Ջիմի Հենդրիքս

Ջիմի Հենդրիքս (անգլ.՝ Jimi Hendrix, ամբողջական անունը Ջեյմս Մարշալլ Հենդրիքս, անգլ.՝ James Marshall Hendrix, ծննդյան անունը Ջոննի Ալլեն Հենդրիքս, անգլ.՝ Johnny Allen Hendrix, նոյեմբերի 27, 1942(1942-11-27)[5][6][7][…], Սիեթլ, ԱՄՆ[8] - սեպտեմբերի 18, 1970(1970-09-18)[5][6][7][…], Քենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի կիթառահար-վիրտուոզ, երգիչ և կոմպոզիտոր։ 2009 թվականին Time ամսագիրը նրան անվանեց բոլոր ժամանակների լավագույն կիթառահարը[9]։ Հայտնի է որպես ամենահամարձակ ու ամենահնարամիտ վիրտուոզներից մեկը ռոքի պատմության մեջ։ Հենդրիքսին դեռ կենդանության օրոք անվանում էին ֆենոմեն[10] և հանճար։ Նա էլեկտրոկիթառի հնչողության նոր եղանակներ հայտնագործեց։ Հենդրիքսի նորամուծությունների մասին խոսելիս քննադատները նշում են, որ նա ընդլայնեց էլեկտրոկիթառի դիապազոնն ու բառարանը և փոխեց ռոք երաժշտության դեմքը։ Հենդրիքսի երաժշտությամբ հիացել ու հիանում են. Ռիչի Բլեկմոր, Ինգվի Մալմստին, Ստիվ Վայ, Ջո Սատրիանի, Սթիվի Ռեյ Վոն, Դեյվիդ Գիլմոր, Մայլզ Դեվիս, Ֆրեդի Մերկուրի, Ուլրիխ Ռոտ, Մատտիաս Յաբս, Մարկ Նոպֆլեր, Էրիկ Կլեպտոն, Ջոն Մեյեր, Սիդ Բարրեթ, Ջոն Ֆրուշանտե[11], Պիտ Թաունսենդ, Էնթոնի Կիդիս, Լեննի Կրավից, Փոլ Մաքքարթնի[12], Բրայան Ինո[13], Բրայան Մեյ, Զակ Վայլդ, Կիրկ Հեմմետ, Կուրտ Քոբեյն, Ֆլի, Մեթյու Բելամի։

Ջիմի Հենդրիքս
Ջիմի Հենդրիքս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունJimi Hendrix
Ի ծնե անունՋոննի Ալլեն Հենդրիքս
Նաև հայտնի է որպեսJimmy James
Ծնվել է1942 նոյեմբերի 27
Սիեթլ, Վաշինգտոն,
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 18, 1970(1970-09-18) (տարիքը 27)
Քենսինգթոն,
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԳերեզմանGreenwood Memorial Park
Ժանրերփսիխոդելիկ ռոք, էյսիդ ռոք[1][2][3], բլյուզ-ռոք, հարդ ռոք
ՄասնագիտությունԿիթառահար,երաժիշտ, կոմպոզիտոր, վոկալիստ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներակուստիկ կիթառ
ԼեյբլReprise Records
ԿրթությունFort Campbell?[4] և Garfield High School?
ԱնդամակցությունThe Jimi Hendrix Experience, Band of Gypsys? և Jimmy James and the Blue Flames?
ԿապվածJimmy James and Blue Flames

The Jimi Hendrix Experience
Gypsy Sun and Rainbows

Band of Gypsys
Պարգևներ
Կայքjimihendrix.com
Հայտնի գործիքներ
Ստորագրություն
Ստորագրություն
 Jimi Hendrix Վիքիպահեստում
Ջիմի Հենդրիքսի տատն ու պապը՝ Նոռա և Ռոզ Հեդրիքսներ
Հենդրիքսն ամերիկյան բանակում, 1961

Կենսագրություն

1942-1964

Հենդրիքսը ծնվել է Սիեթլում, Վաշինգտոնի նահանգ, ու ստացել Ջոննի Ալլեն Հենդրիքս անունը։ Ծնողները Էլ Հենդրիքսն ու Լյուսիլ Ջեթերն են (ծագումով հնդկուհի)։ Հենդրիքսի հայրը բանակից վերադառնալուց հետո որդուն նոր անուն է տալիս՝ Ջեյմս Մարշալ։ Հենդրիքսի վրա մեծ ազդեցություն են ունեցել ընտանեկան դեպքերը. 1951 թվականին ծնողներն ամուսնալուծվեցին, 1958 թվականին մայրը մահացավ։ Ջիմին կախվածություն ուներ իր տատիկից՝ Նորա Ռոզ Մուրից։ Նորան, որի հայրը կիսով չափ իռլանդացի էր կիսով չափ չերոկի, իսկ մայրը՝ մուլատուհի, Ջիմիի մեջ իր ամերիկացի լինելու նկատմամբ հպարտություն է սերմանում։

