Metal Gear Solid: The Twin Snakes

Metal Gear Solid: The Twin Snakes (ճապ՝․メタルギアソリッド ザ・ツインスネークス), թաքուն-մարտական ժանրի խաղ, որը մշակվել է Silicon Knights ստուդիայի կողմից 2004 թվականին, բացառիկ Nintendo GameCube-ի համար[2]։

Metal Gear Solid: The Twin Snakes
Изображение логотипа
ՄշակողSilicon Knights?
ՀրատարակիչKonami
ԴիստրիբյուտորՆինթենդո
ԿոմպոզիտորNorihiko Hibino?
Սերիայի մասMetal Gear?
ՎայրԱլյասկա
Թողարկման թվականմարտի 9, 2004
ՊլատֆորմներNintendo GameCube
Ժանրարկածային էքշն
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
PEGIPEGI 18
USKUSK 12
ESRB17+[1]
CEROC (15 տարեկան կամ ավելի)
ԿրիչNintendo-ի օպտիկական սկավառակ
Կառավարումգեյմփադ
🌐konami.jp/gs/game/mgs_tts/(անգլ.)(ճապոներեն)

The Twin Snakes իր նախորդի հետ համեմատ ունի բավականին բարելավված գրաֆիկա, և խաղընթացքի նոր հնարավորություններ, որոնք ընդօինակված են Metal Gear Solid 2: Sons of Liberty-ից։ Նաև խաղում ավելացվել են ճապոներեն և անգլերեն լեզուներ[3]։ The Twin Snakes հիմնաված է խաղային շարժչի վրա, որով մշակվել է Metal Gear Solid 2: Sons of Liberty-ը։

Խաղային ընթացք

Գեյմերը վերահսկում է գլխավոր հերոսին՝ Սալոդին Սնեյքոփին (անգլ. Solid Snake), նրան պետք է «Ա» կետից հասցնել «Բ» կետ, և ճանապարհին աշխատել չհանդիպել թշնամուն։ Ստանդարտ հանձնարարաությունները ուղեկցվում են հանելուկների լուծմամբ և ղեկավարության հետ հանդիպումների միջոցով։ Այդ հակառակորդները բավականին խելացի են․ նրանք կարող են Սնեյքին գտնել իր թողած հետքերով։ Նրանցից խուսափելու համար հարկավոր է օգտագործել խաղային հնարավորությունները կամ կարելի է թաքնվել մի անկյունում գնահատել իրավիճակը և մնալ աննկատ։ Կարելի է նաև շեղել թշնամու ուշադրությունը։ Եթե Սնեյքը հայտնաբերվել է (հայտնվել է թիկնապահների տեսադաշտում կամ տեսախցիկների կողմից նկատվել է), ապա հնչում է տագնապ և տվյալ տեղանքը անընդհատ սկսում են վերահսկել թշնամու զինվորները։ «Լուծել նրանց հարցերը», ունենալով համապատասխան զենք բավականին պարզ է, բայց միևնույն ժամանակ անիմաստ, թշնամիների «միջուկը» անսպառ է։ Միակ ելքը ճանապարհը շուրունակելն է, թաքնվելով ինչ-որ տեղ և սպասել մինչև տագնապի ժամանակը ավարտվի[4]։

Ինչպես մեթալ գեառում, այնպես էլ այստեղ Սնեյքը ունի սեփական գույք, որը շարունակ հավելում են խաղի ընթացքում հայտնաբերված տարրերը։ Երբ խաղի ավարտին զինանոցում գլխավոր հերոսը հայտնաբերում է ծանր սպառազինություն, ինչպես օրինակ՝ Սթինգեր (անգլ. Stinger) զենքը, խաղընթացքը նկատելիորեն փոխվում է։ Թշնամու արհեստական բանականությունը զգալիորեն բարելավվել է, այժմ հակառակորդի զինվորները կարողանում են շփվել միմյանց հետ և գեյմերին հայտնաբերել ավելի հեշտ[5]։

Մշակում

The Twin Snakes մշակման մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2003 թվականին։ Nintendo ընկերությունը հայտարարել է, որ խաղի ստեղծմամբ կզբաղվի կանադական Silicon Knights ստուդիան, լեգենդար մշակողների ղեկավարությամբ[6]։

