Փաթի Սմիթ

Պատրիցիա Լի Սմիթ (անգլ.՝ Patricia Lee Smith, դեկտեմբերի 30, 1946(1946-12-30)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս[4] և ԱՄՆ[5]), ամերիկացի երգչուհի և բանաստեղծուհի։ Պաթի Սմիթին ընդունված է կոչել «փանկ ռոքի կնաքամայր»[9], մասամբ ի շնորհիվ նրա «Horses» անդրանիկ ալբոմի, որը կարևոր դեր խաղաց այս ժանրի ձևավորման մեջ։ Փաթի Սմիթի ամենաճանաչված երգը՝«Because the Night»-ը գրվեց Բրյուս Սպրինգսթինի հետ համատեղ և բարձրացավ Billboard Hot 100 շքերթի քսանյակ։ 2005 թվական Սմիթը պարգևատրվեց արվեստների և գրականության ֆրանսիական շքանշանով, իսկ 2007 թվականին նրա անունը մտավ Ռոքնռոլի փառքի սրահ[10]։

Փաթի Սմիթ
Ի ծնե անունանգլ.՝ Patricia Lee
Ծնվել էդեկտեմբերի 30, 1946(1946-12-30)[1][2][3][…] (77 տարեկան)
Չիկագո, Իլինոյս[4] կամ ԱՄՆ[5]
Երկիր ԱՄՆ[6]
Ժանրերռոք, պրոտո փանկ[7], Պոստ փանկ և արտ ռոք
Մասնագիտությունհեղինակ-կատարող, բանաստեղծուհի, վիզուալ արտիստ, իրավապաշտպան, գրող, կիթառահար, երգչուհի, կոմպոզիտոր, երաժիշտ, գծանկարիչ, լուսանկարիչ, performance artist, ստուդիական երաժիշտ, ռոք երգիչ և ռոք երաժիշտ
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներկիթառ[7], կլառնետ[7] և վոկալ[7]
ԼեյբլԱրիստայի Գրառումները և Columbia Records
ԿրթությունՌոուեն համալսարան[4] և Deptford Township High School?
ԱնդամակցությունPatti Smith Group?
ԱմուսինFred Smith?
Պարգևներ
Կայքpattismith.net
Ստորագրություն
Ստորագրություն
 Patti Smith Վիքիպահեստում

Վաղ տարիներ

Պատրիցիա Լի Սմիթը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 30-ին Չիկագոյում։ 1949 թվականին Սմիթի ծնողները տեղափոխվել էին Ֆինլանդիա, որից հետո՝ 1957 թվականին տեղափոխվեցին Նյու Յորքի հարավում գտնվող Վուդբերի ոչ այդքան մեծ քաղաք[11]։ Մայրը՝ Բավերլին, եղել է ջազային երգչուհի և մատուցողուհի, իսկ հայրը՝ Հրանտը աշխատել է գործարանում։ Ընտանիքում մեծանում էին ևս երեք երեխաներ՝ Լինդան, Թոդդը և Քիմբերլի. Փաթի եղել է ընտանիքի ավագ երեխան։ Չհասկացվելով դպրոցում, նա փրկություն է գտնում Արթուր Ռեմբոյի պոեզիայում, գրքերում, որոնք գրվել են բիթ-սերնդի գրողների կողմից և այնպիսի արվեստագետների երգերում, ինչպիսիք են Ջիմի Հենդրիքսը, The Rolling Stones-ը, The Doors, և, հատկապես, Բոբ Դիլանը։ Ընդունվել էր Հլասսբորոյի պետական քոլեջը, սակայն չպլանավորված հղիության պատճառով ստիպված էր թողնել այն։ Դրանից հետո նա իր երեխային տվել էր որդեգրման, որից հետո աշխատանք է գտել գործարանի հավաքման կոնվեյերում։ Այստեղ նա աշխատել է այնքան գումար, որքան նրան պետք էր, որպեսզի տեղափոխվի Նյու Յորք։

Ծանոթագրություններ