Jump to content

Տիմուր Բեկմամբետով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիմուր Բեկմամբետով
Ծննդյան թիվ՝հունիսի 25, 1961(1961-06-25)[1] (62 տարեկան)
Ծննդավայր՝Ատիրաու, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն՝ Ղազախստան
 Ռուսաստան
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գրող, երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր, թատերական պրոդյուսեր, ռեժիսոր և impresario
Պարգևներ՝
Բարեկամության շքանշան
IMDb։ID 0067457

Տիմուր Նուրուախիտովիչ Բեկմամբետով (ռուս.՝ Тиму́р Нуруахи́тович Бекмамбе́тов, հունիսի 25, 1961(1961-06-25)[1], Ատիրաու, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ղազախ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր[3][4]։ Էքշն ֆիլմերի «Astana» միջազգային կինոփառատոնի հիմնադիրն ու նախագահը։

Կենսագրությունխմբագրել կոդը

Տիմուր Բեկմամբետովը ծնվել է 1961 թվականի հունիսի 25-ին Ղազախական ԽՍՀ Գուրև (ներկայում՝ Ատիրաու) քաղաքում, Նուրուախիտ Բեկմամբետովի և Միրա Բոգոսլովսկայայի ղազախահրեական ընտանիքում։ Տիմուր Բեկմամբետովն ավարտել է Գուրևի Ս. Կիրովի անվան № 17 միջնակարգ դպրոցը, ինչից հետո հոր պնդմամբ, ով էներգետիկայի մասնագետ էր, ընդունվել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ, սակայն չի ավարտել ուսումը։ Ծառայել է բանակում Աշխաբադի մոտ տեղակայված հրետանային զորքերում։ Ծառայությունից հետո՝ 1982 թվականին, տեղափոխվել է Տաշքենդ, որտեղ որպես նկարիչ աշխատել է «Իլխոմ» թատրոնում և «Ուզբեկֆիլմ» կինոստուդիայում։ Այդ ժամանակ էլ ծանոթացել է Վիկտոր Վերժբիցկու հետ, ով հետագայում նկարահանվել է նրա բազմաթիվ ֆիլմերում[5]։

1987 թվականին ավարտել է Տաշքենդի Ա. Օստրովսկու անվան գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ ստանալով կինոյի և թատրոնի նկարչի որակավորում։ Ուսումն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա, որտեղ սկսել է զբաղվել գովազդային հոլովակների արտադրությամբ։

1989 թվականին Տիմուր Բեկմամբետովը պատրաստել է «Кредит-Москва» բանկի գովազդային հոլովակի սյուժեն։ Հեղինակել է «Менатеп» բանկի գովազդային հոովակները։ 1992 թվականին Միխայիլ Լեսինի միջոցով ծանոթացել է «Империал» բանկի նախագահ Սերգեյ Ռոդիոնովի հետ։ 1992-1997 թվականներին Տիմուր Բեկմամբետովը Սերգեյ Ռոդիոնովի պատվերով նկարահանել է «Համաշխարհային պատմություն, Իմպերիալ բանկ» (ռուս.՝ «Всемирная история, Банк Империал») շարքի գովազդային 20 հոլովակներ, որ դարձել են ռուսական գովազդի դասական նմուշներ։ Նշանակալի ներդրում է ունեցել ռուսական գովազդի զարգացման գործում։ Ընտրվել է Ռուսաստանի գովազդի ակադեմիայի անդամ։

Տիմուր Բեկմամբետովը Սանկտ Պետերբուրգի «Տիկնիկային ձևաչափ» (ռուս.՝ «Кукольный формат») թատրոնի ռեժիսորն է։

Տիմուր Բեկմամբետովի կինը՝ Վարվառա Վիկտորովնա Ավդյուշկոն, կինոյի և թատրոնի դերասան Վիկտոր Ավդյուշկոյի դուստրն է[6][7]։

Կինոկարիերախմբագրել կոդը

1993 թվականին Տիմուր Բեկմամբետովը նկարահանել է «Պեշավարի վալս» ֆիլմը՝ նվիրված աֆղանական պատերազմին։ 1994 թվականին ֆիլմն արժանացել է մրցանակների Կառլովի Վարիի ու Կինոտավր փառատոններում։

