Քրիստեն Բել

Քրիստեն Էնն Բելը (անգլ.՝ Kristen Anne Bell, հուլիսի 18, 1980(1980-07-18)[1][2], Huntington Woods, Միչիգան), ամերիկյան հեռուստահաղորդավարուհի է և կինոդերասանուհի։ Նրա ամենահայտնի դերակատարումներից են՝ Վերոնիկա Մարսը համանուն «Վերոնիկա Մարս» սերիալում, Էլլ Բիշոպը «Հերոսները» սերիալում։ Նա «Sattellite Awards» և «Սատուրն» մրցանակների դափնեկիր է։ «Հերոսները» սերիալի նկարահանումից հետո նա նկարահանվել է մի քանի ռոմանտիկ կատակերգություններում՝ «Կրկին դու», «Սիրո բանաձև ամուսնության գերիների համար», «Մի անգամ Հռոմում»։

Քրիստեն Բել
անգլ.՝ Kristen Bell
Ծնվել էհուլիսի 18, 1980(1980-07-18)[1][2] (43 տարեկան)
ԾննդավայրHuntington Woods, Միչիգան
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց և Shrine Catholic High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, երգչուհի, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
ԸնտրանիVeronica Mars?, Սառցե սիրտը, The Good Place? և Forgetting Sarah Marshall?
Ամուսին(ներ)Դեքս Շեփարդ
Համատեղ ապրող(ներ)Քևին Ման[3]
Պարգևներ և մրցանակներ

Վաղ տարիներ և ընտանիք

Քիրստեն Բելը ծնվել և մեծացել է Միչիգանի Հանթիգթոն Վուդսում՝ Դեթրոիթ արվարձանում։ Նրա մայրը՝ Լորոլեյը, բուժքույր է, իսկ հայրը՝ Թոմը Բելը, Սան Անտոնիոյի «WOAI-TV» նորությունների հեռուստատեսության տնօրեն է[5]։ Նրա ծնողները բաժանվել են, երբ նա դեռ երկու տարեկան էր։ Նրա հայրը ամուսնացել է երկրորդ անգամ և հոր կողմից Քիրստենն ունի երկու քույր՝ Սառան և Ջոդին։ Բելն ունի լեհական և շոտլանդական ծագում։ Բելն ունի շլություն, որն ազդել է նրա աջ աչքի վրա։ Այն Բելը ժառանգել է իր մորից։ Բայց նրա տեսողությունը վերականգնվել է մանուկ հասակում։ Բելը հավատացնում էր, որ երբ նա կիսատ էր քնում, իր հիվանդությունը ուժեղանում էր։ Նա իր աջ աչքին տվել էր «անհուսալի» անվանումը։

Բելն հայտարարել էր, որ մինչև չորս տարեկանը իրեն դուր չի եկել իր անունը։ Մայրն աղջկան համոզում էր օգտագործել մեջտեղի անուն՝ Էննը, բայց Բելը մինչև դասի գնալն օգտագործեց Էննի անունը[6]։

Առաջին դասարանի կեսերից Բելի ծնողները որոշեցին նրան հանել քաղաքային դպրոցից[7]։ Նա ուսումը շարունակում է հարևան գյուղի Շրայն կաթոլիկական բարձրագույն դպրոցում, որտեղ և մասնակցում է ակումբում ներկայացվող դրամաներին և երաժշտական միջոցառումներին[8]։ 1997 թ.-ին նա ստանում է գլխավոր դերը՝ «Օզ երկրի հրաշագործը» դպրոցական ֆիլմում՝ մարմնավորելով Դորոթի Գեյլին[9], ինչպես նաև մասնակցում է «Ջութակահարը տանիքի վրա» (1995), «Լեդին լավ է» (1996) և «Լի'լ Աբներ» ներկայացումներին։ 1998 թ.-ին, երբ Բելն ավարտեց դպրոցը, Բելին համադպրոցականները տվել էին «ամենահմայիչ աղջիկ» տիտղոսը[10]։

