Տակո

մեքսիկական խոհանոցի ուտեստ

Տակո (իսպ.՝ taco), մեքսիկական ազգային խոհանոցին պատկանող ուտելիք, որը պատրաստվում է եգիպտացորենի կամ ցորենի ալյուրից պատրաստված լոշից և նրա մեջ փաթաթված միջուկից։ Տակոն կարող է պատրաստվել տարբեր միջուկներից, օրինակ՝ հորթի և խոզի մսից, հավի կրծքամսից, ծովամթերքից, բանջարեղենից և տարատեսակ պանիրներից։ Տակոն սովորաբար ուտում են առանց սպասքի՝ ձեռքերով, և որպես խավարտ օգտագործում են չիլի պղպեղ, ավոկադո, գուակամոլե, համեմ, լոլիկ, սոխ, հազար և այլն։

Տակո
ԱՄՆ խոհանոց և Մեքսիկական խոհանոց
Տեսակսննդատեսակ
Ենթատեսակկերակուր, մատներով ուտվող կերակուր, Արագ սնունդ, Փողոցային սնունդ և լցոնած տափակ հաց
Առաջացման երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Հիմնականtaco shell? և միս
 Tacos Վիքիպահեստում

Անվան ծագում

Տակոյի տարբեր լցոններ

Անվան ծագումը հստակ հայտնի չէ և ծագումնաբանները բառի խոհարարական ծագման համար տեսական բացատրություններ են կիրառում[1]։ Real Academia Española հրատարակիչը իր Իսպաներեն բառարան-ի մեջ գրում է, որ taco բառը նշանակում է մաիսի՝ եգիպտացորենի լոշի մեջ փաթաթած ուտելիք[2]։

Taco բառի տեղական ծագման վարկածը նույնպես ապացուցված չէ։ Հնարավոր տարբերակներից նահուաթլ ցեղի "tlahco" բառը, որը նշանակում է «կես» կամ «մեջտեղ»[3]՝ այն իմաստով, որ սնունդը տեղադրվում է լոշի մեջ տեղում[4]։

Պատմություն

Տակոն պատրաստել են դեռևս իսպանացիների՝ Մեքսիկա գաղթելուց առաջ։ Առկա են հնագիտական գտածոներ, որոնք վկայում են, որ Մեքսիկայում տեղաբնիկները կերել են ձկով փաթաթված տակո։ Իսպանացի կոնկիստադորների ժամանակակից Բեռնալ Դիաս Կաստիլյոն փաստում է, որ եվրոպացի եկվորներին առաջին անգամ տակո հյուրասիրվել է Կոյոական քաղաքում մի խնջույքի ժամանակ, որը Էռնան Կորտեսը կազմակերպել էր իր զինյալների համար[5][6]։

Տակոյի տարատեսակներ

Հավի մսով տակոյի բաղադրիչները

Կախված լցոնի բաղադրությունից՝ տարբերում են տակոյի տարբեր տեսակներ․

Al pastor տակո
  • al pastor (թարգ․՝ հովվական)՝ անատոյով կամ կարմիր պղպեղով մարինացված խոզի միս, ավելացվում է նարինջ, քացախ և պղպեղ, մատուցվում է լիմոնի շերտիկով[7][8]։
  • de carnitas (մսային տակո)՝ խոզի մսով տակո, որը տապակվել է սեփական յուղով։
  • al carbón (բառացի՝ «աշխային»)՝ բաց կրակի վրա խորոված ցանկացած մսով՝ սովորաբար տավարի, խոզի և հավի մսով տակո։
  • de carne asada («տապակած միս»)՝ տապակած տավարի մսով տակո։
  • árabe («արաբական»)՝ շաուրմայի մեքսիկական տարբերակ, ներմուծվել է արաբ ներգաղթյալների կողմից, շատ հայտնի է մեքսիկական Պուեբլա նահանգում։
  • de barbacoa` մեղմ կրակի վրա պատրաստած ոչխարի միս, որը փաթաթված է ագավայի տերևներով։
  • de birria (բառացի «հրաշք»)՝ համեմունքներով համեմված և կավե վառարանի մեջ եփված այծի մսով տակո, որը տարածված է մեքսիկական Հալիսկո նահանգում։
  • de cabeza (բառացի՝ «գլխից»)՝ կովի կամ ոչխարի գլխամսով պատրաստված տակո։
  • de pollo («հավի մսից»)՝ մանր կտրտված հավի մսով, մոլե սոուսով և սոխով պատրաստված տակո։

Պատկերասրահ


Մշակույթ և տոնակատարություն

ԱՄՆ-ում հոկտեմբերի 4-ը նշվում է որպես Տակոյի ազգային օր[9][10]։

Ծանոթություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակո» հոդվածին։