Քաղաքացիական պատերազմ Իրաքում

Քաղաքացիական պատերազմ Իրաքում, ռազմական հակամարտություն Իրաքում, որը սկսել է 2011 թվականի դեկտեմբերին ամերիկյան զորքերը երկրից դուրս բերելուց հետո։ Իրաքի ապստամբ խմբավորումները ռազմական պայքար սկսեցին երկրի կենտրոնական իշխանության դեմ և հակամարտություն բռնկվեց տարբեր կրոնական խմբերի միջև։ Ամերիկյան զորքերի հեռանալուց հետո[1] զինված խմբավորումները ակտիվ պայքար սկսեցին շիական մեծաթիվ բնակչության նկատմամբ[2]։ Իրաքում զինված խմբավորումներին կառավարում էր «Իրաքի անկախ բանակը»[3], որը մինչ այժմ Բաշշար ալ-Ասադի դեմ պայքարում աջակցում է սիրիական ընդիմությանը[4]։ 2017 թվականի նոյեմբերին Իրաքի բանակը ԻԼԻՊի գրոհայիններից ազատագրել է Ռավա քաղաքը, որն Իրաքում ահաբեկիչների վերջին հենարանն էր։

Իրաքի քաղաքացիական պատերազմ
Իրաք Իրաք, Իսլամական պետություն

Իրաքի քաղաքացիական պատերազմի քարտեզ
Թվական2014 - ներկա
ՎայրԻրաք
ԱրդյունքՊատերազմը չի ավարտվել

Հակամարտության ժամանակագրություն

2011

2012

  • Հունվարի 5 — Իրաքում ահաբեկչության հետևանքով զոհվեց 78 մարդ[16][17][18]։
  • Հունվարի 14 — Իրաքում ահաբեկչության հետևանքով զոհվեց 50 մարդ[19]։
  • Մարտի 20 — Ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվեց մոտ 40 մարդ[20]։
  • Ապրիլի 19 — Ահաբեկչության հետևանքով Իրաքում զոհվեց 30 և վիրավորում ստացավ 100 մարդ[21]։
  • Մայիսի 31 — Բաղդատում պայթյունի հետևանքով զոհվեց 16 մարդ, վիրավորում ստացավ ևս 56 տեղացի[22]։
  • Հունիսի 13 — Իրաքի մի քանի քաղաքներում եղան ուժեղ պայթյուններ։ Ահաբեկչության հետևանքով զոհվեցին 93-ը և ավելի քան 300-ը վիրավորվեցին[23][24][25]։
  • Հուլիսի 23 — Ահաբեկչությունների հետևանքով զոհվեցին 110 մարդ[26]։
  • Օգոստոսի 1 — Բաղդատում երկու պայթյունների հետևանքով զոհվեցին 21 մարդ[27]։
  • Օգոստոսի 15 — Երեք պայթյունների հետևանքով զոհվեցին 10 մարդ[28]։
  • Սեպտեմբերի 10 — Իրաքում 20 պայթյունը խլեց 100 կյանք[29].
  • Հոկտեմբերի 27 — Ահաբեկչությունների հետևանքով զոհվեցին 35-ը, վիրավորվեցին 85-ը[30]։
  • Նոյեմբերի 6 — Իրաքի ռազմական բազայի մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ գնացին 10-ը, վիրավորում ստացան 20-ը[31]։
  • Դեկտեմբերի 17 — Իրաքում ահաբեկչության հետևանքով զոհվեց 26 մարդ[32]։

