնջելա
2020Ամբողջ կյանքն առջևում էLa vita davanti a séմադամ Ռոզա

Պարգևներ և անվանակարգումներ

ԹվականԱնվանումՊարգևԱնվանակարգԱրդյունք
1961ՉոչարրաԿաննի կինոփառատոնԱրծաթե մրցանակ լավագույն դերասանուհու համարՀաղթանակ
1962ՉոչարրաՕսկարԼավագույն դերասանուհիՀաղթանակ
1962ՉոչարրաԲրիտանական ակադեմիաԼավագույն օտարերկրյա դերասանուհիՀաղթանակ
1964Ոսկե ԳլոբուսԼավագույն նորամուտՀաղթանակ
1965Ամուսնություն իտալական ձևովՕսկարԼավագույն դերասանուհիԱռաջադրված
1965Ամուսնություն իտալական ձևովՈսկե ԳլոբուսԼավագույն դերասանուհիԱռաջադրված
1965Ոսկե ԳլոբուսԼավագույն նորամուտՀաղթանակ
1965Ամուսնություն իտալական ձևովԱրծաթե մրցանակԼավագույն դերասանուհիՀաղթանակ
1966Ոսկե ԳլոբուսԼավագույն նորամուտԱռաջադրված
1969Ոսկե ԳլոբուսԼավագույն նորամուտՀաղթանակ
1970Ոսկե ԳլոբուսԼավագույն նորամուտԱռաջադրված
1971Ոսկե ԳլոբուսԼավագույն նորամուտԱռաջադրված
1977Ոսկե ԳլոբուսԼավագույն նորամուտՀաղթանակ
1991Օսկար«Համաշխարհային կինեմատոգրաֆիայի գանձերից մեկին» պատվավոր մրցանակՀաղթանակ
1994Բեռլինի կինոփառատոնՊատվավոր Ոսկե ԱրջՀաղթանակ
1995Բարձր նորաձևությունՈսկե ԳլոբուսԵրկրորդ պլանի լավագույն դերասանուհիԱռաջադրված
1994Բեռլինի կինոփառատոնՊատվավոր Ոսկե ԱրջՀաղթանակ
1997Հատուկ արծաթե «Սուրբ Գևորգ»համաշխարհային կինեմատոգրաֆիայի ավանդի համարՀաղթանակ
1998Վենետիկի կինոփառատոնՈսկե Առյուծ համաշխարհային կինեմատոգրաֆիայի ավանդի համարՀաղթանակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Լորեն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Լորեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 667