Red (երգ, Թեյլոր Սվիֆթ)

«Red» (հայերեն՝ Կարմիր), ամերիկացի քանթրի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգը, որը ձայնագրվել է նրա չորրորդ ստուդիական ալբոմում՝ «Red»: ԱՄՆ-ում որպես պրոմոսինգլ՝ թողարկումը կայացել է 2012 թվականի հոկտեմբերի 2-ին, 2013 թվականի հունիսի 21-ին երգը թողարկվել է որպես Red ալբոմի հինգերորդ առևտրական սինգլ[2]։ Երգը դեբյուտացվել է Hot Digital Songs հիթ-շքերթի ամենաբարձր հորիզոնականում, իսկ Billboard Hot 100 հիթ-շքերթում սինգլը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ «Red» երգը նաև հայտնվել է Hot Country Songs և այլ երկրների հիթ-շքերթներում։

«Red»
Թեյլոր Սվիֆթի սինգլը
«Red» ալբոմից
Թողարկված21 հունիսի, 2013
ՖորմատCD, Թվային ներբեռնում,
ռադիոռոտացիա[1]
Ձայնագրված2012, Blackbird Studios, Նաշվիլ, Թենեսի
ԺանրՔանթրի, Սոֆթ ռոք
Տևողություն3:41
ԼեյբլBig Machine Records
ՊրոդյուսերԴան Հաֆ,
Նեթան Չեփմեն,
Թեյլոր Սվիֆթ
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն
«Highway Don’t Care»
(2013)
«Red»
(2013)
«Everything Has Changed»
(2013)
 «Red»-ի տեսահոլովակը

Տեղեկություն երգի մասին

Тейлор Свифт после съёмок Good Morning America

Թեյլոր Սվիֆթն անոնսացրել է երգը 2012 թվականի հոկտեմբերի 1-ին՝ АВС հեռուստաընկերության Good Morning America հեռուստաշոուի ժամանակ[3]։ 2012 թվականի հոկտեմբերի 7-ին BBC Radio 1 ուղիղ եթերով՝ «Teen Awards» մրցանակաբաշխության ժամանակ երգչուհին կատարել է երգը։ Ինչպես բացատրել է Սվիֆթը, երգի անունը և իմաստն արտահայտում են նրա էմոցիոնալ վիճակը, դրանով իսկ ավելի գրավիչ դարձնելով Red ալբոմի լիրիկական կոնցեպցիան։ «Ես գրել եմ այդ երգը մի քանի տարբեր բաների մասին, որոնք ուղղակի անհնար է մոռանալ, քանի որ էմոցիաները նրանց հետ շատ ինտենսիվ են կապված իմ համար, ինտենսիվ էմոցիան կարմիրն է», - հայտարարել է երգչուհին։ Billboard ամսագրին տված հարցազրույցում Սվիֆթը ճշգրտել է, որ ալբոմի ձայնագրության ժամանակ, «Red»-ը դարձել է «իսկապես շրջադարձելի» երգ[4]։

«Red» երգն իրենից ներկայացնում է քանթրի երգ սոֆթ ռոք և փոփ ռոքի ոճի երաժշտական տարրերով[5]։ Կատարվել է մի մաժոր տոնայնությամբ և րոպեում ունի մոտ 125 հարված տեմպ։ Սվիֆթի վոկալն էլ իր հերթին գտնվում է F♯3-ից C♯5 դիապազոնում[6]։

2013 թվականի նոյեմբերի 6-ին Թեյլոր Սվիֆթը կատարել է «Red» երգը «Country Music Association Awards» մրցանակաբաշխության ժամանակ՝ Էլիսոն Քրաուսի, Էդգար Մեյերի, Էրիկ Դարքենի, Սեմ Բուշի և Վինս Գիլլի հետ։ Մեկ օր անց երգի այդ տարբերակը հասանելի է դարձել թվային ներբեռնման համար[7]։

