Տեսակարար ջերմունակություն

Տեսակարար ջերմունակություն, միավոր զանգվածի ջերմունակություն։ Տեսակարար ջերմունակությունը հավասար է ջերմունակության և զանգվածի հարաբերությանը։ Ֆիզիկական մեծություն է ,որը ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ մեկ կիլոգրամ նյութը մեկ աստիճանով տաքացնելու համար[1]։ Միավորների Միջազգային Համակարգում (ՄՀ) չափվում է Ջ/(կգ·Կ)[2] (ջոուլ բաժանած կիլոգրամ անգամ կելվին) միավորով։ Երբեմն օգտագործվում է արտահամակարգային միավոր կալ/(կգ․°C) և այլն։

Молекулы имеют внутреннюю структуру, образованную атомами, которые могут совершать колебания внутри молекул. Кинетическая энергия, запасённая в этих колебаниях, отвечает не только за температуру вещества, но и за его теплоёмкость
Նյութի մոլեկուլների և ատոմների կինետիկ էներգիայից է կախված մարմնի ջերմաստիճանը և տեսակարար ջերմունակությունը

Տեսակարար ջերմունակությունը սովորաբար նշանակովում է c կամ С ՝ հաճախ ինդեքսով։

Տեսակարար ջերմունակության արժեքի վրա ազդում է նյութի սկզբնական ջերմաստիճանը և այլ ջերմադինամիկական պարամետրերից։ Օրինակ․ջրի ջերմունակության հաշվումը կտա տարբեր արդյունէներ,եթե չափեն այն 20 կամ 60 աստիճանում։ Տարբեր կստացվի նաև այն դեպքերում, երբ չափվում է ջերմունակությունը հաստատուն ճնշման, ջերմաստիճանի կամ ծավալի դեպքում։

Տեսակարար ջերմունակության հաշվման բանաձևն է․

որտեղ

c - տեսակրար ջերմունակությունն է․
Q - տաքացման ընթացքում մարմնի ստացած (կամ հովանալիս շրջապատին տված) ջերմության քանակն է․
m - տաքացվող (կամ հովացող) մարմնի զանգվածն է․
ΔT — Վերջնական և սկզբնական ջերմաստիճանների տարբերությունն է։ֆորտնայտ

Քանի որ, տեսակարար ջերմունակությունը կախված է ջերմաստիճանից, ապա ավելի ճիշտ է օգտվել անվերջ փոքր և -ով բանաձևից․

Որոշ նյութերի տեսակարար ջերմունակության աղյուսակ

Ներկայացված են նյութերի տեսակարար ջերմունակությունները՝ հաստատուն ճնշման դեպքում։

ՆյութԱգրեգատային

վիճակ

Տեսակարար

ջերմունակություն,

կՋ/(կգ·Կ)

Ջրածինգազ14,304[3]
Ամոնյակգազ4,359—5,475
Հելիումգազ5,193[3]
Ջուր (300 Կ, 27 °C)հեղուկ4,1806[4]
Գարեջրային խտանյութհեղուկ3,927
Լիթիումպինդ նյութ3,582[3]
էթանոլհեղուկ2,438[5]
Սառույց (273 Կ, 0 °C)պինդ նյութ2,11[6]
Ջրային գոլորշի (373 Կ, 100 °C)գազ2,0784[4]
Նավթային յուղերհեղուկ1,670—2,010
Բերիլիումպինդ նյութ1,825[3]
Ազոտգազ1,040[3]
Օդ (100 % խոնավություն)գազ1,030
Օդ (չոր, 300 Կ, 27 °C)գազ1,007[7]
Թթվածին (O2)գազ0,918[3]
Ալյումինպինդ նյութ0,897[3]
Գրաֆիտպինդ նյութ0,709[3]
Կվարցային ապակիպինդ նյութ0,703
Թուջպինդ նյութ0,554[8]
Ալմաստպինդ նյութ0,502
Պողպատպինդ նյութ0,468[8]
Երկաթպինդ նյութ0,449[3]
Պղինձպինդ նյութ0,385[3]
Լատունպինդ նյութ0,920[8]
Մոլիբդենպինդ նյութ0,251[3]
Անագ (սպիտակ)պինդ նյութ0,227[3]
Սնդիկհեղուկ0,140[3]
Վոլֆրամպինդ նյութ0,132[3]
Կապարպինդ նյութ0,130[3]
Ոսկիպինդ նյութ0,129[3]
Ստանդարտ պայմաններում (T = +25 °C, P = 100 կՊա),
Որոշ շինանյութերի տեսակակրար ջերմունակությունները
ՆյութՏեսակարար

ջերմունակություն,

կՋ/(կգ·Կ)

Փայտանյութ1,700
Գիպս1,090
Ասֆալտ0,920
Տալկքլորիդ0,980
Բետոն0,880
Մարմար0,880
Ապակի պաատուհանի0,840
Կարմիր կերամիկական

ագուռ

0,840—0,880[9]
Սիլիկատային ագուռ0,750—0,840[9]
Ավազ0,835
Բնահող0,800
Գրանիտ0,790
Կլոնգաս ապակի0,670
Ֆլինտ ապակի0,503
Պողպատ0,470

Տես նաև

Ծանոթագրություն

Գրականություն

  • Таблицы физических величин. Справочник, под ред. И. К. Кикоина, М., 1976.
  • Савухин Д. В. Общий курс физики. — Т. II. Термодинамика и молекулярная физика.
  • Лифшиц E. М. Теплоёмкость // под. ред. А. М. Прохорова Физическая энциклопедия. — М.: «Советская энциклопедия», 1998. — Т. 2.