Kill This Love (երգ)

«Kill This Love» (կորեերեն՝ 랙핑크, անգլ. թարգմանաբար՝ «Սպանիր այդ սերը»), հարավկորեական Blackpink գըրլ բենդի սինգլը, որը թողարկվել է 2019 թվականի ապրիլի 4-ին YG Entertainment, Genie և Interscope Records լեյբլներում, հանդիսանում է խմբի երկրորդ` «Kill This Love» մինի ալբոմի գլխավոր սինգլը։ Այն գրվել է Փեդի Փաքի և Ռեբեկա Ջոնսոնի կողմից, իսկ պրոդյուսերավորվել է վերջիններիս, ներառյալ 24-ի և R.Tee.-ի կողմից։ Սինգլը նկարագրվում է որպես էլեկտրոփոփ ժանրի երգ, որի տեքստում ասվում է թունավոր հարաբերությունները դադարեցնելու որոշման մասին։ Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Հեն Սըն Սոյի կողմից և բեռնվել է խմբի պաշտոնական ՅուԹյուբյան ալիքում` սինգլի հետ միասին։ Տեսահոլովակի թողարկումից հետո այն ռեկորդ է սահմանել, որպես 24 ժամվա ընթացքում ամենաշատ դիտումներ ունեցած տեսահոլովակ` հավաքելով 56,7 միլիոն դիտում։ 2020 թվականի ապրիլի դրությամբ տեսահոլովակի դիտումների քանակը 802 միլիոն է։

«Kill This Love»
Blackpinkսինգլը
«Kill This Love» ալբոմից
ԹողարկվածԱպրիլի 4, 2019
Ֆորմատ
Ժանր
Երգահան
Տևողություն3:09
Լեյբլ
Պրոդյուսեր
  • Թեդի Փաք
  • R.Tee
  • 24
  • Bekuh BOOM
Blackpink-ի սինգլների ժամանակագրություն
«Ddu-Du Ddu-Du»
(2018)
«Kill This Love»
(2019)
«How You Like That»
(2020)
 «Kill This Love»

Առևտրային տեսանկյունից սինգլը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Հարավային Կորեայում և դարձել հարավկորեական կանացի խմբի կողմից թողարկված ԱՄՆ-ում ամենահայտնի երգը, որը զբաղեցրել է 41-րդ հորիզոնականը Billboard Hot 100 չարթում` առաջին շաբաթվա ընթացքում վաճառվելով 7000 օրինակ։ Երգի ճապոներեն տարբերակը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերին։

Ստեղծագործություն

2019 թվականի փետրվարին YG Entertainment-ի գլխավոր տնօրեն Յան Հյոն Սոկը հայտարարել է, որ մարտին Blackpink խումբը պետք է վերադառնար մինի ալբոմով[1]։ Սինգլի և ալբոմի մասին հայտարարվել է մարտի 25-ին[2]։ Մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում տարբեր սոցիալական կայքերում հրապարակվել են թիզեր լուսանկարները։ Երգը գրել են Թեդի Փաքը և Ռեբեկա Ջոնսոնը, որոնք ավելի վաղ գրել են «Ddu-Du Ddu-Du» երգը, իսկ արտադրությամբ զբաղվել են նրանք, R.Tee.-ն և 24-ը։

Տեսքտը նկարագրվել է որպես «բաժանման օրհներգ»[3], իսկ հենց երգը նկարագրվել է որպես «թրեպի տարրերով էլեկտրոփոփ ժանրի երգ»[4]։

Երաժշտական տեսահոլովակ

KBS-ն արգելել է երաժշտական տեսահոլովակի ցուցադրությունը, քանի որ Ռոսեն մեքենան վարում է առանց ամրագոտու

Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Հեն Սըն Սոյի կողմից` մարտի կեսերին[5]։ Այն թողարկվել է երգի հետ համատեղ։ Տեսահոլովակի թողարկումից հետո այն միարժամանակ դարձել է ՅուԹյուբի ամենահայտնի և ամենաշատ դիտումներ ունեցող հոլովակը` 32 րոպեյվա ընթացքում հավաքելով մեկ միլիոն հավանում, իսկ 24 ժամվա ընթացքում հավաքելով 56,7 միլիոն դիտում, որը միջինում կազմում է 650 դիտում մեկ վայրկյանի ընթացքում[6][7][8]։ Բացի այդ, այն դարձել է ՅուԹյուբում ամենաարագ 100 միլիոն դիտում հավաքած տեսահոլովակը (2 օր 14 ժամ)` անցնելով կորեացի երգիչ Փսայի 2013 թվականի «Gentleman» երգի տեսահոլովակի ռեկորդը[8][9]։ Այն նաև ռեկորդ է սահմանել YouTube Premiere-ում` միարժամանակ 979 000 դիտորդներով[10]։ Ապրիլի 9-ին խմբի ՅուԹյուբյան ալիքում թողարկվել է երգի պարային պրակտիկայի հոլովակը[11]։ Հարավկորեական KBS հեռուստատեսային ընկերությունն արգելել է տեսահոլովակի ցուցադրությունը` «երկրում ճանապարհային երթևեկության մասին օրենքի խախտման համար», քանի որ հոլովակում Ռոսեն մեքենան վարում է բարձր արագությամբ և առանց ամրագոտու` փորձելով ինքն իրեն ավտովթարի ենթարկել[12]։