2013

  • Փետրվարի 17 — Բաղդատում պայթյունի հետևանքով զոհվեց 20 մարդ[33]։
  • Ապրիլի 2 — Գրոհայինները հարձակվեցին գազի հավնաքավայրի վրա՝ սպանելով 2 ինժեների և վիրավորելով 1-ին[34]։
  • Ապրիլի 6 — Ահաբեկչություն Բաակուբ, զոհվեցին առնվազն 25-ը[35]։
  • Ապրիլի 15 — Ահաբեկչությունների շարք Իրաքում․ 18 պայթյուն, 31 զհո, 200 վիրավոր[36]։
  • Ապրիլի 25 — Իրաքում սունի գրոհայինները վերցրեցին Բաղդատի հյուսիսում գտնվող Սուլեյման-Բեկ քաղաքը[37]։
  • Մայիսի 15 — Իսլամիստները Իրաքում գնդակահարեցին 12 մարդու[38]։
  • Մայիսի 20 — Ահաբեկչությունների հետևանքով զոհվեց 95 մարդ[39]։
  • Մայիսի 22 — Բաղդատում ահաբեկչության հետևանքով զոհվեց 12 մարդ[40]։
  • Մայիսի 27 — Բաղդատի շիական թաղամասում ահաբեկչությունների հետևանքով զոհվեց 50 մարդ[41]։
  • Հունիսի 10 — Ահաբեկչությունների հետևանքով զոհվեց 22 մարդ, մի քանի տասնյակը ստացան վիրավորում[42]։
  • Հունիսի 16 — Իրաքի հարավում ահաբեկչությունների հետևանքով զոհվեցին 14-ը[43]։
  • Հունիսի 28 — Ահաբեկչության հետևանքով Իրաքում զոհվեց առնվազն 19 մարդ[44]։
  • Հունիսի 30 — Ֆուտբոլային դաշտում պայթյունի հետևանքով զոհվեց 12 մարդ[45]։
  • Հուլիսի 2 — Ահաբեկչությունեների հետևանքով զոհվեց 46 մարդ[46]։
  • Հուլիսի 12 — Իրաքյան սրճարանում պայթյունի հետևանքով զոհվեց 38 մարդ[47]։
  • Հուլիսի 20 — Բաղդատում ահաբեկչության հետևանքով զոհվեց 65 մարդ, ևս 190-ը ստացավ վիրավորում[48]։
  • Հուլիսի 29 — 12 պայթյուն, առնվազն 44 զոհ, ավելի քան 200 վիրավոր[49]։
  • Սեպտեմբերի 20 — Սունիական մզկիթում պայթյունի հետևանքով զոհվեց 18 մարդ[50]։
  • Սեպտեմբերի 21 — Բաղդատում տեղի ունեցավ 3 պայթյուն, զոհվեց 70 մարդ[51]։
  • Սեպտեմբերի 30 — Մահապարտը պայթյուն իրականացրեց շիական մզկիթում, որին զոհ գնացին 40-ը, վիրավորվեցին 50-ը[52]։
  • Հոկտեմբերի 7 — Բաղդատում ահաբեկչությանը զոհ գնացին 72-ը[53]։
  • Հոկտեմբերի 17 — Ահաբեկչության հետևանքով Իրաքում զոհվեց 60 մարդ[54]։
  • Հոկտեմբերի 21 — Բաղդատի ազգային սրճարանում երկու պայթյունի հետևանքով զոհվեցին 55-ը, վիրավորվեցին 45-ը[55]։
  • Դեկտեմբերի 9 — Իրաքում պայթյունը խլեց 31 կյանք, 20-ը վիրավորվեցին[56]։