Խաղի մեծ մասի ստեղմամբ զբաղվել են Silicon Knights ստուդիայի հիմնական ծրագրավողները, տեսահոլովակները և կերպարների մոդելները ստեղծվել են Konami ստուդաի կողմից։ Ի սկզբանե Silicon Knights ստուդիաի աշխատակիցները խաղի տեսահոլովակի համար ստեղծել էին մի շարք ինքնատիպ տեսահոլովակներ, բայց Հիդեո Կոդզիման արգելել է դրանք, բոլորը ստեղծելով իր ոճով[7]։ Սաունդթրեքի աշխատանքները բաժանվել են ստոդիաների միջև․ երաժշտության մի մասը ձայնագրվել է Սթիվեն Հենիֆոնի և Silicon Knights ստուդիաի աշխատակիցների կողմից, իսկ մյուս մասը Konami-ի անձնակազմի կողմից[8]։

Ամերիկյան կրկնօրինակման դերասաններ

ԴերասանԿեղծանունը դեմո տարբերակիցԿերպար
Դեյվիդ ՀեյիթերՇոն ԲարկերՍոլիդ Սնեյք
Քեմերոն ՔլերկՋեյմս ՖլինդերսԼիկվիդ Սնեյք
Դեբի Մեյ ՈւեսթՄեյ ԷդլերՄերիլ Սիլվերբյորգ
Ջենիֆեր ՀեյլԿերրեն ԼիրնինգՆաոմա Հանթեր
Քրիստաֆոր ՌենդոլֆՔրիստաֆոր ՖրիցՀել «Օտակոն» Էմերիքս
Փոլ ԷյդինգՓոլ ՕտիսՌոյ Քեմպբել
Քիմ Մեյ ԳեսթՔիմ ՆգայնՄեյ Լին
Ռոբ ՊոլսենԳրեյ Փոքս
Ռենե ՌաուդմանՌենե ԿոլլետՆատաշա Ռոմանենկո
Պատրիկ ԶիմերմանՊատրիկ ԼեյնՕեվոլվեռ Օցելոտ
Փիթեր ԼարիՉակ ՖերլիՎուլկան Ռեյվեն
Դագ ՍթոունՊսայկո Մենտիս
Տեսիա ՎալենզաՋուլի ՄոնրոՍնեյփեր Վուլֆ
Գրեգ ԻգլզՋորջ ԲիրդԴոնալդ Անդերսոն
Էլլա ԼուրիԲերթ ՍտոունարտԿեննեթ Բեյքեր
Ուլիյամ ԲեսետՖրեդերիկ ԲլօգսՋիմ Հաուսման
Դին ՍկոֆիլդԴինո ՍչոֆիլդՋոնի Սեսակի
Սթիվեն ԲլումԶինվոր Գենոմներ

Քննադատների կարծիքներ

Գնահատականներ
Այլալեզու հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
Allgame [9]
GameSpot8,2/10[10]
IGN8,5/10[11]
Որոշ գնահատականների վրա հիմնված վարկանիշ
ԱգրեգատորՎարկանիշ
Game Rankings85,58%[12]
Metacritic85/100[13]

Որպես Metal Gear Solid-ի բնօրինակ, խաղը խաղային մամուլում ստացել է բարձր գնահատական։ Միջին գնահատականը կազմել է 85,58 % և 85 բալ 100-ից, GameRankings և Metacritic կայքերում համապատասխան[12][13]։ IGN-ին խաղն գնահատել է 8․5 բալ 10-ից, գովելով նրա բարձր գրաֆիկան[14]։ GameSpot կայքը խաղը գնահատել է 8․2 բալ, հնարավոր տասից, Eurogamer կայքը գնահատել է 8 բալ 10-ից[15]։ Ամերիկյան խաղային ամսագիր Game Informer-ը՝ The Twin Snakes-ին շնորհել է 9․25 բալ հնարավոր 10-ից, վկայակոչելով բարելավված խաղընթացքը և գրաֆիկան[16]։ Nintendo Power ամսագիրը խաղը գնահատել է 94 բալ, հարյուրից[17]։

Չնայած բազմաթիվ լավ մեկնաբանությունների, The Twin Snakes նաև արժանացել է բացասական կարծիքների[18]։ MGS2 կայքը բացասական կարծիք է հայտնել խաղընթացքում ավելացված նոր գործիքների մասին, դրանք համարելով անպետքություն, ինչպես նաև նշել է, որհամեմատած Metal Gear Solid-ի հետ դիզայնի մակարդակը գրեթե չի փոխվել[19]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