Ջիմիի տատիկն ու պապիկը վարյետե դերասաններ էին Վանկուվերի թատրոնում, որտեղ ծնվել է Էլ Հենդրիքսը։ Էլը Սիեթլ է տեղափոխվում, երբ ամուսնանում է Լյուսիլի հետ։ Վերջինս այդ ժամանակ տասնվեց տարեկան էր։ Ջիմիի մայրը մահանում է, երբ տղան տասնհինգ տարեկան էր։ Մոր մահից հետո Ջիմին իր համար հինգ դոլլարով ակուստիի կիթառ է գնում, որով պայմանավորվում է նրա հետագա կյանքը։ Թողնելով դպրոցը նա իր ողջ ազատ ժամանակն անց է կացնում կիթառ նվագելով ու Բի Բի Քինգի, Մադի Ուոթերսի և Էլմոր Ջեյմսի հին սկավառակները լսելով։ Քանի որ նա ձախլիկ էր, ստիպված էր կիթառը հարմարեցնել ձախ ձեռքին։

Դրանից հետո Հենդրիքսը սկսում է նվագել տարբեր սիեթլյան խմբերի հետ։ Նրա առաջին խումբը The Velvetones-ն էր։ Կարճ ժամանակ անց նա երկու տարով ազատազրկվում է մեքենա գողանալու համար։ Բայց նրա փաստաբանին հաջողվում է ազատազրկումը փոխարինել երկու տարվա ծառայությամբ 101-րդ ռազմա-օդային դիվիզիայում։ Գրեթե մեկ տարի Հենդրիքսը դեմոբիլիզացված էր ոտքի վնասվածքի պատճառով, որը ստացել էր օդապարիկով թռիչքից հետո կատարած անհաջող վայրէջքի ժամանակ։ Բանակում Հենդրիքսին բնութագրում էին, որպես շատ վատ զինվոր. նա միշտ քնում էր խրամատներում, նրան հնարավոր չէր որևէ գործ հանձնարարել։ Հրամանատարներից մեկի խոսքերով «նրա մեջ բացակայում էին մարդկային դրական որակները»։

Բանակից վերադառնալուց հետո հենդրիքսն իր ընկերոջ՝ Բիլլի Կոկսի հետ տեղափոխվում է Նեշվիլլ, որտեղ նրանք նվագում են, իսկ երբեմն ապրում Ջեֆֆերսոնի փողոցի ակումբներում՝ Նեշվիլլի սև հասարակության ավանդական հավաքատեղիներում։

1964 թվականին Ջիմի Հենդրիքսը տեղափոխվում է Նյու-Յորք, որտեղ Մորիս Ջեյմս կեղծանունով սկսում է աշխատել, որպես հրավիրված կիթառահար այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Սեմ Կուկը, Թինա Թերները և The Isley Brothers խումբը։ Որոշ ժամանակ նա նվագում էր Լիթլ Ռիչարդի խմբում, բայց նրանց հարաբերություննորը չէին ստացվում, և Հենդրիքսը հեռանում է ու ստեղծում իր սեփական խումբը՝ The Rainflowers, որը հետո վերանվանեց The Blue Flames («Երկնագույն կրակ»)։ Նա փոխում է նաև իր կեղծանունը՝ Ջիմի Ջեյմս (Jimmy James

1965-1966

1965 թվականի հոկտեմբերի 15-ին Հենդրիքսը պայմանագիր է ստորագրում Էդ Չալպինի հետ։ Այդ պայմանագիրը հետագայում դատական լուրջ վեճերի պատճառ է դառնում Ջիմի Հենդրիքսի ու ձայնագրման ստուդիայի միջև։

