Red (ալբոմ, Թեյլոր Սվիֆթ)

Red (հայերեն՝ կարմիր), ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի չորրորդ ստուդիական ալբոմ, թողարկված 2012 թվականի հոկտեմբերի 22-ին, Big Machine լեյբլով[1]։ Առաջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում ալբոմը վաճառվել է ավելի քան 1.2 միլիոն օրինակով, սա վերջին տասը տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն էր։ Ալբոմը թողարկվելուց հետո հայտնվել է Billboard 200 չարթի առաջին հորիզոնականում և 16 շաբաթ շարունակ գլխավորել է US Billboard Top Country Albums չարթը։ Ալբոմն առաջինն էր նաև Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում, Իռլանդիայում և Նոր Զելանդիայում։ Ալբոմի անվանումը և շապկի լուսանկարը պաշտոնապես ներկայացվել է 2012 թվականի օգոստոսի 13-ին, սկավառակի առաջին երգի թողարկման ժամանակ՝ «We Are Never Ever Getting Back Together»[2]: Հաջորդ չորս պրոմո-սինգլերը թողարկվել են ալբոմի թողարկումից մեկ ամիս առաջ, որոնցից երեքը եղել են Billboard Hot 100 չարթի լավագույն տասնյակում։ Ալբոմը ստեղծվել է համագործակցության շնորհիվ՝ Գարի Լյթբոթի և Էդ Շիրանի հետ։ Թեյլորի այս ալբոմը երաժշտական նոր ժանրում է։ Ալբոմում ներառված են 16 թրեքներ (առանց բոնուս-տարբերիակի)[3][4]։

Red
Թեյլոր Սվիֆթի ստուդիական ալբոմ
Թողարկված2012 թվականի հոկտեմբերի 22
Ձայնագրված2010-2012
ԺանրՔանթրի, փոփ-ռոք
Տևողություն65:11
Լեզուանգլերեն
ԼեյբլBig Machine
ՊրոդյուսերՄաքս Մարտին, Շոլլեբեք

Ալբոմի մասին

Թեյլորը բացատրում է, թե ինչ է նշանակում ալբոմի անվանումը՝

«Տարբեր զգացողություններ, որոնք գրված են ալբոմում, հիմնականում բուռն բնութագրմամբ, խենթ, խելառ, լարված, թունավոր հարաբերություններով, որ զգացել եմ վերջին երկու տարիներում։ Բոլոր այս զգացմունքները սկսվել են ուժեղ սիրուց, ուժեղ հիասթափությունից, խանդից, շփոթմունքից, այս ամբողջն, իմ ընկալմամբ՝ կարմիր գույնով են...»

Առաջին սինգլի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի օգոստոսի 13-ին, երգը «We Are Never Ever Getting Back Together» էր, որից հետո այն Billboard Hot 100 չարթի առաջին հորիզոնականում էր։ 623000 դիտում առաջին շաբաթվա ընթացքում, երգը զբաղեցրել է երկրորդ տեղը, ամենավաճառվող թվային ալբոմների մեջ (1991 թվականից), զիջել է միային 2009 թվականին թողարկված Flo Rida «Right Round»: Այժմ միայն ԱՄՆ-ում ունի ավելի քան երեք միլիոն դիտում։

Երկրորդ սինգլը «Begin Again», որը թողարկվել է 2012 թվականի սեպտեմբերի 25-ին։ Միայն ITunes թողարկումից մի քանի ժամ անց, այն դարձավ առաջինը։ Այս երգն առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է ավելի քան 299 000 թվային օրինակով և Billboard Hot 100 չարթում եղել է յոթերորդ տեղում։

«I Knew You Were Trouble» երգը թողարկվել է 2012 թվականի նոյեմբերի 27-ին, դառնալով ալբոմի երրորդ երգը։ Թեյլոր Սվիֆթը դարձավ պատմության առաջին թվային կատարողը, ով ալբոմում ունի երկու երգ, վաճառված ավելի քան 400 000 օրինակով։ Ալբոմը Billboard Hot 100 չարթում երրորդն էր, վաճառվելով ավելի քան 416000 օրինակով։ «I Knew You Were Trouble» սինգլը դարձավ ամենահաջողվածը, ԱՄՆ-ում վաճառվելով 3 միլիոն օրինակով։

