Վիկտոր Ֆայզուլին

ռուս ֆուտբոլիստ

Վիկտոր Իգորևիչ Ֆայզուլին (ռուս.՝ Виктор Игоревич Файзулин, ապրիլի 22, 1986(1986-04-22)[1][2], Նախոդկա, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2008)[3]։ Ռուսաստանի եռակի չեմպիոն «Զենիթի» կազմում, Ռուսաստանի գավաթակիր, ՈւԵՖԱ գավաթակիր (2007/2008) և ՈւԵՖԱ Սուպերգավաթակիր (2008)։

Վիկտոր Ֆայզուլին
ռուս.՝ Виктор Файзулин
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվապրիլի 22, 1986(1986-04-22)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրՆախոդկա, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ176 սանտիմետր
Քաշ72 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2004Ռուսաստան Օկեան9 (0)
2004-2006Ռուսաստան ՍԿԱ-Էներգիա51 (8)
2007Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ28 (3)
2008-2018Ռուսաստան Զենիթ157 (21)
Ազգային հավաքական
2006-2007Ռուսաստան Ռուսաստան (երիտ.)7 (3)
2011Ռուսաստան Ռուսաստան 22 (0)
2012-2014Ռուսաստան Ռուսաստան24 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

Ֆայզուլինը «Զենիթի» կազմում

Նախոդկա քաղաքի ՄՊՄԴ-ի սան է (առաջին մարզիչը՝ Ռ․ Ադիլև)։ «Օկեանի» կազմում նորամուտը կատարել է 2004 թվականին՝ անցկացնելով 9 խաղ։ Առաջին մրցաշրջանից հետո տեղափոխվել է Խաբարովսկի ՍԿԱ, որտեղ խաղացել է 2 մրցաշրջան Սերգեյ Գորլուկովիչի ղեկավարությամբ[4]։ Այդ ընթացքում անցկացրել է 51 խաղ՝ խփելով 8 գոլ։ 2007 թվականին խաղացել է «Սպարտակ-Նալչիկ» ակումբում, որի մարզիչը եղել է Յուրի Կրասնոժանը։ Առաջնությունում անցկացրել է 28 խաղ՝ խփելով 3 գոլ և ճանաչվել առաջնության լավագույն երիտասարդ խաղացողներից մեկը[5]։ Նույն թվականի նոյեմբերին եռամյա պայմանագիր է կնքել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբի հետ։ Transfermarkt.de կայքի տվյալներով՝ կիսապաշտպանի համար ակումբը վճարել է 2 միլին եվրո[6]։

2008 թվականի փետրվարի 13-ին կատարել է իր նորամուտը «Զենիթ» ակումբի կազմում ՈՒԵՖԱ Գավաթի 1/16 եզրափակչի խաղում ընդդեմ «Վիլյառեալ» ակումբի։ ՈՒԵՖԱ Գավաթի կիսաեզրափակչի՝ «Բավարիա» ակումբի դեմ պատասխան խաղում հեղինակել է Օլիվեր Կանի պաշտպանած դարպասը խփած չորս գոլերից մեկը[7]։

Հիմնական դիրքը դաշտում եղել է հարձակվողական ոճի կենտրոնական կիսապաշտպանի դիրքը։

«Կուբանի» դեմ տնային խաղում, որն անցկացվել է 2012 թվականի հոկտեմբերի 20-ին, Ֆայզուլինը, դուրս գալով փոխարինման, «Զենիթի» կազմում անցկացրել է իր 100-րդ հանդիպումը Ռուսաստանի առաջնություններում՝ այդ ընթացքում հավաքելով 16+16 միավոր «գոլ+գոլային փոխանցում» համակարգով[8]։

2014 թվականի օգոստոսի 20-ին, «Զենիթի» մեկնարկային կազմ խաղադաշտ դուրս գալով բելգիական «Ստանդարտ» ակումբի դեմ խաղում[9], ակուբի կազմում անցկացրել է իր 50-րդ խաղը եվրոգավաթներում[10]։ 2015 թվականի ձմռանը և գարնանը ապաքինվել է ծնկի արթրոսկոպիայից հետո։