1966 թվականի ամռանը Հենդրիքսն ուներ սեփական խումբ՝ «The Blue Flame», և մշտական աշխատանք Նյու-Յորքի Cafe Wha? ակումբում։ Այդ ժամանակաշրջանում Հենդրիքսը ծանոթանում ու սկսում է աշխատել կիթառահարներ Ջեֆֆ Բաքսթերի ու Էլլեն Մակիլվեյնի հետ։ Հենդրիքսը դառնում է կիթառահար Ռենդի Վուլֆի մտերիմ ընկերը (քանի որ The Blue Flame խմբւմ երկու երաժիշտներ կրում էին Ռենդի անունը, Հենդրիքսը Վուլֆի համար մտածում է «Կալիֆորնիա» կեղծանունը, քանի որ նա Կալիֆորնիայից էր եկել Նյու-Յորք)։ Հետագայում Ռենդի Կալիֆորնիան դառնում է «Spirit» խմբի համահիմնադիրներից մեկը։ Հենդրիքսը նաևծանոթանում է Ֆրենկ Զապայի հետ։ Զապան Ջիմիին ծանոթացնում է նոր հայտնաբերված «վաու-վաու» (wah-wah) էֆեկտի հետ, գործիք, որը շուտով դառնում է Հենդրիքսի անբաժանելի մասնիկը, նրա յուրօրինակ «ֆիրմային» ոճի կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Հենդրիքսի հնչողության վրա ազդեցություն ունեցան նաև բրիտանական ծագման մի քանի խմբեր (հատկապես Yardbirds և The Who) և գրանժ-ռոքի դասականներ՝ The Sonics և Լինկ Ռեյ։

Jimi Hendrix Experience

Մի անգամ Կիտ Ռիչարդի ընկերուհին՝ Լինդա կիտը, Cafe Wha? ակումբում ներկա է գտնվում «The Blue Flame» - համերգին, նա ապշում է Հենդրիքսի տաղանդի վրա ու զարմանում այն փաստի վրա, որ նա դեռ հայտնի չէ։ Լինդան Հենդրիքսին ծանոթացնում է «The Animals» խմբից հեռացած Չես Չանդլերի հետ։ Վերջինս Հենդրիքսի հետ պայմանագիր է ստորագրում, դառնալով նրա պրոդյուսերը։ Չեսն օգնում է Հենդրիքսին ձևավորել նոր խումբ՝ The Jimi Hendrix Experience, որում ներառվեցին բասիստ Նոել Ռեդինգն ու հարվածային գործիքներ նվագող Միտչ Միտչելը։ Հեդրիքսը Լոնդոն է տեղափոխվում։ Լինդա Կիտն ու Մայք Ջեֆֆրին աներևակայելի «տաղանդի բացահայտում» են կազմակերպում Greewich Village-ում, «մոռանալով», որ Հենդրիքսն արդեն վաղուց ունի իր խումբը, որում նվագում է Ջիմմի Ջեյմս կեղծանունով։ Ահա այդպես 'Jimmy James and the Blue Flames'-ը լեգենդի է վերածվում։ Այդ լեգենդում կանխամտածված ավելացնում են «s», որպեսզի հնարավոր լինի այն շփոթել Ջունիոր Պարկերի 'Blue Flames'-ի կամ Ջորջի Ֆեյմի ու Ալան Փրայսի 60-ական թվականներին հայտնի 'Blue Flames'-ի հետ։ Անվան գողացված մասը խոր արմատացած է մինչև այժմ։ Ջոն Համոնդը 1967 թվականի հարցազրույցում ասում է, որ դա ոչ այլ ինչ է, քան հենց Crawdaddy!-ի կրկնօրինակը։ 1969 թվականին Հենդրիքսն իր հարցազրույցում պնդում է, որ Ջիմմի Ջեյմսը, ինչպես և Մորիս Ջեյմսը, նրա ստեղծագործական կեղծանուններն են, ոչ թե խմբի անվանումներ։

Ընդամենը մի քանի ելույթից հետո խումբը երկրպագուների մեծ բանակ է ձեռք բերում։ Առաջին սինգլը դարձավ Hey Joe երգի քավր տարբերակը. բլյուզ, որը գրվել է Բիլլի Ռոբերտսի կողմից և ստանդարտ է հանդիսանում ռոք-խմբերի համար։ Հենդրիքսը լսել էր երգի կատարումը Թիմ Ռոուզի կատարմամբ, և այն վերափոխել էր իր փսիխոդելիկ ոճին համահունչ։ The Jimi Hendrix Experience-ն էլ ավելի հզորացավ սեփական Purple Haze երգից հետո, հագեցած ծանր կիթառային ձայնով։