Առաջխաղացում

Blackpink-ը երգը կատարել Հարավային Կորեայի մի քանի երաժշտական նախագծերի, ներառյալ Show! Music Core-ի և Inkigayo-յի ժամանակ[13][14]։ Խումբը նաև կատարել է «Kill This Love»-ը և խմբի այլ երգերը ապրիլի 12-ին Կոաչելլա փառատոնի ժամանակ[15]։

Առևտրային հաջողություն

«Kill This Love»-ը 25-րդ հորիզոնականով դեբյուտ է կատարել Gaon թվային չարթում, իսկ երկրորդ շաբաթվա ընթացքում դեբյուտ է կատարել երկրորդ հորիզոնականում, որը դարձել է խմբի 6-րդ երգը, որն ընդգրկվել է թոփ 5-ում[16]։ ԱՄՆ-ում երգը դեբյուտ է կատարել 41-րդ հորիզոնականում` առաջին շաբաթվա ընթացքում վաճառվելով 7000 օրինակ և հավաքելով 18,6 միլիոն սթրիմինգ[17]։ Billboard Hot 100 չարթում երգը մնացել է չորս շաբաթ շարունակ[18]։ Մեծ Բրիտանիայում «Kill This Love»-ը հասել է 33-րդ հորիզոնականի, որը դարձել է Հարավային Կորեայի գըրլ բենդերի համար լավագույն ցուցանիշը[19]։

Մրցանակներ և անվանակարգեր

Մրցանակներ
ՄրցանակՏարեթիվԱնվանակարգԱրդյունքԾան.
BreakTudo Awards2019Տարվա միջազգային երաժշտական տեսահոլովակՀաղթանակ[20]
Տարվա բում հոլովակՀաղթանակ
Melon Music AwardsԼավագույն ռոփ/հիփ հոփ երգԱռաջադրված[21]
Mnet Asian Music AwardsՏարվա երգԱռաջադրված[22]
Կանացի խմբի լավագույն պարային ելույթԱռաջադրված
MTV Video Music AwardsԼավագույն քեյ փոփԱռաջադրված[23]
People's Choice Awards2019 թվականի երաժշտական տեսահոլովակՀաղթանակ[24]
Gaon Chart Music Awards2020Տարվա երգ, ապրիլԱռաջադրված[25]
iHeartRadio Music AwardsԼավագույն երաժշտական տեսահոլովակՍպասվող[26]
Սիրված երաժշտական տեսահոլովակի խորեոգրաֆիաՍպասվող
Երաժշտական ծրագրերի մրցանակներ
ԾրագիրԱմսաթիվԾան.
Inkigayo (SBS)Ապրիլի 21, 2019[27]
Մայիսի 26, 2019[28]

Չարթեր

Շաբաթական չարթեր

Չարթ (2019)Բարձրագույն
դիրք
Argentina (Argentina Hot 100)[29]42
Ö3 Austria Top 75[30]45
Ultratip Flanders[31]22
Ultratip Wallonia[32]31
Canadian Hot 100[33]11
Singles Digitál Top 100[34]26
Estonia (Eesti Tipp-40)[35]9
Finland Digital Song Sales (Billboard)[36]9
SNEP[37]126
Media Control AG[38]58
Greece (IFPI)[39]23
Single Top 10[40]7
Stream Top 40[41]12
IRMA[42]30
Japan (Japan Hot 100)[43]6
Japan Combined Weekly Singles (Oricon)[44]20
Latvia (LAIPA)[45]16
Lithuania (AGATA)[46]9
Malaysia (RIM)[47]1
Mega Single Top 100[48]83
RIANZ[49]24
Russia (Tophit)[50]17
Scottish Singles Top 40[51]40
Singapore (RIAS)[52]13
Singles Digitál Top 100[53]22
South Korea (Hot 100)[54]2
South Korea (Gaon)[16]2
PROMUSICAE[55]55
Sverigetopplistan[56]56
Schweizer Hitparade[57]45
UK Singles Chart[58]33
Billboard Hot 100[59]41
US World Digital Song Sales (Billboard)[60]1

Տարեվերջյան չարթեր

Չարթ (2019)Դիրք
Japan (Billboard Hot 100)[61]60
Malaysia (RIM)[62]7
South Korea (Gaon)[63]45

Նշում. ARIA Charts չարթում մինի ալբոմը զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը, սակայն սինգլը չի ընդգրկվել չարթում։

Թողարկման պատմություն

ՏարբերԱմսաթիվՁևաչափԼեյբլԾան.
ՏարբերԱպրիլի 4, 2019[64]
ԱՄՆՄայիսի 7, 2019Contemporary hit radioInterscope[65]
ՃապոնիաՀոկտեմբերի 28, 2019[66]

Ծանոթագրություններ