Փակ Շին Հյե

Փակ Շին Հյե (հանգըլ՝ 박신혜, փետրվարի 18, 1990(1990-02-18), Գվանջու, Հարավային Կորեա), հարավակորեական դերասանուհի և երգչուհի։ Առաջին անգամ սկսել է նկարահանվել «Կկոչ» (կորեերեն՝ ― «ծաղիկ») տեսահոլովակում։ Նկարահանվել է մի շարք հայտնի հեռուստասերիալներում, ինչպիսիք են՝ «Մինամ, դու գեղեցիկ ես», «Սրտի լարեր», «Ժառանգները», «Պինոկիո», «Բժիշկներ»։

Փակ Շին Հյե
կորեերեն՝ 박 신혜
Փակ Շին Հյե
Ծնվել էփետրվարի 18, 1990(1990-02-18) (34 տարեկան)
ԾննդավայրԳվանջու, Հարավային Կորեա
ԿրթությունՉունգ Անգի համալսարան (2016)
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Ազգությունկորեացի
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, երգչուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և պարուհի
parkshinhye.jp
channels.vlive.tv/F191B3
cafe.daum.net/oSHINSTARoi
weibo.cn/u/2414346194
movie.daum.net/person/main?personId=98034
hancinema.net/korean_Park_Sin-hye.php
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Սովորել է Չունգանգ համալսարանում։

Մանկություն

Փակ Շին Հյեն ծնվել է 1990 թվականին փետրվարի 18-ին Հարավային Կորեայի Կունջոյում քաղաքում։ Նա ունի մեծ եղբայր։ Երբ նա 6-րդ դասարանում էր Հանգ-Կանգ տարրական դպրոցում, նրան ընտրեցին խաղալու գլխավոր դեր «Կկոտ» դորամայում։ Նա անցել է լսումների փուլը, միացել խմբին և սկսել է ստեղծել իր կարիերան։ Կարճ ժամանակում նա ձեռք բերեց ժողովրդի համակրանքը, խաղալով «Դրախտային ծառ» դորամայում։ Այս դերը ճակատագրական եղավ նրա համար և ելակետ նրա կարիերային։

Կարիերա

Փառքը նրա մոտ եկավ այն ժամանակ, երբ նա խաղաց Խան Ջոն Սոի դերը, «Աստիճան երկնքում» դորամայում։ Նա նույնպես խաղացել է «Երկնային ծառ»։ Պրեմիերան ունեցել է արժանապատիվ վարկանիշ, իսկ ակնարկները և քննադատությունները չնայած նրան որ խառն էին, հիմնականում դրական էին։ Եվ ձեռք է բերել մեծ երկրպագուներ Կորեայում, որը հետագայում նպաստել է վստահություն դերասանուհու կարիերայի հարցում։ Դրանից հետո Փակ Շին Հյեն նկարահանվել է բազմաթիվ գովազդներում և դարձել է մոդել մի շարք ասիական ընկերություններում։ Շնորհիվ իր դերերի Փակը ցույց է տվել իր կարողությունները պարի և մարտարվեստի բնագավառում։ Նա հրապարակել է մի երգ` «Աղոթք», որը գրել է «Երկնային ծառ» դորամայում։

Ֆիլմագրություն

Հեռուստատեսային դորամաներ

ՏարիՎերնագիրԴերNetworkՀղումներ
2003Ճապապարհ դեպի երկինքՀան Ջունգ Սուհ
2004Եթե նորից սպասել հաջորդ գնացքինՅոնգ Րան ՅուիKBS
ԲումՉկա տվյալ
Ոչ միայնակՉկա տվյալ
2005Սիրունիկ կամ խելագարԻր դերը
Մի հրաշալի օրՀի Կյոնգ
2006Սեուլ 1945Չոի Գըմ ՀիKBS1
Երկնային ծառՀանա
Սիրող ՍյուիՉկա տվյալ
ԲիչոնմուԱ Լի Շուի (Արիսու)
2007Արքայազնի ժամըՇին Սե Րյունգ
Մի քանի հարց, որոնք մեզ երջանիկ կդարձնենՀյուն ՋիKBS2
Բողկի խորանադրիկներիով կիմչիՋանգ Սա Յա
2009Մինամ, դու գեղեցիկ եսԿո Մի Նամ / Կո Մի Նյու
2010Ընկերուհիս 9 պոչանի աղվես էԿո Մի Նյու
Ուժեղ հարված տանիքի միջովԱպագայի Հե Րի
2011Սրտի լարերԼի Գյու Վոն
Պատերազմի մատակարարի հայատենՀիայի ԶիFTV
2012Մի անհանգստացեք, ես ուրվական եմՅոն ՀվաKBS2
2013Հարևան սենյակի տղանԳո Դոկ ՄիtvN
Առասպելական տղաներԻր դերըFTV / GTV[1]
ԺառանգներըՉա Ըն Սանգ
2014-2015ՊինոկիոՉոի Ին Հա
2016ԲժիշկներՅու Հյե Ջոնգ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փակ Շին Հյե» հոդվածին։