Հենդրիքսն ու նրա ընկերուհին՝ Քեթի Էտչինգեմը, տեղափոխվում են Բրուք սթրիթ 23, Լոնդոնի կենտրոնում։ Այդ բնակարանի հարևանությամբ՝ Բրուք սթրիթ 25 հասցեում մի ժամանակ ապրել է կոմպոզիտոր Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը։ Հենդրիքսն իմանալով այդ մասին գնում է Հենդելի սկավառակները։ Այդ երկու տները ներկայումս Հենդելի թանգարաններն են և նվիրված են երկու երաժիշտներին։

1967

Թողարկվում է խմբի առաջին ալբոմը՝ Are You Experienced:

Մարտի 31-ին Հենդրիքսը հիվանդանոց է տեղափոխվում ձեռքերի այրվածքներով, որը եղել էր առաջին անգամ կիթառը բեմում այրելու հետևանքով («Աստորիա»-յում)։

Երկրորդ ալբոմը՝ Axis: Bold as Love, հիմնավորեց Are You Experienced? խմբի հիմնական ոճը։ Ալբոմի թողարկումը համարյա չեղյալ էր համարվում, քանի որ Հենդրիքսը կորցրել էր սկավառակի առաջին կողմի ձայնագրությունը։ Քանի որ մոտենում էր սահմանված ժամանակը, Հենդրիքսն ու Չենդլերը մի գիշերվա ընթացքում առանձին հատվածներից վերականգնեցին ձայնագրությունը։ Հենդրիքսը հետագայում ասում էր, որ ինքը երբեք գոհ չի եղել արդյունքով։

1968

Կոնֆլիկտային իրավիճակը Նոել Ռեդինգի հետ, թմրանյութերի ու ալկոհոլի նկատմամբ կախվածությունը, ինչպես նաև հոգնածությունը բացասաբար անդրադարձան The Jimi Hendrix Experience-ի Սկանդինավյան շրջագայության վրա։ 1968 թվականի հունվարի 4-ին Ստոկհոլմում Հենդրիքսին ձերբակալում են հյուրանոցի իր համարում սաստիկ աղմկելու համար։

Երրորդ ալբոմը՝ Electric Ladyland, դարձավ ավելի էլեկտրոնային ու էքսպերիմենտալ քան նախորդ ձայնագրություններն էին։ Նա միացնում է 15-րոպեանոց «Voodoo Chile» բլյուզը, «Rainy Day, Dream Away/Still Raining, Still Dreaming» ջազային կոմպոզիցիան, և, հավանաբար Բոբ Դիլանի «All Along the Watchtower» երգի ամենահայտնի տարբերակը։ Դիլանը խոստովանում է, որ Հենդրիքսի տարբերակը իրեն ավելի է դուր գալիս, քան սեփականը։

Ջիմի Հենդրիքսը բեմում, 1967 թվական
Հենդրիքսի կիթառը

Հեդրիքսը որոշեց վերադառնալ ԱՄՆ և Նյու-Յորքում հիմնադրեց սեփական ձայնագրման ստուդիան, որտեղ կարող էի իրականացնել իր բոլոր երաժշտական մտահղացումները։ «Electric Lady» կոչվող ստուդիայի շինարարությունը ավարտվում է միայն 70-ականների կեսերին։

Հեդրիքսի կարգապահությունն ու կոկիկությունը աշխատանքում շուտով վերածվեցին էկսցենտրիկության ու չկողմնորոշվածության։ Հենդրիքսի պերֆեկցիոնիզմը («Gypsy Eyes» երգը ձայնագրել են միայն 43-րդ դուբլից, բայց Հենդրիքսը դեռ դժգոհ էր) և նրա խիստ հակվածությունը թմրադեղերին ստիպեցին Չես Չենդլերին հեռանալ, 1968 թվականի մայիսին նա իր աշխատանքը փոխանցեց իր ընկերոջը՝ Մայք Ջեֆրիին։

Ստուդիայում Հենդրիքսի պերֆեկցիոնիզմը լեգենդար դարձավ։ Ջիմին կիթառահար Դեյվ Մեյսոնին ստիպեց ավելի քան քսան դուբլ նվագել «All Along the Watchtower» երգի ակուստիկ նվագակցությունը։ Անվստահությունը սեփական վոկալի նկատմամբ ստիպում էր Հենդրիքսին վոկալը ձայնագրվել ստուդիո Էկրանից թաքնված վիճակում։