РТР հեռուստաալիքի պատվերով նկարահանել է «Մեր 90-ականները» ութ սերիաներից բաղկացած հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմը։ 1998 թվականին պրոդյուսեր Կորման Ռոջերի կողմից հրավիրվել է մասնակցելու «Գլադիատրիկս» ֆիլմի ստեղծմանը, որի նկարահանվել է Ռուսաստանում և էկրան բարձրացել 2001 թվականին։

2004-2005 թվականներին նկարահանել է «Գիշերային պահակախումբ» (ռուս.՝ «Ночной Дозор») և «Ցերեկային պահակախումբ» (ռուս.՝ «Дневной Дозор») ֆիլմերի, որոնց շնորհիվ մեծ ճանաչում է ձեռք բերել։ 2005 թվականին հրավիրվել է Հոլիվուդ, աշխատել «Fox» կինոընկերությունների միության մի շարք նախագծերի վրա։ 2006 թվականին որպես ռեժիսոր նկարահանել է «Киевстар» բջջային օպերատորի երկու գովազդներ, որոնցում նկարահանվել է Ժերար Դեպարդիեն։

2007 թվականին Տիմուր Բեկմամբետովը եղել է «Ճակատագրի հեգնանք։ Շարունակություն» (ռուս.՝ «Ирония судьбы. Продолжение») ֆիլմի ռեժիսորը, իսկ 2008 թվականին Հոլիվուդում նկարահանել է «Ծայրահեղ վտանգավոր է» ֆիլմը։

2009 թվականին եղել է «9» մուլտֆիլմի (Թիմ Բարթոնի հետ համատեղ) և «Սև Կայծակ» ֆիլմի պրոդյուսերը։

2012 թվականի կեսերին էկրան է բարձրացել «Աբրահամ Լինկոլն։ Վամպիրների որսորդը» ֆիլմը, որի ռեժիսորը եղել է Տիմուր Բեկմամբետովը։ 2012 թվականին նա հանդես է եկել որպես «Ալիսայի արկածները։ Երեք մոլորակների գերիները» ֆիլմի պրոդյուսեր։

2016 թվականին Տիմուր Բեկմամբետովը՝ որպես ռեժիսոր, նկարահանել է «Բեն-Գուր» ֆիմը։ Տարվա վերջին թողարկվել է «Կոտրել բլոգերներին» (ռուս.՝ «Взломать блогеров») ֆիլմը, որի պրոդյուսերն է եղել Տիմուր Բեկմամբետովը։ Ֆիլմն խիստ քննադատվել է[8][9][10][11][12] և ստացել ամենացածր գնահատականներից մեկը ԿինոՊոիսկ կայքում[13]։

Փաստերխմբագրել կոդը

  • Տիմուր Բեկմամբետովն իրեն համարում է ավելի շատ ղազախ, քան թե ռուս կինոռեժիսոր, քանի որ իր ստեղծագործական գործունեության վրա ավելի շատ ազդել են իր հորական կողմի ազգականներն ու նրա ղազախական արմատները։ «Իմ ֆիլմերն ստեղծելիս ինձ ավելի շատ ոգեշնչել են ղազախական պատմվածքներն ու լեգենդները։ Ես միշտ ձգտել եմ այդ պատմվածքների մի որևէ մասը ներկայացնել իմ ֆիլմերում։ Ես ուզում էի, որ ամբողջ աշխարհն իմանար, որ կա այդպիսի ազգ՝ ղազախներ»։
  • Տիմուր Բեկմամբետովն ասել է. «Ինձ դուր է գալիս վախեցնել մարդկանց, իսկ ամերիկացիները մեծ փորձ ունեն այդ գործում։ Բայց կրկնել այդ փորձը բառացիորեն ես չեմ կարող, ինչպես չեմ կարող լինել ամերիկացի ռեժիսոր»[14]։ Հորական կողմից նա սերում է ղազախական հնագույն տոհմից, որի պատմությունն սկիզբ է առնում 10-րդ դարից։ Իր հարցազրույցներից մեկում նա ասել է, որ մորական կողմից իր հրեա ազգականները զոհվել են պատերազմի տարիներին Բելառուսում"[15], սակայն հրաժարվել է ներկայացնել մանրամասներ իր ընտանիքի մասին[16]։
  • Տ. Բեկմամբետովը Հոլիուդի մասին ասել է. «…դա միայն երկար տևած գործուղում է։ Այնտեղ հաճելի է, հետաքրքիր, շատ մարդ կա, ինֆորմացիա, հնարավորություններ ինքնաիրացման համար, գրավիչ նախագծեր՝ և՛ ռեժիսորների, և՛ պրոդյուսերիների համար։ Ինձ ընձեռնվել էր բացառիկ հնարավորություն իմանալ, թե ինչպես է ստեղծվում անիմացիան։ Եվ ես օգտվեցի դրանից[17]։