Երբ Բելը 17 տարեկան էր, նրա լավագույն ընկերը, որի հետ նա ծանոթացել էր 11 տարեկանում Դետրոյթի ներկայացումների ժամանակ, մահացել է ավտոմոբիլային վթարի ժամանակ։ «Դա ամենալավն ու ամենավատն էր իր կյանքում։ Երբ մարդկանց ընդունում եք ինչպես հարկն է, դուք ավելի երջանիկ կյանք կունենաք». ասել է Բելը[11]։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց քիչ անց Բելը տեղափոխվեց Նյու Յորք, որպեսզի մասնակցի նյու-յորքյան համալսարանի «Տիսչ արվեստի դպրոցի» աշխատանքներին[6]՝ երաժշտական ուղղվածությամբ[12]։ Նյու-յորքյան համալսարանի ավարտական տարիներին մասնակցել է «Թոմ Սոյերի արկածները» բրոդվեյան երաժշտական ներկայացմանը։

Կարիերա

Վաղ աշխատանքը (1992–2003)

1992 թվականին Բելը Դեթրոյթի թատրոնում հարցազրույցի մասնակցեց և միանգամից երկու դեր ստացավ «Ռագեդի Էննը և Էնդին» ներկայացման մեջ։ Նա պետք է մարմնավորեր ծառին և բանանին[6]։ Բելի մայրը իր դստեր համար գործակալ էր գտել, երբ դուստրը դեռ 13 տարեկան էր։ Դրա շնորհիվ նա կարողացավ նկարահանվել թերթային և հեռուստատեսային գովազդների համար։ Բացի այդ նա սկսել էր մասնավոր դերասանական դասընթացների հաճախել[6]։ 1998 թվականին նա առաջին անգամ հայտնվեց էկրանին։ Ֆիլմը կոչվում էր «Լեհական հարսանիքը»։

Քիրստեն Բելը "Վերոնիկա Մարսի" դերում

2001 թվականին Բելը կիսատ թողեց իր ուսումը նյույորքյան համալսարանում, որպեսզի մասնակցի «Թոմ Սոյերի արկածները» բրոդվեյան երաժշտական ներկայացման շարքի «Բեքի Թիչեր» ներկայացմանը (գլխավոր դեր)։ Նույն թվականին էլ կայացավ Քիրստենի դեպյուտը կինոյում։ Նա նկարահանվեց «Փութի Տենգ» ֆիլմում։ Բայց նրա մասնակցությամբ տեսարաններից մեկը հանեցին ֆիլմից և այն ցուցադրեցին միայն ֆիլմի սկզբնական տարբերակում[13]։ Բացի այդ նա մասնակցեց մրցույթում "Խլոյա Սալիվանի" դերի համար «Սմոլվիլի գաղտնիքները» հեռուստասերիալում, բայց վերջնական արդյունքում այդ դերը ստանձնեց Էլիսոն Մաքը[14]։ 2002 թ.-ին նա հայտնվեց ևս մի այլ բրոդվեյան ներկայացման մեջ՝ «Դժվար փորձություն» վերնագրով, որտեղ նրա խաղընկերներն էրին Լիամ Նիսոնը, Անջելա Բեթիսը և Լաուրա Լինեյը։ Այնուհետև Բելը 2002 թվականին տեղափոխվեց Լոս Անջելես։ Նրան այնտեղ հրավիրեցին ընկերները՝ մասնագիտությամբ սցենարիստներ Քևին Մերֆին և Դան Սթուդնեյը[13]։ Նա հանդես եկավ որպես հատուկ հրավիրված հյուր մի քանի հեռուստատեսային հաղորդումներում և ստացավ փոքրիկ դեր հեռուստատեսային սերիալում։ Այնուհետև Բելը ութ անգամ անահաջուղաթյան ենթարկվեց մրցույթներին, որոնց թվում էր «Մաշկ» և «Նորմ Մաքդոնալդ» սերիալները[11]։

2003 թվականին նա դեր ստացավ Hallmark Channel կինոընկերության «Լուսնային հովիտի թագավորն ու թագուհին» ֆիլմում։ Բելը հայտնվեց նաև «Դավեր» հեռուստաշոույում։

