Ֆլորենս Փյու

Ֆլորենս Փյու (անգլ.՝ Florence Pugh, հունվարի 3, 1996(1996-01-03)[1], Օքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։ «Փոքրիկ տիկնայք» ֆիլմի համար առաջադրվել է BAFTA և Օսկար մրցանակների։

Ֆլորենս Փյու
անգլ.՝ Florence Pugh
Ծնվել էհունվարի 3, 1996(1996-01-03)[1] (28 տարեկան)
ԾննդավայրՕքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍուրբ Էդվարդի դպրոց և Cokethorpe School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և երգերի հեղինակ
Համատեղ ապրող(ներ)Զաք Բրաֆ[2]
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Ֆլորենս Փյուն ծնվել է 1996 թվականին Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքում` ճաշարանատիրոջ և բալետի պարուհու ընտանիքում։ Ավագ եղբայրը դերասան և երաժիշտ Թոբի Սեբաստիանն է։

Ծնողների հետ բնակվել է Իսպանիայում, որտեղ առաջին անգամ` 6 տարեկանում, խաղացել է դպրոցի թատրոնում։ 2007 թվականին ընդունվել է Վիչվուդի դպրոց, իսկ 2009 թվականին՝ Սուրբ Էդուարդի դպրոց (ժամանակին այնտեղ հաճախել են Լոուրենս Օլիվիեն, Քիթ Հարինգթոնը և Էմիլիա Քլարկը

Ֆլորենսը երգում է և երգեր գրում, ինչպես նաև նվագում կիթառ և դաշնամուր[3]։

Գործունեություն

Ֆլորենսը ֆիլմերում սկսել է նկարահանվել 2014 թվականին։ Նրա առաջին նախագիծը եղել է «Անկումը» ֆիլմը, որտեղ նրա խաղընկերը Մեյսի Ուիլյամսն է։ The Irish Times-ից Թարա Բրեյդին Ֆլորենսի խաղն «Անկումում» որակել է բացառիկ[4]։ Բացի այդ, այս դերի համար դերասանուհին Լոնդոնի կինոփառատոնում առաջադրվել է «Բրիտանական լավագույն առաջնելույթ» անվանակարգում։ Այնուհետև Ֆլորենսը խաղացել է «Studio City» հեռուստատեսային ֆիլմում։ Իսկ մեկ տարի անց` «Մարչելլա» սերիալում և «Լեդի Մակբեթ» ֆիլմում, որի համար արժանացել է մի շարք անվանակարգերի և հեղինակավոր մրցանակների` ներառյալ BAFTA մրցանակի «Տարվա առաջընթաց» անվանակարգում։ Նիկոլայ Լեսկովի «Մցենի շրջանի Լեդի Մակբեթ» ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմում Ֆլորենսը մարմնավորել է մի աղջկա, որը դժբախտաբար ամուսնացել է իրենից տարիքով մեծ տղամարդու հետ։ Variety-ից Գայ Լոջը նշել է դերասանուհու մեծ տաղանդը և գովել, թե ինչպես է Ֆլորենսը կարողացել ներկայացնել իր հերոսուհու բարդ կերպարանափոխությունը[5]։ 2017 թվականին Ֆլորենսը մասնակցել է «Ուղևոր» և «Պայքար իմ կյանքի դեմ» ֆիլմերի նկարահանումներին[6]։ Վերջինս եղել է նրա հոլիվուդյան առաջին նախագիծը։ Նկարահանման հրապարակում նրա հետ աշխատել են Լինա Հիդին և Դուեյն Ջոնսոնը։

2018 թվականին Ջոն Լե Կարրեի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Փոքրիկ թմբկահարուհին» մինի սերիալում խաղացել է գլխավոր դեր։ Vanity Fair-ից Ռիչարդ Լոուսոնը Ֆլորենսի դերի մասին գրել է այսպես. «Նա հաջողությամբ հուզակամությունը խառնում է նրբացածության, խելացիությունը` միամտության հետ»[7]։ Նույն տարում թողարկվել են «Օրենքից դուրս արքան» (որտեղ Ֆլորենսը խաղացել է թագավոր Ռոբերտ Բրյուսի երկրորդ կնոջ` Էլիզաբեթ դե Բուրգի դերը), «Չարակամություն» ֆիլմերը և դերասանուհու մասնակցությամբ «Լիր արքա» հեռուստատեսային ֆիլմը։ Վերջինում Ֆլորենսը ներկայացել է Քորդելիայի՝ Լիր արքայի (դերասան` Էնթոնի Հոփքինս) կրտսեր դստեր կերպարով։ 2019 թվականին Ֆլորենսը ռեժիսոր Արի Ասթերի «Արևահավասար» թրիլլերում խաղացել է գլխավոր դեր և նկարահանվել Լուիսա Մեյ Էլքոթի համանուն վեպի նոր էկրանավորման մեջ` «Փոքրիկ տիկիններ» դրամայում[8]։ Vulture հրատարակությունը Ֆլորենսի խաղը թրիլլերում գնահատել է որպես անհավանական տպավորիչ[9]։

2020 թվականին Ֆլորենս Փյուին կարելի է տեսնել Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի «Սև այրի» ֆիլմում` Սկառլեթ Յոհանսոնի խմբում[10]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2014ֆԱնկումThe FallingԷբբի Մորթիմեր
2015հֆStudio CityԿատու
2016սՄարչելլաMarcellaԿառա Թոմաս
2016ֆԼեդի ՄակբեթLady MacbethՔեթրին
2018ֆՈւղևորThe CommuterԳվեն
2018ֆՊայքար իմ ընտանիքի դեմFighting with My FamilyՌայա Նայթ
2018հֆԼիր արքաKing LearՔորդելիա
2018ֆՕրենքից դուրս արքանOutlaw KingԷլիզաբեթ դե Բուրգ
2018սՓոքրիկ թմբկահարուհինThe Little Drummer GirlՉարմիան «Չարլի» Ռոսս
2018ֆՉարակամությունMalevolentԱնժելա
2019ֆՓոքրիկ տիկնայքLittle WomenԷմի Մարչ
2019ֆԱրևահավասարMidsommarԴանի
2021ֆՍև այրիBlack WidowԵլենա Բելովա / Սև այրի
2021ֆՄի՛ անհանգստացիր, սիրելի՜սDon’t Worry DarlingԷլիս

Մրցանակներ և անվանակարգեր

ՏարիՖիլմՄրցանակԱնվանակարգԱրդյունք
2017«Լեդի Մակբեթ»Evening Standard British Film Awards«Տարվա առաջընթաց»Հաղթանակ
Dublin Film Critics' Circle«Լավագույն դերասանուհի»Հաղթանակ[11]
Բրիտանական անկախ կինոյի մրցանակ«Լավագույն դերասանուհի»Հաղթանակ
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ«Լավագույն դերասանուհի»Առաջադրված
BAFTA«Հռչակը տարածվող աստղ»Առաջադրված
Կայսրության մրցանակ«Լավագույն առաջնելույթ»Առաջադրված
2019Օրենքից դուրս արքանBAFTA Scotland«Լավագույն կինոդերասանուհի»Առաջադրված
ԱրևահավասարԳոթեմ մրցանակ«Լավագույն դերասանուհի»Առաջադրված
2020Միջազգային կինոփառատոն Սանտա-Բարբարայում (SBIFF)«Վիրտուոզների մրցանակ»Հաղթանակ
2020Փոքրիկ տիկնայքՕսկարԵրկրորդ պլանի լավագույն դերասանուհիԱռաջադրված

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորենս Փյու» հոդվածին։