Ալբոմի չորրորդ սինգլը դարձավ՝ «22»: Հինգերորդ սինգլը «Red»-ն է։ Ալբոմի ալբոմի վեցերորդ սինգլ դարձավ Էդ Շիրանի մասնակցությամբ «Everything Has Changed» երգը։ Յոթերորդ սինգլ՝ «The Last Time», որտեղ Թեյլորը երգում է Գեր Լայթբոթի հետ, որը թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 19-ին։

Երգացանկ

# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսերներ Տևողություն
1. «State of Grace»  Taylor SwiftNathan Chapman, Swift 4:55
2. «Red»  SwiftDann Huff, Chapman, Swift 3:43
3. «Treacherous»  Swift, Dan WilsonWilson 4:02
4. «I Knew You Were Trouble»  Swift, Max Martin, ShellbackMartin, Shellback 3:39
5. «All Too Well»  Swift, Liz RoseChapman, Swift 5:29
6. «22»  Swift, Martin, ShellbackMartin, Shellback 3:52
7. «I Almost Do»  SwiftChapman, Swift 4:04
8. «We Are Never Ever Getting Back Together»  Swift, Martin, ShellbackMartin, Shellback 3:11
9. «Stay Stay Stay»  SwiftChapman, Swift 3:25
10. «The Last Time» (featuring Gary Lightbody of Snow Patrol)Swift, Lightbody, Jacknife LeeLee 4:59
11. «Holy Ground»  SwiftJeff Bhasker 3:22
12. «Sad Beautiful Tragic»  SwiftChapman, Swift 4:44
13. «The Lucky One»  SwiftBhasker 4:00
14. «Everything Has Changed» (featuring Ed Sheeran)Swift, SheeranButch Walker 4:05
15. «Starlight»  SwiftHuff, Chapman, Swift 3:40
16. «Begin Again»  SwiftHuff, Chapman, Swift 3:57
65:09

Չարթեր

Շաբաթվա չարթեր

Չարթ (2012)Լավագույն արդյունք
Australian Albums Chart[5]1
Australian Country Albums Chart[6]1
Austrian Albums Chart[7]3
Belgian Albums Chart (Flanders)[8]2
Chinese Albums Chart1
Canadian Albums Chart[9]1
Croatia International Albums Chart[10]7
Danish Albums Chart[11]3
Dutch Albums Chart[12]7
Finnish Albums Chart[13]49
French Albums Chart[14]30
German Albums Chart[15]5
Irish Albums Chart[16]1
Italian Albums Chart[17]3
Japanese Albums Chart[18]3
Mexican Albums Chart[19]4
New Zealand Albums Chart[20]1
Norwegian Albums Chart[21]2
Portuguese Albums Chart[22]8
South African Albums Chart[23]4
Spanish Albums Chart[16]4
Swedish Albums Chart[24]8
Swiss Albums Chart[25]9
Taiwanese Albums Chart[26]1
UK Albums Chart[27]1
US Billboard 200[28]1
US Billboard Top Country Albums[9]1

|style="width:50%; "|

Տարեվերջյան ամփոփիչ չարթեր

Չարթ (2012)Դիրք
Australian Albums Chart[29]7
Canadian Albums Chart[30]2
Mexican Albums Chart[31]56
New Zealand Albums Chart[32]6
US Billboard 200[33]4
US Billboard Top Country Albums[34]1
US Billboard Digital Albums[35]4
Չարթ (2013)Դիրք
Australian Albums Chart[36]24
New Zealand Albums Chart[37]15
US Billboard 200[38]2
US Billboard Top Country Albums[39]1
US Billboard Digital Albums[40]15
Չարթ (2014)Դիրք
Australian Albums Chart[41]96
US Billboard 200[42]106
US Billboard Top Country Albums[43]24

Վերջնական հիթ-շքերթ

ՉարթԴիրք
US Billboard 200[44]140

|}

Թողարկման հաջորդականություն

ԵրկիրՕրՖորմատԼեյբլ
Կանադա[45]2012 հոկտեմբերի 22DeluxeUniversal Music
Ներ Զելանդիա[46]Standard
Մեծ Բրիտանիա[47]DeluxeMercury Records
ԱՄՆ[48]Standard, deluxeBig Machine Records
Իտալիա[49][50]2012 հոկտեմբերի 23Standard, deluxeUniversal Music
Գերմանիա[51][52]2012 հեկտեմբերի 26
Նիդերլանդներ[53][54]
Ավստրալիա[55]Deluxe
Ֆրանսիա[56][57]2012 նոյեմբերի 5Standard, deluxeMercury Records
Ֆիլիպիններ[58]DeluxeMCA Music Inc.

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Red (ալբոմ, Թեյլոր Սվիֆթ)» հոդվածին։