Ռեզա շահ Փահլավի

Ռեզա շահ Փահլավի (պարս.՝ رضا شاه پهلوی, մարտի 15, 1878(1878-03-15), Alasht, Central District, Savadkuh County, Մազանդարան, Իրան - հուլիսի 26, 1944(1944-07-26)[1], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն), Իրանի շահ 1925-1941 թվականներին, Փահլավիների դինաստիայի հիմնադիր։

Ռեզա շահ Փահլավի
 
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Դավանանքշիա իսլամ և իսլամ
Ծննդյան օրմարտի 15, 1878(1878-03-15)
ԾննդավայրAlasht, Central District, Savadkuh County, Մազանդարան, Իրան
Վախճանի օրհուլիսի 26, 1944(1944-07-26)[1] (66 տարեկան)
Վախճանի վայրՅոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն
ԹաղվածReza Shah Mausoleum
ԴինաստիաՓահլավիների հարստություն
ՔաղաքացիությունԻրան
ՀայրAbbas Ali Khan?
ՄայրNoush-Afarin?
ԱմուսինTadj ol-Molouk of Iran?, Mariam Savadkukhi?, Turan Amirsoleimani? և Esmat Dowlatshahi?
ԶավակներHamdamsaltaneh Pahlavi?, Ahmad Reza Pahlavi?, Մոհամմադ Ռեզա Փահլավի, Ashraf Pahlavi?, Fatemeh Pahlavi?, Shams Pahlavi?, Abdul Reza Pahlavi?, Ali Reza Pahlavi I?, Gholam Reza Pahlavi? և Hamid Reza Pahlavi?
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Զինվորական ծառայությունն սկսել է Իրանում գտնվող կազակական բրիգադում։ Դառնալով կազակական բրիգադի հրամանատարը՝ դրա օգնությամբ 1921 թվականի փետրվարի 21-ին կատարել է պետական հեղաշրջում։ 1921-1923 թվականներին ռազմական մինիստր էր, 1923-1925 թվականներին՝ Իրանի վարչապետը։ Ղաջարական դինաստիայի տապալումից (1925 թվականի հոկտեմբերի 31) հետո սահմանադիր ժողովը 1925 թվականի դեկտեմբերի 12-ին Ռեզա շահ Փահլավիին հռչակել է Իրանի շահ։ Պայքարել է կենտրոնախույս ֆեոդալների դեմ, իրականացրել բարեփոխումներ դատական, ռազմական, լուսավորության ասպարեզում։ Դաժանորեն հալածել է դեմոկրատական կազմակերպություններն ու մամուլը, նպաստել ֆաշիստական Գերմանիայի ներթափանցմանը Իրան։ Սովետական և անգլիական զորքերի Իրան մտնելուց (1941 թվականի օգոստոս) հետո հրաժարվել է գահից՝ հօգուտ որդու՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի և հեռացել Իրանից։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեզա շահ Փահլավի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 620