Gimme! Gimme! Gimme! (A Man After Midnight)

«Gimme! Gimme! Gimme! (A Man After Midnight)» (սկզբնական անվանումը՝ «Been and Gone and Done It»[1]), շվեդական ABBA խմբի ամենանշանակալի դիսկո-հիթերից մեկը։ Երգը ձայնագրվել է 1979 թվականի օգոստոսի 30-ին[1] և թողարկվել է 1979 թվականի հոկտեմբերին որպես սինգլ «The King Has Lost His Crown»-ի հետ միասին՝ որպես երկրորդ կողմ։ Այն առկա է նրանց Greatest Hits Vol. 2 ալբոմում, ինչպես նաև ABBA Gold-ում։

«Gimme! Gimme! Gimme! (A Man after Midnight)»
ABBA-ի սինգլը
«Greatest Hits Vol. 2» ալբոմից
«Բ» կողմ«The King Has Lost His Crown»
Թողարկված2 հոկտեմբերի 1979
Ֆորմատսինգլ
Ժանրդիսկո
ԵրգահանԲյորն Ուլվեյս և Բեննի Անդերսոն
Տևողություն4:46
ԼեյբլPolar Music
ՊրոդյուսերԲենի Անդերսոն
Բյորն Ուլվեուս
ABBA-ի սինգլների ժամանակագրություն
«Angeleyes»
(1979)
«Gimme! Gimme! Gimme! (A Man after Midnight)»
(1979)
«I Have a Dream»
(1979)

Պատմություն

«Gimme! Gimme! Gimme! (A Man after Midnight)» երգը գրվել գրել են Բենի Անդերսոնը և Բյորն Ուլվեուսը, հիմնական վոկալը կատարել է Ագնետա Ֆելթսքոգը։ Երգը ձայնագրվել է Polar Music Studios-ում Ստոկհոլմում 1979 թվականի օգոստոսին, և հոկտեմբերին արդեն թողարկվել է։

Սկզբնապես ABBA-ն ձայնագրել է մեկ այլ երգ՝ «Rubber Ball Man», սակայն, նրանց թվացել է, որ «Gimme! Gimme! Gimme!» երգը՝ ր դիսկո ռիթմերով ավելի լավ ընտրություն կլինի, և այդ իսկ պատճառով «Rubber Ball Man»-ը մնացել է որպես դեմոտարբերակ։

Աշխարհի երկրների մեծ մասում սինգլն ունեցել է 4:46 տևողություն՝ բացի ԱՄՆ-ից և Կանադայից, որտեղ երգի տևողությունը կազմել է 3 րոպե 36 վայրկյան։

Երգի իսպաներեն տարբերակը կրում է «¡Dame! ¡Dame! ¡Dame!» անվանումը։ Այն թողարկվել է որպես պրոմոսինգլ Gracias Por La Música ձայնասկավառակի համար Լատինական Ամերիկայում և այլ իսպանալեզու երկրներում։

Դիրքերը չարթերում

«Gimme! Gimme! Gimme! (A Man After Midnight)» երգը № 1-ն է դարձել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բելգիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան և Իռլանդիան։ Երգը հասել է թոփ-3-ի Ավստրիայում, Նորվեգիայում, Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, ինչպես նաև հաջողություններ է ունեցել Ճապոնիայում՝ հասնելով 17-րդ հորիզոնականի։

Չարթ (1979)Հորիզոնական
Australian ARIA Singles Chart8
Austrian Singles Chart2
Belgian VRT Top 30 Singles Chart1
Dutch Top 402
Finnish Singles Chart1
French IFOP Singles Chart1
German Singles Chart3
Irish Singles Chart1
Japanese Oricon Weekly Singles Chart17
Japanese Oricon International Singles Chart1
New Zealand RIANZ Singles Chart15
Norwegian VG-lista Singles Chart2
Swedish Singles Chart16
Swiss Singles Chart1
UK Singles Chart3

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