2014

  • Հունվարի 1Իսլամական պետության ահաբեկիչները գրոհեցին Մոսուլը[57]։
  • Հունվարի 2 — Գրոհայինները վերցրեցին Ռամադին[58]։
  • Հունվարի 3 — Կառավարակն ուժերի դեմ պայքարում Անբարում զոհվեցին տասյանկ ահաբեկիչներ[59]։
  • Հունվարի 4 — Կառավարական ուժերը հաստատեցին Ֆալուջա քաղաքը կորցնելու մասին լուրը։ Հաջորդ օրը Իրաքի կառավարությունն ավիահարվածներ հասցրեց Ռամադիին[60]։ Արդյունքում զոհվեց 22 մարդ[61]։
  • Հունվարի 6 — ԻԼԻՊ-ը հարձակում գործեց Բաղդատի արվարձան Աբու-Գրեյբի վրա[62]։
  • Ապրիլի 27 — Ահաբեկչություն Բաղդատում, որին զոհ գնաց 10 մարդ, վիրավրվեցին 36-ը[63]։
  • Մայիսի 24 — Մեկ օրում Իրաքում զոհվեց Իսլամական պետության 92 զինյալ։ Կառավարակն ուժերը ահաբեկիչներին հարվածներ հասցրին արևմտյան Անբար շրջանում։ Ավիացիան վերացրեց 85 զինյալ և 5 տրանսպորտային միջոց։ Երկրի հյուսիսում վերացվեց ևս 7 ահաբեկիչ։ Մոսուլում ձերբակալվեց ԻԼԻՊ-ի 5 անդամ, վնասազերծվեց ճանապարհին դրված 17 ական[64]։ Քիրքուկում տեղի ունեցավ պայթյուն, որին զոհ գնաց 7 մարդ, վիրավորվեցին 17-ը[65]։ Երկրի հյուսիսում զոհվեցին Իրանի 4 քաղաքացի, ևս 5-ը ստացան վիրավորում[66]։

Հունիսի սկզբին զինյալները մարտեր սկսեցին Իրաքի կենտրոնական և հյուսիսային շրջաններում։ Այդ պահի դրությամբ նրանց ձեռքում էր Ֆալուջան[67]։ Հունիսի 3-ին հակաահաբեկչական գործողությունների արդյունքում զոհվեց 78 զինյալ[68]։ Հունիսի 5-ին Սամարե քաղաքում ահաբեկիչներին զոհ գնացին ոստիկանության 38 աշխատող, մոտ 50-ը ստացավ վիրավորում։ Վերացվեց 36 ահաբեկիչ[69]։ Հունիսի 6-իմ երկրի հյուսիսում զոհվեց 13 մարդ, 56-ը ստացավ վիրավորում[70]։ Հունիսի 7-ին գրոհայինները վերցրեցին Ռամադի քաղաքի համալսարանի մեծ մասը՝ պատանդ վերցնելով տասնյակ ուսանողների և աշխատողների[71]։ Նույն օրը Բաղդատում մի քանի պայթյունների հետևանքով զոհվեց 60 մարդ[72]։

Այսպես սկսեց իսլամիստների գրոհը Հյուսիսային Իրաքի վրա։ Տարբեր տվյալների համաձայն, մոտ 1300 զինյալ գրավեցին Նայնավա շրջանի պետական հիմնարկույթունները, ռազմական օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը[73]։ Մոսուլի մոտ 500 հազար բնակիչ լքեցին քաղաքը[74]։ Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքը հայտարարեց երկրի ողջ տարածքում արտակարգ դրություն[75]։

Մոսուլում իսլամիստները տիրացան ահռելի ծավալով ավարի՝ մոտ 430 մլն դոլար կանխիկ գումար և ոսկու ձուլակտորներ[76]։ Մոսուլի բանտից արձակվեցին մոտ 2400 բանտարկայլ[76]։ Հունիսի 11-ին իսլամիստները գրավեցին Մոսուլում գտնվող թուրքական հյուպատոսությունը՝ գերի վերցնելով Թուրքիայի 48 քաղաքացու, այդ թվում նաև հյուպատոսին[76]։ Սակայն շուտով թուրքերն ազատ արձակվեցին[76]։ Նույն օրը իսլամիստները վերցրեցին նաև Տիկրիտ քաղաքն՝ այրելով կառավարական շենքերը և տեղի բանտից ազատ արձակելով հարյուրավոր բանտարկյալների։ Նրանք հայտարարեցին երկրի մայրաքաղաք Բաղդատը գրավելու մտադրության մասին։ Աստիճանաբար Իրաքում սկսեց երկիրը երեք հիմնական՝ շիա, սյունի և քուրդ հատվածների միջև բաժանելու գործընթացը[77]։

Այդ պահին իսլամիստների տրամադրության տակ էր գտնվում Մոսուլի հիմնական մասը, ամբողջ Ռամադին, Ֆալուջան, Սուլեյման Բեկը, Սալահ Էդ Դինը, Անբարը[78]։