Քննադատների մեծամասնությունը կարծում է, որ Մայք Ջեֆրին բացասական ազդեցություն թողեց Հենդրիքսի վրա։ Կարծիք կա, որ Ջեֆրին իրեն էր պահում Հենդրիքսի աշխատած գումարներն ու հաշիվներ ուներ օֆշորային բանկում։ Նաև պնդում են, որ նա կապ է ունեցել ԿՀՎ-ի ու մաֆիայի հետ։

1969

1969 թվականի փետրվարի 24-ին The Experience-ը ելույթ ունեցավ Լոնդոնյան «Ալբերտ հոլլում», նկարահանելով ֆիլմ, որը նշանակեց խմբի վերջին ելույթը։ Ամեն դեպքում երաժիշտները շարունակեցին միասին աշխատել մինչև հունիսի 29-ը, երբ նրան միասին ելույթ ունեցան Դենվերի փոփ-փառատոնում։ Այդ ելույթից հետո Նոել Ռեդինգը հայտարարեց, որ ինքը հեռանում է խմբից։

Մայիսի 3-ին Հենդրիքսը Տորոնտոյի օդանավակայանում ձերբակալվեց այն բանից հետո, երբ նրա բեռներում հայտնաբերվեց հերոին։ Նա ազատ արձակվեց միայն 10 000 դոլլար տուգանքից հետո։ Հեդրիքսը պնդեց, որ այդ հերոինը իր պայուսակում հայտնվել է երկրպագուների կողմից։ Դա ճշմարտանման է, քանի որ նույնիսկ մահից հետո նրա օրգանիզմում հերոին չհայտնաբերվեց։ Չնայած դրան մամուլում հոդված էր հայտնվել, որ նա հերոին է օգտագործում։

Օգոստոսին Հենդրիքսը նոր խումբ է ստեղծում՝ «Gypsy Sun and Rainbows», որպեսզի ելույթ ունենա Վուդսթոքի փառատոնում։ Խմբի կազմ՝ բացի Հենդրիքսից, մտան նաև բասիստ Բիլլի Կոկսը, հարվածային գործիքներ նվագող Միտչ Միտչելը, ռիթմ-կիթառահար Լարրի Լին, ինչպես նաև Ջերրի Վելեզը, Յումա Սուլտանը, ովքեր հարվածայիններ էին նվագում։ Այդ ելույթը հատկապես հայտնի է ԱՄՆ-ի հիմնի՝ «The Star-Spangled Banner»-ի գործիքային տարբերակի կատարմամբ, որն անցավ «Purple Haze», հետո սոլո և «Villanova Junction»: Հաղորդման ավարտից հետո Ջիմին հանդիսատեսի խնդրանքով կատարեց իր հիթը՝ «Hey Joe»: Շատերը կարծում են, որ դա նրա լավագույն ելույթն էր։

1970

«The Gypsy Sun and Rainbows»-ը երկար չգոյատևեց. իր ընկերների, հարազատների ու այդ ժամանակ ակտիվացող սևամորթների շարժման ազդեցության տակ Հենդրիքսը ձևավորեց իր նոր տրիոն «Band of Gypsys», որը կազմված էր միայն սևամորթ երաժիշտներից։ Տրիոյի կազմում էին բասիստ Բիլլի Կոկսը և հարվածային գործիքներ նվագող Բադի Մայլզը։

«Electric Lady» ստուդիայի բացման հետ, Հենդրիքսը սկսեց ավելի շատ ժամանակ տրամադրել ստուդիո ձայնագրություններին, նորանոր երգեր ձայնագրելով։

Ետնանկար

Օգոստոսի 30-ին Հենդրիքսը վերին անգամ ելույթ Մեծ Բրիտանիայում, ունեցավ «Isle of Wight» փառատոնում, Միտչելի ու Կոկսի հետ։ Հենդրիքսն իր դժգոհությունն արտահայտեց երկրպագուներին այն բանի համար, որ նրանք չէին պահանջում հին հիթերը ու չէին ուզում գնահատել Հենդրիքսի նոր մտահղացումները։ Այդ համերգի տեսաձայնագրությունը հրապարակվել է «Wild Blue Angel» վերնագրով։

Սեպտեմբերի 6-ին, «Isle of Fehmarn» փառատոնում իր վերջին ելույթի ժամանակ Հենդրիքսը վատ ընդունվեց հանդիսատեսի կողմից և շուտ լքեց բեմը։

Հենդրիքսը մնաց Անգլիայում և 1970 թվականի սեպտեմբերի 18-ի առավոտյան նրան գտան Լոնդոնի «Samarkand» հյուրանոցի իր համարում, մեռած վիճակում։