Ֆիլմագրությունխմբագրել կոդը

ՏարեթիվՖիլմՌուսերեն անվանումԿարգավիճակ
ռեժիսորպրոդյուսերսցենարիստ
1987Պատերազմի երկար ճանապարհից առաջПеред большой дорогой на войнуԿաղապար:Այո
1993Պեշավարի վալսПешаварский вальсԿաղապար:ԱյոԿաղապար:ԱյոԿաղապար:Այո
2000Մեր 90-ականներըНаши 90-еԿաղապար:ԱյոԿաղապար:Այո
2000ԳլադիատրիկսГладиатриксԿաղապար:Այո
2002ԳԱԶ - ռուսական մեկեքենաներГАЗ — русские машиныԿաղապար:Այո
2004Գիշերային պահակախումբНочной ДозорԿաղապար:ԱյոԿաղապար:Այո
2005Ցերեկային պահակախումբДневной ДозорԿաղապար:ԱյոԿաղապար:Այո
2006ԳրոմովներГромовыԿաղապար:Այո
2007Ճակատագրի հեգնանք։ ՇարունակությունИрония судьбы. ПродолжениеԿաղապար:ԱյոԿաղապար:ԱյոԿաղապար:Այո
2008Ծայրահեղ վտանգավոր էОсобо опасенԿաղապար:Այո
200999Կաղապար:Այո
2009Սև ԿայծակЧёрная МолнияԿաղապար:Այո
2010ՏոնածառերЁлкиԿաղապար:ԱյոԿաղապար:ԱյոԿաղապար:Այո
2011ՀնարաբանություններВыкрутасыԿաղապար:Այո
2011Ապոլոն 18Аполлон 18Կաղապար:Այո
2011ՖանտոմФантомԿաղապար:Այո
2011Սմեշարիկներ։ ՍկիզբСмешарики. НачалоԿաղապար:Այո
2011Տոնածառեր 2Ёлки 2Կաղապար:ԱյոԿաղապար:Այո
2012Նախագահ Լինկոլն։ Վամպիրների որսորդըПрезидент Линкольн: Охотник на вампировԿաղապար:ԱյոԿաղապար:Այո
2012Ալիսայի արկածները։ Երեք մոլորակների գերիներըПриключения Алисы. Пленники трёх планетԿաղապար:Այո
2012Ջենտլմեններ, հաջողությունДжентльмены, удачи!Կաղապար:Այո
2012Ձյունե թագուհիСнежная КоролеваԿաղապար:Այո
2013Տոնածառեր 3Ёлки 3Կաղապար:Այո
2013Դառն էГорько!Կաղապար:Այո
2013Игра в правдуԿաղապար:Այո
2014Դառն է 2Горько! 2Կաղապար:Այո
2014Փրչոտ տոնածառերЁлки лохматыеԿաղապար:Այո
2014ՍկյուռներБелкиԿաղապար:ԱյոԿաղապար:Այո
2014Ձյունե թագուհի 2։ ԳերսառեցումСнежная королева 2: ПерезаморозкаԿաղապար:Այո
2014Տոնածառեր 1914Ёлки 1914Կաղապար:ԱյոԿաղապար:Այո
2015Նա վիշապ էОн — драконԿաղապար:Այո
2015Ամենալավ օրըСамый лучший деньԿաղապար:Այո
2015Հեռացնել ընկերների շարքիցУбрать из друзейԿաղապար:Այո
2016ՀարդկորХардкорԿաղապար:Այո
2016Բեն-ԳուրБен-ГурԿաղապար:Այո
2016Առաջինների ժամանակըВремя первыхԿաղապար:Այո
2016Տոնածառեր 5Ёлки 5Կաղապար:ԱյոԿաղապար:Այո
2016Կոտրել բլոգերներինВзломать блогеровԿաղապար:Այո

