Նինթենդո

ձեռնարկություն

«Նինթենդո» (անգլերեն` Nintendo Co., Ltd., ճապոներեն` 任天堂株式会社) ճապոնական անդրազգային կորպորացիա, որի գլխամասը տեղակայված է Ճապոնիայի Կիոտո քաղաքում։

Նինթենդո
Изображение логотипа
Տեսակծրագրային ապահովման ընկերություն, բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, համակարգչային խաղերի հրատարակիչ, կազմակերպություն և հանրային ընկերություն
Հիմնադրված էսեպտեմբերի 23, 1889[1]
ՀիմնադիրՖուսաջիրո Յամաուչի[2]
ՎայրԿիոտո, Ճապոնիա[3], Shimogyō-ku, Կիոտո, Ճապոնիա[4], Հիգասիյամա, Կիոտո, Ճապոնիա[4] և Կիոտո, Ճապոնիա
Երկիր Ճապոնիա[5]
ՏնօրենՇունտարո Ֆուրուկավա[6]
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն[7]
Աշխատողների թիվ7317 մարդ (մարտի 31, 2023)[8]
ՍտորաբաժանումներNintendo Entertainment Planning & Development և Nintendo Platform Technology Development
Դուստր ընկերություններNintendo of America, Nintendo Network Service Database, Nintendo European Research & Development, Brownie Brown, Nintendo France?, Nintendo Australia?, Nintendo of Korea?, Nintendo Hong Kong?, Mario Club?, Monolith Soft Inc.?, Next Level Games?, Nintendo Entertainment Planning & Development, SRD?, Nintendo Pictures? և Q119380926?
ՍեփականատերThe Capital Group Companies, treasury stock? և Bank of Kyoto?
Կայքnintendo.com/countryselector/(անգլ.)
Մասնակից էՎայ-Ֆայ Դաշինք[9] և SD Association[10]
Բորսա7974, , FWB: NTO և NTDOF
ՊորտալՆինթենդո
 Nintendo Վիքիպահեստում

Ընկերությունն հիմնադրվել է 1889 թվականիի սեպտեմբերի 23-ին[11]՝ սկզբնապես զբաղվելով ճապոնական «հանաֆուդա» կոչվող խաղաթղթերի արտադրությամբ։ Մինչ 1963 թվականը ընկերությունն զբաղվել է տարբեր ոլորտի գործունեություններով՝ տաքսի ծառայություն ապահովելուց մինչև սիրային հյուրանոցներ բացելով։ Վերջիններիս բնույթն այն էր, որ սիրահար զույգերը կարող էին կարճ ժամանակով համար վարձել և այնտեղ հիմնականում զբաղվել սեռական հարաբերություններով[12]։

Դրանից հետո «Նինթենդոն» մուտք է գործում դեռևս նոր ձևավորվող համակարգչային խաղերի արդյունաբերություն և ներկայիս դրությամբ հանդիսանում է Ճապոնիայի 3-րդ ամենամեծ կորպորացիան, որի շուկայական ինքնարժեքը կազմում է 85 միլիարդ ԱՄՆ դոլար[13]։ Բացի այդ՝ Նինթենդոյին է պատկանում ամերիկյան Բեյսբոլի գլխավոր լիգայի (Major League Baseball, կրճատ՝ MLB) «Սիեթլ Մարիներս» ակումբի բաժնետոմսերի մեծամասնությունը[14]։

«Նինթենդո» բառը ճապոներենից բառացիորեն թարգմանելով կստացվի՝ «Հաջողությունը թողնել դրախտում»[15]։ 2010 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ «Նինթենդոն» վաճառել է մոտ 565 միլիոն միավոր համակարգչային տեխնիկա և 3,4 միլիարդ միավոր ծրագրային տեխնիկա։.[16]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Նինթենդո հոդվածին