Տեսահոլովակ

Երաժշտական տեսահոլովակը նկարահանել է Քեննի Ջեքսոնը[8]։ Տեսահոլովակն առաջին անգամ ներկայացվել է 2013 թվականի հուլիսի 3-ին։ Տեսահոլովակի դրվագները վերցված են Սվիֆթի Red Tour համերգային շրջագայությունից[9]։ Երգի հետ համատեղ տեսահոլովակում գերակշռում է կարմիր գույնը։ 2014 թվականին տեսահոլովակն անվանակարգվել է «CMT Music Awards» մրցանակաբաշխությանը՝ «տարվա տեսահոլովակ» անվանակարգում, սակայն մրցանակ այդպես էլ չի ստացել[10]։

Արձագանքներ

Երգը հիմանականում դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների և հեռուստադիտողների կողմից։ Ամենաքծնող արձագանքը թողել է Taste of Country-ի խմբագիր Բիլլի Դյուքսը։ Նա «Red» երգին տվել է 5-ից՝ 4.5 աստղ, անվանելով այն՝ ալբոմի լավագույն երգ[11]։ Rolling Stone հրատարակությունն առանձնացրել է բանջոյի և կիթառի հնչեղությունը, բնութագրելով երգը որպես «պարզ», բայց միաժամանակ «էֆֆեկտիվ»[12]։ E! Online-ի և Music City Post-ի տվյլաներով երգում նշվել են մեղեդայնությունը և զգայուն լիրիկան[13][14]։

Ոչ միանշանակ արձագանք է արտահայտել Մարկ Հոգանը՝ Spin ամսագրից։ Քննադատի կարծիքով Թեյլոր Սվիֆթն իր վրա վերցրել է ոչ համապատասխան դեր որպես «փայլուն սոֆթ ռոքեր»[15]։ Նմանատիպ կարծիք է արտահայտել Գրեյդի Սմիթը՝ Entertainment Weekly-ից։ Սմիթը համոզված է եղել, որ երգին չի հերիքում կիրք և սեքսուալություն։ Բացի այդ գրախոսությունների հիմնական ավարտ անցկացնելով լրագրողն ասել է. «Դա չի նշանակում, որ երգը վատն է, երևի թե այն ինձ մոտ ուղղակի հիացմունք չի առաջացրել»[16]։

Երգացանկ

«Red» — CD, Թվային ներբեռնում[17]
  1. «Red» — 3:43
«Red (2013 CMA Awards Performance)» — թվային ներբեռնում[18]
  1. «Red (2013 CMA Awards Performance) [Էլիսոն Քրաուսի, Էդգար Մեյերի, Էրիկ Դարքենի, Սեմ Բուշի և Վինս Գիլլի մասնակցությամբ]» — 3:51

Ձայնագրման մասնակիցներ

  • Թեյլոր Սվիֆթ - վոկալ, պրոդյուսերավորում
  • Դեն Հաֆ, Թոմ Բուկովաց - էլեկտրոկիթառ
  • Ջիմմի Սլոաս -
  • Իլյա Տոշինսկի, Նեթան Չափման - Բանջո, ակուստիկ կիթառ
  • Փոլ Ֆրանկլին - ոճային կիթառ
  • Ջոնաթան Յուդկին - վիոլոնչել, ջութակ
  • Չարլի Ջեջ - դաշնամուր, սինթեզատոր
  • Աարոն Սթերլինգ - թմբուկներ
  • Ջասթին Նիբանկ - միքսինգ
  • Դրյու Բոլլման - օգնական
  • Հենք Ուիլյամս - մասթերինգ

Դիրքերը հիթ-շքերթներում

Շաբաթական հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2012—2013)Ամենաբարձր
հորիզոնական
ARIA[19]30
Canadian Hot 100[20]5
Canada Country (Billboard)[21]17
(Scottish Singles Chart)[22]22
SNEP[23]103
IRMA[24]25
RIANZ[25]14
PROMUSICAE[26]46
UK Singles Chart[27]26
Billboard Hot 100[28]6
Hot Country Songs (Billboard)[29]2
Country Airplay (Billboard)[30]7

Տարեվերջյան հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2013)Հորիզոնական
 ԱՄՆ Hot Country Songs (Billboard)[31]14
 ԱՄՆ Country Airplay (Billboard)[32]23

Հավաստագրումներ

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
Ավստրալիա (ARIA)[33]Gold35 000^
Ճապոնիա (RIAJ)[34]Gold100 000^
ԱՄՆ (RIAA)[35]2× Platinum2,000,000[36]

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