Սիրելի դերասաններխմբագրել կոդը

Կան մի շարք դերասաններ, որոնք նկարահանվել են Տիմուր Բեկմամբետովի բազմաթիվ ֆիլմերում։

ՖիլմՊեշա-
վարի վալս
Գլադիատ-
րիկս
Գիշերային պահա-
կախումբ
Ցերեկային պահա-
կախումբ
Գրոմով-
ներ
Ճակատագրի հեգնանք։ Շարունա-
կություն
Ծայրահեղ վտան-
գավոր է
9Սև ԿայծակՏոնա-
ծառեր
Հնարա-
բանու-
թյուններ
Ֆան-
տոմ
Տոնա-
ծառեր 2
Ջենտլ-
մեններ, հաջո-
ղություն
Տոնա-
ծառեր 1914
Բեն-Գուր
Դերասան/ Տարի1994200020042005200620072008200920102011201120112011201220142016
Վիկտոր ՎերժբիցկիԱյոYԱյոYԱյոYԱյոYԱյոYԱյոYԱյոYԱյոYԱյոY
Կոնստանտին ԽաբենսկիԱյոYԱյոYԱյոYԱյոYԱյոYԱյոYԱյոYԱյոYԱյոY
Վլադիմիր ՄենշովԱյոYԱյոYԱյոYԱյոY
Գալինա ՏյունինաԱյոYԱյոYԱյոY
Մորգան ՖրիմանԱյոYԱյոY
Վալերի ԶոլոտուխինԱյոYԱյոYԱյոYԱյոYԱյոY
Գոշա ԿուցենկոԱյոYԱյոYԱյոYԱյոYԱյոYԱյոY
Ալեքսեյ ՄակլակովԱյոYԱյոYԱյոY
Սերգեյ ԲեզռուկովԱյոYԱյոYԱյոYԱյոY
Դաթո ԲախտաձեԱյոYԱյոYԱյոYԱյոYԱյոYԱյոYԱյոYԱյոY
Իվան ՈւրգանտԱյոYԱյոYԱյոYԱյոYԱյոYԱյոYԱյոY

Տեսահոլովակներխմբագրել կոդը

  • Չիչերինա, «Ту-лу-ла»
  • Չիչերինա, «Жара»
  • Linkin Park, «Powerless»

Պարգևներխմբագրել կոդը

Բարեկամության շքանշանի շնորհման արարողության ժամանակ
  • Գովազդի IV միջազգային փառատոնի գրան-պրի և մրցանակ «Իմիջային գովազդ» անվանակարգում («Альфа-банк-3» («Ծննդյան օր»), Մոսկվա, 1994
  • Իմիջային գովազդի լավագույն բլոկ («Համաշխարհային պատմություն, Իմպերիալ բանկ», ռուս.՝ «Всемирная история, Банк Империал») Նոր Եվրոպայի փառատոնում, Սլովենիա, 1994,
  • «Ոսկե կիպարիս» «Իմիջ» անվանակարգում («Ալեքսանդր Մակեդոնացի» հոովակի համար) Գովազդային ֆիլմերի «Կիպարիս» II միջազգային փառատոնում (Յլթա, 1994)
  • Պլատինե Թառլան — 2004
  • Բարեկամության շքանշան (22 հունիսի, 2011) — հայրենական կինեմատոգրաֆիական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և բազմամյա ստեղծագործական գործունեության համար[18]
  • CinemaCon մրցանակ «Տարվա օտարազգի լավագույն ռեժիսոր» (Լաս Վեգաս, 2012)։

Ծանոթագրություններխմբագրել կոդը

  • Указ Президента Российской Федерации от 22 июня 2011 г. № 849(չաշխատող հղում)
  • Արտաքին հղումներխմբագրել կոդը

    Հոդվածներխմբագրել կոդը

    Հարցազրույցներխմբագրել կոդը

    Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիմուր Բեկմամբետով» հոդվածին։
    Ստացված է «https://www.search.com.vn/wiki/?lang=hy&title=Տիմուր_Բեկմամբետով&oldid=9962447» էջից
    🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