Նա գիշերն անց էր կացրել իր այդ ժամանակվա ընկերուհու՝ գերմանուհի Մոնիկա Շառլոթ Դանեմանի հետ։ Նրան գտել էին մեռած վիճակում։ Հավանաբար նա մահացել էր անքնության ինը հաբեր խմելու հետևանքով։ Դոնեմանը նկատել էր, որ Հենդրիքսի հետ ինչ-որ բան այն չէ, բայց վախեցել էր շտապ օգնություն զանգել, քանի որ ամբողջ սենյակը լիքն էր թմրանյութերով։ Մի քանի տարի անց Դանեման պնդում էր, որ Հենդրիքսը դեռ ողջ էր, երբ նրան տեղափոխում էին շտապ օգնության մեքենայով։ Բայց նրա վկայությունների մեջ հակասություներ կային, նրա կարծիքները գործի վերաբերյալ փոխվում էին հարցազրույցից հարցազրույց։ Հենդրիքսի մասին վավերագրական-կենսագրական ֆիլմում շտապ օգնության հերթապահ բժիշկն ասում է, որ երբ նրան հիվանդանոց բերեցին փրկելն արդեն անհնար էր։

Ջիմի Հենդրիքսը թաղված է Ռենտոնի (Վաշինգտոն նահանգ) Գրինվուդյան Հիշատակի այգում, քանի որ նա ուզում էր թաղվել Անգլիայում։

Ջիմի Հենդրիքսի հետմահու սկավառակագրության մեջ հաշվվում է ավելի քան 350 ձայնագրություն։

Թանգարաններ ու ցուցադրություններ

2010 թվականի մայիսին BBC News-ը հայտնեց, որ Ջիմի Հենդրիքսի լոնդոնյան տանը բացվում է նրա թանգարանը, նվիրված մեծ երաժշտի մահվան 40-ամյակին։ Թանգարանում ներկայացված են ձեռագիր ստեղծագործությունները, հագուստը և այլ հիշատակի իրեր[14]։.

Ընտրված սկավառակագրություն

Ստուդիո ալբոմներ

ԱմսաթիվՕրիգինալ անվանում
1967 մայիսAre You Experienced
1967 դեկտեմբերAxis: Bold as Love
1968 հոկտեմբերElectric Ladyland

Հետմահու ձայնագրություններ

Օրիգինալ անվանումՁայնագրումԹողարկում
The Cry Of Love1968-19701971
Rainbow Bridge1968-19701971
The Eternal Fire1965-19671971
War Heroes1967-19701972
Loose Ends1967-19701974
Crash Landing1967-19741975
Midnight Lightning1969-19751975
Midnight Lightning19691980
Voodoo Soup1968-19701995
First Rays of the New Rising Sun1968-19701997
South Saturn Delta1967-19701997
Valleys Of Neptune1967-19702010
People, Hell & Angels1967-19702013

Համերգային ձայնագրություններ

Օրիգինալ անվանումԹվական
Band of Gypsysձայնագրում՝ 1970, հունվարի 1, թողարկում՝ 1970 մայիս
Isle of Wightձայնագրված՝ 1970, օգոստոսի 30, թողարկում՝ 1971
In The Westձայնագրված՝ 1969-1970, թողարկում՝ 1972
The Jimi Hendrix Concerts1982
Jimi Plays Monterey1986
Radio One1988
Live Isle Of Wight '701991
Stages1991
Woodstock1994
BBC Sessions1998
Live at Woodstock1999
Band of Gypsys Live at the Fillmore East1999
Blue Wild Angelտ2002
Live at Berkeley2003

Հավաքածուներ

Օրիգինալ անվանումԱմսաթիվ
Smash Hits1969, ապրիլ
The Singles Album1983
Kiss The Sky1984
The Ultimate Experience1992
Experience Hendrix: The Best of Jimi Hendrix1997
Blues1994
BBC Sessions1998
The Jimi Hendrix Experience (բոքս-սեթ)2000
Voodoo Child - The Jimi Hendrix Collection2002
The Singles Collection (բոքս-սեթ)2003
Martin Scorsese Presents the Blues: Jimi Hendrix2003
West Coast Seattle Boy: The Jimi Hendrix Anthology (բոքս-սեթ)2010
Winterland (բոքս-սեթ)2011

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջիմի Հենդրիքս հոդվածին

Պատկերասրահ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմի Հենդրիքս» հոդվածին։