Օգոստոսի սկզբին «Իսլամական հանրապետության» ուժայինները գրավեցին եզդիներով բնակեցված Սինջար քաղաքը։ Լուրեր տարածվեցին, որ իսլամիստները սպանել են մինչև 500 եզդի խաղաղ բնակչի[79], այդ թվում կանանց և երեխաների։ Մոտ 300 եզդի կին իսլամիստները վերցրին ստրկության[80][81]։ Հազարավոր եզդիները փախան Ջեբել Սինջար, որտեղ սկսեցին մահանալ սովից[25][82]։

Օգոստոսի 8-ին ԱՄՆ զինված ուժերն ավիահարվածներ հասցրեց իսլամիստներին[83]։ ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ռազմական ինքնաթիռները պարենային օգնություն հասցրին Ջեբել Սինջարի լեռներում ապաստանած եզդիներին[84][85].[86]: Դրանից հետո եզդիների մի մասը լքեց երկիրն՝ անցնելով քրդերի տիրապետության տակ գտնվող սիրիական տարածք, որն ունի «Սիրիական Քուրդիստան» անվանումը[87][88][89][90][91][92][93][94]։

Օգոստոսի 13-ին ԱՄՆ ուժայինները վայրէջք կատարեցին Սինջարի լեռների վրա, որպեսզի գնահատեն եզդիներին այնտեղից էվակուացնելու հնարավոր տարբերակները[95]։

Օգոստոսի 18-ին քրդական փեշմերգաների ջոկատներն իրենց վերահսկողության տակ վերցրեցին Մոսուլի շրջանի մի քանի բնակավայր(Համանուն քաղաքից 50 կմ հյուսիս-արևմուտք)[96]։

