Սվամի Վիվեկանանդա
Սվամի Վիվեկանանդա (իսկական անունը՝ Նարենդրանատհ Դատտ, հունվարի 12, 1863[1][2][3][…], Swami Vivekananda's Ancestral House & Cultural Centre, Բրիտանական Հնդկաստան[4] - հուլիսի 4, 1902[1][2][3][…], Belur, Հոուրահ, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[5]), հնդիկ հումանիստ մտածող, կրոնական բարենորոգիչ ու հասարակական գործիչ։
Սվամի Վիվեկանանդա բենգալերեն՝ স্বামী বিবেকানন্দ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1863[1][2][3][…] Swami Vivekananda's Ancestral House & Cultural Centre, Բրիտանական Հնդկաստան[4] |
Մահացել է | հուլիսի 4, 1902[1][2][3][…] (39 տարեկան) Belur, Հոուրահ, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[5] բնական մահով[6] |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան[5] |
Ազգություն | Հնդիկներ և Kayastha? |
Դավանանք | հինդուիզմ[5] |
Մասնագիտություն | վանական, փիլիսոփա, գրող, բանաստեղծ, ուսուցիչ, spiritual leader, հռետոր և երգիչ |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն, Social Reform or Revolution?, կրոն, հինդուիզմ[7] և Յոգա[7] |
Ալմա մատեր | Նախագահական համալսարան[5], Շոտլանդական եկեղեկցական քոլեջ և Կալկաթայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5] և բենգալերեն[1][8] |
Ուսուցիչ | Ռամակրիշնա |
Աշակերտներ | Shuddhananda Bharati?, Swami Paramananda?, Swami Swarupananda?, Swami Virajananda?, Sister Nivedita? և William Hastie? |
Ստորագրություն | |
Swami Vivekananda Վիքիպահեստում |
Կենսագրություն
Եղել է Ռամակրիշնայի աշակերտը, զարգացրել նրա գաղափարները։ 1880-1884 թվականներին փիլիսոփայություն է ուսումնասիրել Կալկաթայի համալսարանում, 1893 թվականին, վեդանտան քարոզելու նպատակով, մեկնել է ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա։ 1897 թվականին հիմնադրել է «Ռամակրիշնայի առաքելություն» կրոնաբարենորոգչական ընկերությունը։ Մարդկության «փրկության» միակ միջոցը, ըստ Վիվեկանանդայի, հոգևոր-կրոնական փորձին դիմելն է Հինդուիզմի փիլիսոփայության հիմքը համարել է վեդանտան, որը համադրել է սանքհյայի և յոգայի հետ և մոտեցրել եվրոպական փիլիսոփայության հասկացություններին։ Վիվեկանանդան մերժել է Էմպիրիկական աշխարհի պատրանքայնությունը և ողջ արարվածը համարել աստվածային խաղ։ Որպես անձնավորության իդեալ առաջադրելով հոգեոր ներամփոփվածությունը, միաժամանակ կոչ է արել ակտիվորեն ծառայել մարդկությանը։ Վիվեկանանդան Հնդկաստանի ազգային անկախության և սոցիալական բարօրության գաղափարախոսն է, դատապարտել է հարստահարումը, ռասայական և զավթողական մղումները։ Սոցիալական արդարության իրականացնող է համարել «ստորին դասակարգերին», որոնք, նրա կարծիքով, կվերացնեն գույքային անհավասարությունը և կհաստատեն իրենց տիրապետությունը։ Սակայն դրան կարելի է հասնել անձնավորությանը վեդանտայի ոգով դաստիարակելու, անհատի և ազգի կամքը կռելու ճանապարհով։ Վիվեկանանդաի քարոզների դեմոկրատական բովանդակությունը նպաստել է Հնդկաստանում ազատագրական շարժմանը։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվամի Վիվեկանանդա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 464)։ |