Քլեր Հոլինգվորթ

Քլեր Հոլինգվորթ (անգլ.՝ Clare Hollingworth, հոկտեմբերի 10, 1911(1911-10-10)[1][2][3][…], Knighton, City of Leicester, Լեստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][2][4] - հունվարի 10, 2017(2017-01-10)[5][1][2][…], Հոնկոնգ, Չինաստան[1][4][5][…]), բրիտանացի լրագրող և գրող։

Քլեր Հոլինգվորթ
Ծնվել էհոկտեմբերի 10, 1911(1911-10-10)[1][2][3][…]
ԾննդավայրKnighton, City of Leicester, Լեստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][2][4]
Մահացել էհունվարի 10, 2017(2017-01-10)[5][1][2][…] (105 տարեկան)
Մահվան վայրՀոնկոնգ, Չինաստան[1][4][5][…]
Քաղաքացիություն Անգլիա և  Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի համալսարանի քոլեջ և Զագրեբի համալսարան
Մասնագիտությունլրագրող, ռազմական թղթակից և գրող
ԱշխատավայրLibération, The Daily Telegraph[6], The Guardian[2] և The Economist[6]
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն

Կարիերա

Առաջին ռազմական թղթակիցն է եղել, որը հաղորդել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու մասին` տեղի ունեցողը նկարագրելով որպես «դարի սենսացիա»[8]։ 1939 թվականին որպես «Daily Telegraph»-ի թղթակից Լեհաստանից Գերմանիա գնալիս հաղորդել է գերմանական զորքերի մասին, որոնք հավաքված են եղել Լեհաստանի հետ սահմանում. երեք օր անց նա առաջինն է եղել, որ հաղորդել է գերմանական ուժերի` Լեհաստան ներխուժման մասին[9]։

Նրա լրագրողական փորձը հաշվվում է ավելի քան 40 տարի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատել է Ռումինիայում, Թուրքիայում, Հունաստանում և Արևելյան Աֆրիկայի երկրներում։ Հետպատերազմյան շրջանում Քլերը հեռու չի մնացել երկրագնդի թեժ կետերից` լինելով Պաղեստինում, Չինաստանում, Իրանում, Իրաքում, Վիետնամում։ Նրա հետ հանդիպել են արաբ շեյխերն ու սաուդյան արքայազնները, որոնք ավելի վաղ իրենց մոտ չեն թող կին լրագրողների։ Նրան իր վերջին հարցազրույցն է տվել Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավին, որն անգլուհուն անվանել է «միակ մարդը, ում հետ ինքն ուզել է խոսել»։ Իսկ Բեյրութում նա հետևել է խորհրդային լիազոր ներկայացուցիչ Քիմ Ֆիլբիին։ Թոշակի է անցել 1981 թվականին և հաստատվել է Հոնկոնգում։

Անձնական կյանք

Ամուսնացած է եղել երկու անգամ։ 1936 թվականին ամուսնացել է Վանդելեր Ռոբինսոնի հետ, որն աշխատում էր Միացյալ Ազգերի լիգայում, 1951 թվականին նրանք բաժանվել են։ Այնուհետև ամուսնացել է «Times»-ի մերձավորարևելյան շրջանի թղթակից Ջեֆրի Հոարի հետ։ Վերջինս մահացել է 1965 թվականին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