Ֆիլմագրություն

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրըՌեժիսորԽաղընկերներ
2001Փութի ՏենգPootie Tangգործադիր տնօրենի դուստրԵրաժշտականԼուիզ Ս. Կ.
2002 - 2008ՎահանThe ShieldՋեսիկա ՀինթելԹրիլեր,
Սերիալ
Գայ Ֆերլենդ
2002Կատվի վերադարձըNeko no ongaeshiՀիրոմի (հնչյունավորում
անգլիալեզու տարբերակ)
ՄուլտֆիլմԽիրոյուկի Մորիտա
2002 - 2006Այրու սերըEverwoodՍթեյսի ՈւիլսոնԴրամա,
Սերիալ
Մայքլ Շուլց, ...
2002 - 2005Ամերիկյան երազանքներAmerican DreamsԷմի ՖիելդինգԴրամա,
Սերիալ
Դևիդ Սեմել
2002Մարդիկ մեռած ենPeople Are DeadԱնժելայի ընկերուհի #1ԴրամաՔևին Ֆորդ
2003Լուսնային հովիտի թագավորն ու թագուհինThe King and Queen of Moonlight BayԷլիսոն ԴոջԴրամաՍեմ Փիլսբերի
2004Գրեյսիի ընտրությունըGracie's ChoiceԳրեյսի ԹոմփսոնՄելոդրամա
2004ՍպարտացինSpartanԼաուրա ՆյութոնՄարտական,
Թրիլեր
Դեվիթ ՄեմետՎել Կիլմեր
2004 - 2006ԴեդվուդDeadwoodՖլորա ԱնդերսոնԴրամա,
Վեստեռն,
Սերիալ
Էդուարդ Բյաչի, ...
2004 - 2007Վերոնիկա ՄարսVeronica MarsՎերոնիկա ՄարսԴրամա,
Դետեկտիվ,
Սերիալ
Ջոն Տ. Կրետչմեր, ...
2005Ռոբոտ ճուտիկըRobot ChickenՍառա Լի (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Սերիալ
Քրիս Մակքեյ, ...
2005Խելագարություն մարիխուաննայի շուրջ. ԿինոմյուզիքլReefer Madness։ The Movie MusicalՄարի ԼեյնԵրաժշտականԷնդի Ֆիքմեն
2005Խաղաղ լողավազանըDeepwaterբուժքույր ԼաուրաԹրիլերԴևիդ Մարֆիլդ
2005Ամերիկայի վերջին օրերըLast Days of AmericaԴրամաՔևին Ֆորդ
200650 դեղահաբFifty PillsԳրեյսԴրամաԹեո Ավջերինոս
2006ՊուլսPulseՄաթթիՍարսափՋիմ Սոնզերո
2006ՌոմանRomanԻսիսԹրիլեր,
Դրամա
Լաքի Մակկի
2006 - 2010ՀերոսներըHeroesԷլլի ԲիշոպՖանտաստիկ,
Թրիլեր,
Դրամա,
Սերիալ
Գրեգ Բիլման,
Պոլ Շապիրո,
...
Մալքոլմ ՄաքԴաուել,
Էրիկ Ռոբերտս,
Էլի Լարտեր,
Հեյդեն Փանեթերի,
Մայլո Վենթիմիլյա,
Զակարի Քուինթո
2007ԲանբասողըGossip GirlԲանբասող աղջիկըՄելոդրամա,
Դրամա,
Սերիալ
Մարկ Պիզարսկիյ, ...
2007Հարթ աշխարհ. ՖիլմFlatland։ The MovieՀեքս (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Կարճամետրաժ
Դանո Ջոնսոն,
Ջեֆրի Տրևիս
Մարտին Շին
2008Մոռանալ Սառա ՄարշալինForgetting Sarah MarshallՍառա ՄարշալՄելոդրամա,
Կատակերգություն,
Դրամա
Նիկոլաս ՍթոլերՄիլա Կունիս
2008ՖանատներըFanboysԶոիԴրամա,
Կատակերգություն
Կայլ Նյումեն
2008Դա ամուսնալուծություն էSerious MoonlightՍառաՄելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Շերիլ ՀայնսՄեգ Ռայան,
Ջասթին Լոնգ
2009 - 2010Երեկույթների վարպետներըParty DownՈւդա ԲենթՍերիալ,
Կատակերգություն
Բրայան Գորդոն,
Ֆրեդ Սևիջ,
Ռոբ Թոմաս
