Օնտարիո լիճ

Հյուսիսային Ամերիկայի Մեծ Լճերին մին

Օնտարիո լիճ (անգլ.՝ Ontario, ֆր.՝ Lac Ontario), քաղցրահամ լիճ ԱՄՆ-ում և Կանադայում, ամենաներքևի և իր մակերեսով ամենափոքր լիճն է Մեծ Լճերի համակարգում։ Մակերեսով հինգերորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ի լճերի թվում։

Օնտարիո լիճ
անգլ.՝ Ontario, ֆր.՝ Lac Ontario

'
Կոորդինատներ
ՏեղագրությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կանադա Կանադա
Տեսակքաղցրահամ
Երկարություն311 կմ
Լայնություն85 կմ
Ավազանի մակերեսը19 500[1] կմ²
Ջրափնյա գծի երկարությունը1146 կմ
Ամենամեծ խորությունը244 մետր[2] մ
Միջին խորությունը86 մետր մ
Միջին բարձրությունը75 մետր[2] մ
Թափվող գետերըՆիագարա (գետ)
Սկիզբ առնող գետերըՍուրբ Լավրենտիոս
Կղզիներտես՝ ցանկը
Ծանոթագրություն
[2]

Անվան ծագումնաբանություն

Լիճն իր անվանումը ստացել է հնդկացիական հուրոններ ցեղի անունից և նշանակում է «փայլող ջրերի լիճ»։ Ավելի ուշ Օնտարիո նահանգը նույնպես սկսեց այդպես կոչվել։ Հին քարտեզների վրա կարելի է տեսնել լճի տարբեր անվանումներ։ 1662-1663 թվականների քարտեզների վրա լիճը կոչվում էր Օնդիարա (Ondiara)։ 1912 թվականի ֆրանսիական քարտեզների վրա, որոնք ստեղծվել են ռազմական ինժեներ Ժան Բատիստի (Jean-Baptiste de Couagne) կողմից, լիճը կրում էր Ֆրոնտենակ անվանումը («Lac Frontenac»)։

Աշխարհագրություն

  • Մակերեսը՝ 19,5 հազ. կմ²[3]
  • Բարձրությունը ծովի մակարդակից՝ 75 մ[4]
  • Ջրափնյա գծի երկարությունը՝ 1146 կմ
  • Առավելագույն երկարությունը՝ 311 կմ
  • Առավելագույն լայնությունը՝ 85 կմ
  • Առավելագույն խորությունը՝ 244 մ
  • Միջին խորությունը՝ 86 մ։

Օնտարիո լճի մեջ է թափվում Նիագարա գետը, իսկ սկիզբ է առնում Սուրբ Լավրենտիոս գետը։ Նավարկելի ջրանցքները Օնտարիո լիճը կապում են Էրի լճի և Հուդզոն գետի հետ։

Լճի ափին են գտնվում Կանադայի Օնտարիո և ԱՄՆՆյու Յորք նահանգները։ Խոշոր նավահանգիստներն են՝ Տորոնտո, Համիլտոն, Քինգսթոն (Կանադա) և Ռոչեստեր (ԱՄՆ)։

Լիճը աշխարհում մեծությամբ 14-րդ տեղն է զբաղեցնում։ Այստեղ զարգացած է նավագնացությունը։

Օնտարիո լիճը մշակույթում

Ֆենիմոր Կուպերի «Հետախույզը» վեպում գործողությունները կատարվում են Օնտարիո լճի ափին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնտարիո լիճ» հոդվածին։