Վոլտր Բրատեյն

Վոլտր Հաուզեր Բրատեյն (անգլ.՝ Walter Houser Brattain, փետրվարի 10, 1902(1902-02-10)[1][2][3][…], Շամեն, Fujian, Ցին կայսրություն - հոկտեմբերի 13, 1987(1987-10-13)[1][2][3][…], Սիեթլ, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Bell Labs-ում, ով Ջոն Բարդինի և Ուիլյամ Բրեդֆորդ Շոկլինի հետ հայտնաբերել է տրանզիստորային էֆեկտտը[11]։ Նրանք կիսել են 1956 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակը իրենց հայտնագործության համար։

Վոլտր Բրատեյն
անգլ.՝ Walter Brattain
Ծնվել էփետրվարի 10, 1902(1902-02-10)[1][2][3][…]
Շամեն, Fujian, Ցին կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 13, 1987(1987-10-13)[1][2][3][…] (85 տարեկան)
Սիեթլ, ԱՄՆ
բնական մահով
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս և գյուտարար
Հաստատություն(ներ)Ուիթման քոլեջ
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[4] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[4]
Ալմա մատերՈւիթման քոլեջ, Օրեգոնի համալսարան, Մինեսոտայի համալսարան, Queen Anne High School?, Tonasket High School? և University of Oregon College of Arts and Sciences?
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարՋոն Տորենս Տեյտ, Ավագ
Պարգևներ
Ամուսին(ներ)Keren Gilmore Brattain? և Emma Jane Miller?
ՀայրRoss Brattain?[10]
 Walter Houser Brattain Վիքիպահեստում

Կենսագրություն

Վոլտր Բրատեյնը ծնվել է Չինաստանի Ֆուցզյան նահանգի Շամեն քաղաքում՝ ամերիկացի ամուսիններ Ռոս Ռ․ Բրատեյնի և Օթիլիյա Հաուզեր Բրատեյնի ընտանիքում[12]։ Ռոս Ռ․ Բրատեյնը Թինգ֊Վեն ինստիտուտում (մասնավոր դպրոց չինացի տղաների համար[13]) ուսուցիչ էր[14]:11։ Երկու ծնողներն էլ ավարտել են Ուիթմանի քոլեջը[15]:71 Օթիլիյա Հաուզեր Բրատեյնը տաղանդավոր մաթեմատիկոս էր[16]։ 1903 թվականին ընտանիքը վերադարձել է ԱՄՆ[14]:12։ Մի քանի տարի ապրել են Վաշինգթոնի նահանգի Սպոքեն քաղաքում, հետո՝ 1911 թվականին, տեղափոխվել են Վաշինգթոն նահանգի Թանասքեթ քաղաքի մոտակայքում գտնվող անասնապահական ռանչո[14]:12[15]:71։

Բրատեյնը դպրոց է հաճախել Վանշինգթոնում՝ մեկ տարի Սիեթլ քաղաքի Աննա թագուհու ավագ դպրոցում, երկու տարի՝ Թանասկեթ ավագ դպրոցում և մեկ տարի Բեյնբրիջ քաղաքի «Մորան» տղաների համար դպրոցում[17]։ Հետագայում սովորել է Ուիթման քոլեջում, որտեղ նրա հետ սովորում էին Բենջամին Հ․ Բրաունը (ֆիզիկոս) և Վոլտեր Ա․ Բրատոնը (մաթեմատիկոս)։ 1924 թվականին Ուիթմանի քոլեջում ստացել է ֆիզիկայի և մաթեմատիկայի բակալավրի աստիճան[18]։ Նրա եղբայր Ռոբերտ Բրատեյնը նույնօես ֆիզիկոս է[15]:71։

Արվեստների մագիստրոս դրարձել է Օրեգոնի համալսարանում 1926 թվականին, իսկ փիլիսոփայության դոկտոր Մինեսոտայի համալսարանում 1929 թվականին[18][19]։ Մինեսոտայի համալսարանում Ջոն Հազբրուկ վան Ֆլեք մոտ ուսումնասիրել է քվանտային մեխանիկա։

Վոլտր Բրատեյնը ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կինը քիմիկոս Կերեն Գիլմորն էր։ Նրանք ամուսնացել են 1935 թվականին, իսկ 1943 ունեցել են ծնվել է նրանց միակ երեխան Վիլյամ Ջ․ Բրատեյնը։ Կերեն Գիլմորը մահացել է 1957 թվականի ապրիլի 10-ին[20]։ 1958 թվականին Վոլտր Բրատեյնը ամուսնացել է Էմմա Ջեյն Միլերի հետ, ով արդեն երեք երեխա ուներ[18]։

1970-ականներին տեղափոխվել է Սիեթլ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջ։ Մահացել է 1987 թվականի հոկտեմբերի 13-ին Սիեթլի ծերանոցում Ալցհայմերի հիվանդությունից[12][19]։ Թաղված է ԱՄՆ Վաշինգթոն նահանգի Գերվիլդ շրջանում՝ Պորեմոյ քաղաքի գերեզմանոցում[21]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլտր Բրատեյն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 556