2015

  • Հունվարի 12 — Իրաքի մայրաքաղաքից 130 կմ հեռավորության վրա գտնվող Տիկրիտ քաղաքի արվարձանում տեղի ունեցավ պայթյուն, որին զոհ գնացին 10 աշխարհազորային և երկու զինվոր։ Եվս 18 մարդ վիրավորվեցին։
  • Հունվարի 25 — Պայթուցիկ սարքերն աշխատեցին Բաղդատի երկու ռեստորաններում։ Զոհվեց 7 և վիրավորվեց 11 մարդ։
  • Հունվարի 30 — Բաղդատում երկու պայթյունները խլեցին 12 մարդու կյանք, տարբեր աստիճանի վիրավորում ստացան 30-ը։ Նախորդ օրը տարբեր պայթյունների և կրակոցների հետևանքով զոհվել էին առնվազն 21 մարդ։
  • Փետրվարի 3 — Պայթյունների շարքը Բաղդատում խլեց ավելի քան 10 մարդու կյանք, տասնյակը վիրավորվեցին։ Բաղդատի կենտրոնում գտնվող շիական Կարադա (անգլ.՝ Karradah) թաղամասում եռակի պայթյունը խլեց 5 մարդու կյանք, վիրավորվեցին 15-ը։ Պայթյուններ հնչեցին նաև երկրի հարավում։
  • Փետրվարի 7 — Բաղդատում տեղի ունեցավ պայթյունների շարք։ Ամենաուժգին պայթյունը եղավ Նոր Բաղդատ շրջանում։ Տեղական ոստիկանության տվյալներով զոհվեցին 22 մարդ, վիրավորվեցին 45-ը։ Մի քանի ժամ հետո երկու պայթյուն տեղի ունեցավ իրաքյան պետության կենտրոնական շրջանում։
  • Փետրվարի 9 — Պայթյուն տեղի ունեցավ երկրի արևմուտքում։
  • Փետրվարի 28 — Պայթյուն տեղի ունեցավ Իրաքի հյուսիս-արևելքում, որոնց արդյունքում զոհվեց 11, վիրավորում ստացավ 50 մարդ։
  • Մարտի 2 — Իրաքի բանակը զինված գործողություններ սկսեց Տիկրիտ քաղաքը իսլամիստներից ազատելու համար։
  • Մարտի 31 — Իրաքի բանակն ազատագրեց Տիկրիտը։
  • Ապրիլի 10 — Մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկեց Բաղդատից 30 կմ հեռավորության վրա, որի արդյունքում զոհվեց 6 մարդ, վիրավորվեցին 14-ը։ Երկրորդ պայթյունը տեղի ունեցավ Բաղդատի կենտրոնում, որը խլեց 5 մարդու կյանք, վիրավորվեցին 12-ը։
  • Ապրիլի 14 — Երկու պայթյուն տեղի ունեցավ Բաղդատում։ Զոհվեց 8, վիրավորվեց 30 մարդ։
  • Մայիսի 2 — 10 րոպեի տարբերությամբ երկու պայթյուն տեղի ունեցավ Բաղդատում, որի արդյունքում զոհվեց 7 մարդ, տարբեր
  • Մայիսի 15 — «Իսլամական Պետության» զինյալները վերցրեցին Անբար շրջանում գտնվող Ռամադի քաղաքը[97]։ Գործողության արդյունքում զոհվեց 70 մարդ, որից 50-ը՝ ուժայիններ[98]։
  • Հունիսի 30 — Բակուբա քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվեց 17 մարդ, վիրավորում ստացան 28-ը։
  • Հուլիսի 18 — Իրաքում պայթյունների հետևանքով զոհվեց 115 մարդ։
  • Հուլիսի 20 — Բանի Սաադեում պայթյուններին զոհ գնաց 120-130 մարդ։
  • Օգոստոսի 13 — Բաղդատում տեղի ունեցած տարբեր պայթյուներին զոհ գնաց ավելի քան 60 մարդ, 200-ից ավել վիրավորվեցին։
  • Դեկտեմբերի 16 — Իսլամական պետությունը ձեռնարկեց 2015 թվականի ամենախոշոր զինված գործողությունը Իրաքի հյուսիսում։ Նրանք գրոհեցին քրդաբնակ շրջանների վրա։ Ահաբեկիչների զանգվածային հարծակումը հնարավոր եղավ հետ մղել ավիահարվածների շնորհիվ, որը գլխավորում էր ԱՄՆ-ն։
  • Դեկտեմբերի 20Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարեց Իրաքից թուրքական զորքերը դուրս բերելու մասին։ Նույն օրը իրաքյան կառավարությունը ստեղծեց Մոսուլը իսլամիստներից ազատագրելու համակարգող խումբ։
  • Դեկտեմբերի 28 — Իրաքի բանակն ազատագրեց Ռամադի քաղաքի մեծ մասը։

2016

...

  • Հոկտեմբերի 22- Երբ միջազգային կոալիցիոն ուժերը հասան Մոսուլին, «Իսլամական պետության» ահաբեկիչները քաղաքում գլխատեցին 284 տղամարդու և տղա երեխայի։
  • Հոկտեմբերի 23- Ահաբեկիչները Մոսուլի 16 բնակչի նետեցին Երրորդ կամրջից։
  • Հոկտեմբերի 24- Իրաքի բանակը Մոսուլում չեզոքացրեց «Իսլամական պետության» 772 ահաբեկչի՝ ազատագրելով 74 բնակավայր։ Բանակը հայտարարեց, որ ևս 23 զինյալ գերի է վերցվել։
  • Հոկտեմբերի 25- Իրաքի բանակը Մոսուլում «Իսլամական պետությունից» ազատագրեց մոտ 800 կմ քառակուսի տարածք։
  • Հոկտեմբերի 27- Իրաքի աշխարհազորայինները գրավեցին «Իսլամական պետության» գլխավոր շտաբներից մեկը։
  • Հոկտեմբերի 29 - Պայթյունի հետևանքով Իրաքում զոհվեց 7 մարդ, տարբեր աստիճանի վիրավորում ստացավ 20-ը։
  • Հոկտեմբերի 31 - Մոսուլի ազատագրման գործողությունը սկսելուց հետո Իրաքի բանակն առաջին անգամ մտավ քաղաք։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան