Վելիկո Տիռնովո

Վելիկո Տիռնովո (բուլղВелико Търново), քաղաք Բուլղարիայի Հանրապետության հյուսիսում, Հյուսիսկենտրոնական տարածաշրջանի և Վելիկո Տիռնովոյի մարզի վարչական, արդյունաբերական և կրթական կենտրոնը։

Վելիկո Տիռնովո
Велико Търново
ԴրոշԶինանշան

Վերևից ներքև, ձախից աջ՝ Ցարևեցի ամրոց, Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցի, Սուրբ Դեմետրիոս եկեղեցի, Բորիս Դենևի անվան արվեստի պատկերասրահ, Սուրբ Քառասուն նահատակաց եկեղեցի, Ասենսի հուշակոթող
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՏարածաշրջանՀյուսիսկենտրոնական
ՄարզՎելիկո Տիռնովոյի մարզ
ՀամայնքՎելիկո Տիրնովոյի համայնք
ՔաղաքապետԴանիել Պանով
Այլ անվանումներՏիռնովո (մ. 1965)
Մակերես30,379 կմ²
ԲԾՄ220 մ
Բնակչություն200 292 մարդ (2011)
Խտություն1500 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+359) 62
Փոստային ինդեքս5000
Փոստային դասիչ5000
Ավտոմոբիլային կոդBT
Պաշտոնական կայքvelikoturnovo.info
Վելիկո Տիռնովո (Բուլղարիա)##
Վելիկո Տիռնովո (Բուլղարիա)

Տեղակայված է Ստորին դանուբյան հարթավայրի և Բալկանյան լեռների միջև՝ Յանտրա գետի ափին և միջնադարում հայտնի է եղել որպես Բուլղարական երկրորդ կայսրության մայրաքաղաք՝ կրելով «Ցարերի քաղաք» տիտղոսը։

Մինչև 1965 թվականը կոչվել է Տիռնովո։ «Վելիկո» (մեծ) մակդիրն ավելացվել է ի պատիվ քաղաքի երբեմնի փառքի։

Բնակչության թվաքանակով համարվում է երկրի 16-րդ խոշոր քաղաքը։

Քաղաքում են գտնվում մի շարք կրթական հաստատություններ, ինչպիսիք են Վասիլի Լևսկու անվան ռազմական ինստիտուտը, Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան համալսարանը և այլն։ Ընդհանուր առմամբ՝ Տիռնովոյում են գտնվում պատմամշակութային 1613 կոթողներ[1]։

Բնակչության մեծամասնությունը կազմում են բուլղարացիները (95,5%), կան նաև թուրքեր (3,6%), գնչուներ (0,2%) և այլն։

Բնակչություն

Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները[2][3][4]

Տարի188719101934194619561965197519851990199220012011
Բնակիչ11 31412 46913 96316 22324 64837 33756 66469 17380 78367 64462 89769 783

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վելիկո Տիռնովո» հոդվածին։