2009ԱստրոբոյAstro BoyԿորա (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ
Դեվիդ ԲաուերսՇարլիզ Թերոն,
Նիկոլաս Քեյջ,
Բիլ Նայի
2009Սիրո բանաձև ամուսնության գերիների համարCouples RetreatՍինթիաՄելոդրամաՓիթեր ԲիլինգսլիԺան Ռենո,
Վինս Վոն,
Ջեյսոն Բեյթման
2009Մի անգամ ՀռոմումWhen in RomeԲեթՄելոդրամա,
Կատակերգություն
Մարկ Սթիվեն ՋոնսոնԴենի Դե Վիտո,
Ջոշ Դյուամել,
Ալեքսիս Ձենա
2009Կլիվլենդի ՇոունThe Cleveland ShowՄենդի (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Սերիալ
Էնթոնի Լյոն, ...
2009Գլեն ՄարտինGlenn Martin DDSՀեյլի (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Սերիալ
Կեն Կանինգեմ, ...
2010Աստրոբոյն ընդդեմ Աղբակույտի ԾովահեններիAstro Boy vs. The Junkyard PiratesԿորա (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ,
Կարճամետրաժ
Դեվիթ Բաուերս
2010Փախուստ ՎեգասիցGet Him to the GreekՍառա ՄարշալԿատակերգություն,
Արկածային
Նիկոլաս Սթոլեր
2010Կրկին դուYou AgainՄարնիԿատակերգություն,
Մելոդրամա
Էնդի ՖիքմենՋեմի Լի Կերտիս,
Սիգուրնի Ուիվեր,
Օդեթ Էննեբեյլ (Յուստման),
Վիկտոր Գարբեր,
Բեթի Ուայթ
2010ԲուրլեսկBurlesqueՆիկիԵրաժշտական,
Սերիալ
Սթիվ ԷնթինՔրիստինա Ագիլերա,
Շեր
2011Ճիչ 4Scream 4ԽլոեՍարսափՈւես ԿրեյվենԷմմա Ռոբերթս
2012Ստի տունըHouse of LiesՋանի Վան Դեր ՀուվենԿատակերգությունՍթիվեն Հոփկինս
2012ԱնվերահսկելիներըUnsupervisedՄեգանՄուլտֆիլմ,
Սերիալ
Թոդ Ռեդներ
2012Անվտանգությունը չի երաշխավորվումSafety Not GuaranteedԲելինդա Սթ. ՍթինգԿատակերգությունՔոլին Տրեվորոու
2012Բոլորը սիրում են կետերինBig MiracleՋիլ ՋերարդԴրամա,
Մելոդրամա,
Ընտանեկան
Կեն ԿուոպիսԴրյու Բերիմոր
2012Հարթ հող 2. Երկրի սֆերանFlatland 2։ SpherelandՀեքսՄուլտֆիլմԴանո Ջոնսոն
2012ՓախուստHit and RunՄարտականԴեվիթ Պալմեր,
Դեկս Շեպարդ
Բրեդլի Կուպեր
2012Այրող սերBurning LoveՄենդիԿատակերգություն,
Սերիալ
Քեն ՄարինոՋենիֆեր Էնիսթոն
2012Որոշ աղջկիներSome Girl (s)ԲոբիԴրամաԴեզի Ֆոն Շերլեր Մայեր
2012ԳրողներըWritersՄելոդրամաՋոշ ԲունԼիլի Քոլինզ,
Փաթրիկ Շվարցենեգեր,
Ջենիֆեր Քոնելի
2013Միրլիտոնյան բալեթDance of the MirlitonsՔորինԿատակերգությունԻվեն Գրինբերգ
2013Ֆիլմ 43Movie 43Սուպեր աղջիկըԿատակերգությունԷլիզաբեթ Բենքս, ...Ջերարդ Բաթլեր,
Հյու Ջեքման,
Շոն Ուիլյամ Սքոթ,
Քեյթ Ուինսլեթ,
Նաոմի Ուոթս,
Ումա Թուրման,
Ջոշ Դյուամել,
Ջասթին Լոնգ,
Ռիչարդ Գիր,
Լիվ Շրայբեր
2013ՓրկարարըThe LifeguardԴրամաԼիզ Գարսիա
2013ՍառեցվածըFrozenԱննա (հնչյունավորող)Մուլտֆիլմ,
Արկածային,
Ընտանեկան

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստեն Բել» հոդվածին։