2015 թվականի ամռանը «Զենիթը» երկարաձգել է Ֆայզուլինի հետ պայմանագրի ժամկետը մինչև 2018 թվականը։ Ծնկի հետ կապված մշտական խնդիրները հանգեցրել են նրան, որ դրանից հետո նա մասնակցել է 7 ոչ ամբողջական խաղի 2015 թվականի մայիսից սեպտեմբեր։ 2016 թվականի մարտին հերթական անգամ վիրահատվել է ԱՄՆ-ում։ Ըստ Անդրեյ Արշավինի՝ նրա մոտ եղել է արթրիտ, Ռուսաստանի հավաքականի բժիշկ Էդուարդ Բեզուգովի խոսքով՝ արթրոզ[11][12]։ 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարվել է թիմից Ֆայզուլինի հեռանալու մասին[13]։ Մայիսի 13-ին հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ 2018 թվականին դարձել է «Ալգորիթմ» սիրողական ակումբի նախագահ[14]։

Կարիերան հավաքականում

Ֆայզուլինը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում

Հրավիրվել է Ռուսաստանի պատանեկան (2004) և օլիմպիական (2006) հավաքականներ[5]։ 2007 թվականին սկսել է հանդես գալ Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, որի կազմում անցկացրել է 7 խաղ և խփել 3 գոլ[5]։ Մասնակցել է 2 խաղի Ռուսաստանի երկրորդ հավաքականում։

2012 թվականի օգոստոսի 15-ին առաջին անգամ մասնակցել է Ռուսաստանի հավաքականի խաղին՝ խաղադաշտ դուրս գալով թիմի մեկնարկային կազմում Կոտ դ'Իվուարի հավաքականի դեմ ընկերական խաղում և մասնակցելով ամբողջ խաղին։ 2012 թվականի սեպտեմբերի 7-ին ազգային հավաքականի կազմում իր երկրորդ խաղում, որ անցկացվել է 2014 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում ընդդեմ Հյուսիսային Իռլանդիայի, խփել է առաջին գոլը Ալեքսանդր Կերժակովի փոխանցումից հետո[15]։ Չորս օր անց Իսրայելի դեմ խաղում խփել է իր երկրորդ գոլը հավաքականում և կատարել գոլային փոխանցում Ալեքսանդր Կերժակովին[16]։

Ընտանիք

2009 թվականի ապրիլի 14-ին Ֆայզուլինը և իր կինը՝ Վերոնիկան ունեցել են որդի՝ Սևաստիանը։ Որդու ծնունդից հետո Ֆայզուլինը նրա անունով դաջվածք է արել[4]։ 2013 թվականի հոկտեմբերի 31-ին ծնվել է դուստրը՝ Միրան[17]։

Վիճակագրություն

Ակումբային

ԵլույթներԼիգաԳավաթՍուպերգավաթԵվրոգավաթԸնդհանուր
ԱկումբԼիգաՄրցաշրջանԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
ՕկեանII դիվիզիոն2004900090
Ընդհանուր9000000090
ՍԿԱ-ԷներգիաI դիվիզիոն200417620196
200514110151
200620110211
Ընդհանուր518400000558
Սպարտակ-ՆալչիկՊրեմիեր-լիգա200728300283
Ընդհանուր283000000283
ԶենիթՊրեմիեր-լիգա20082461010111377
20091602041221
20101423050222
2011/123442100101466
2012/13246201081357
2013/14263201090383
2014/151401080230
2015/165000001060
2016/170000000000
2017/1800000000
Ընդհանուր157211313056422926
Ամբողջ կարիերա239321713056431537

Հավաքական

ՌուսաստանՏարիԱԱ որակավորման խաղերԱԱ եզրափակիչ խաղերԵԱ որակավորման խաղերԸնկերական խաղերԸնդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
20124200001052
201361000041102
20140030204090
Ընդհանուր կարիերայում103302091244

Խաղերը և գոլերը հավաքականում

Ընդհանուր՝ 24 խաղ / 4 գոլ, 12 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 4 պարտություն

Ձեռքբերումներ

«Զենիթ»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Ֆայզուլին» հոդվածին։