Renault

Renault Group հայերեն տառադարձմամբ՝ Ռենո, ֆրանսիական ավտոարտադրող ընկերութուն,հիմնվել է 1899 թվականին։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզից ոչ հեռու գտնվող Բուլոն-Բիյանկուր քաղաքում։ Մտնում է Renault–Nissan–Mitsubishi կորպորացիայի մեջ։ Forbes Global 2000-ի տվյալներով 2022 թվականին Renault ընկերությունը աշխարհի ամենամեծ ընկերությունների ցանկում զբաղցրել է 644-րդ տեղը[10]։ Renault ընկերությունը վեց անգամ ստացել է Եվրոպական տարվա լավագույն մեքենա մրցանակը․

  • 1966 — Renault 16
  • 1982 — Renault 9
  • 1991 — Renault Clio
  • 1997 — Renault Scénic
  • 2003 — Renault Mégane
  • 2006 — Renault Clio
Renault
Изображение логотипа
Տեսակձեռնարկություն, ավտոմեքենա արտադրող և բիզնես ձեռնարկություն
Անվանված է ի պատիվLouis Renault?, Marcel Renault? և Fernand Renault?
Հիմնադրված էդեկտեմբերի 24, 1898[1][2][3]
ՀիմնադիրLouis Renault?, Marcel Renault? և Fernand Renault?
ՎայրԲուլոն Բիյանկուր
Երկիր Ֆրանսիա
ՏնօրենLuca de Meo?[4]
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն և Q112165992?[5]
Ընդհանուր ակտիվներ118 մլրդ € (դեկտեմբերի 31, 2022)[6]
Հասույթ52,4 մլրդ € (2023)[7]
Աշխատողների թիվ170 158 մարդ (2020)
Դուստր ընկերություններAlpine?, Somaca?, Renault?, Oyak-Renault?, ԱվտոՎԱԶ[8], REVOZ D.D.?, RCI Banque?, Alliance Rostec Auto?, Renault Retail Group?, Renault España?, Renault do Brasil?, Renault Argentina?, Renault Korea Motors?, AUTOMOBILE-DACIA S?, Renault India Private Limited?, Fonderie de Bretagne?, Sofasa?, Renault Group?, Renault Česká republika?, RCI Finance CZ?, Renault–Nissan–Mitsubishi Alliance?, Française de Mécanique?, Berliet?, Saviem? և Ampere?
ՆախկինRenault Brothers? և Louis Renault Automobile Company?
ՍեփականատերՆիսսան, Ֆրանսիական պետություն[9] և Daimler
Կայքrenaultgroup.com(ֆր.)
ԲորսաRNO
 Renault Վիքիպահեստում

Պատմական փաստեր

Ընկերությունը հիմնվել է եղբայրներ՝ Լուի, Մարսել և Ֆեռնան Ռենոների կողմից։ Սկզբնական շրջանում չունենալով սեփական արտադրություն, ընկերությունը զբաղվել է պատրաստի ավտոպահեստամասերի միջոցով մեքենաների հավաքմամբ։ Լուի Ռենոն ստացել է մոտ 700 արտոնագիր։ Ընկերության ստեղծումից արեն 2 տարի հետո՝ 1901 թվականին Renault ընկերությունը եղել է աշխարհի 8-րդ ամենամեծ ավտոարտադրողը աշխարհում, մասնագիտանալով փոքր և ոչ թանկ մեքենաների արտադրությամբ։

Ընկերության զարգացմանը նպաստեց նաև այն, որ Լուին և Մարսելը եղել են հաջողակ ավտոարշավորդներ, սակայն 1903 թվականին Մարսելը զոհվեց Փարիզ Մադրիդ մրցուղիում, և ընկերոությունը մի քանի տարով դադարեցրեց մասնակցությունը ավտոարշավներին։

1905 թվականին ընկերությունը ստացավ խոշոր պատվեր արտադրելու 250 մեքենաներ Փարիզի տաքսի ավտոպարկի համար։ Այդ մոդելը Renault AG1-ն էր, որը ստանալավ մեծ ճանաչում, սկսեց արտահանվել աշխարհի մի քանի մեծ քաղաքներ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Renault ընկերությունը զբաղվում էր զինամթերքի արտադրությամբ՝ մասնավորապես արտադրում էին ավիացիոն շարժիչներ և թեթև տանկեր[11]։

ֆինանսական ցուցանիշները (մլրդ եվրո)[12][13][14]
201020112012201320142015201620172018201920202021
շրջանառություն38,9742,6341,2740,9341,0645,3351,2458,7757,4255,5443,4746,21
զուտ եկամուտ3,4202,0921,7720,5861,8902,8233,4195,1143,302-0,141-8,0080,888
ակտիվներ70,1172,9375,4174,9981,5590,61102,1109,9115,0122,2115,7113,7
սեփական կապիտալ22,7624,5724,5523,2124,9028,4730,9033,4436,1535,3325,3427,89
շուկայական կապիտալ7,92512,0317,2917,9027,3924,9924,8116,1312,4710,589,033

Դուստր ընկերություններ

«Ռենո» ընկերության հիմնական դուստր ընկերությունները 2021 թ, դրությամբ[15]։

  • Renault s.a.s. (Ֆրանսիա)
    • RCI Banque S.A. (Ֆրանսիա)
    • Renault Retail Group (France) (Ֆրանսիա)
    • Renault España S.A. (Իսպանիա)
  • Renault España Comercial S.A. (Իսպանիա)
  • Renault Deutschland AG (Գերմանիա)
  • Renault Italia S.p.A. (Իտալիա)
  • Revoz (Սլովենիա)
  • Renault Finance SA (Շվեյցարիա)
  • Renault UK Limited (Մեծ Բրիտանիա)
  • Renault Belgique Luxembourg (Բելգիա)
  • Renault do Brasil (Բրազիլիա)
  • Renault Argentina (Արգենտինա)
  • Renault Korea Motors (Կորեայի Հանրապետություն, 80,04 %)
  • Renault Algérie Spa (Ալժիր)
  • Renault Commerce Maroc (Մարոկկո, 80 %)
  • Renault Tanger Exploitation (Մարոկկո)
  • Oyak-Renault Otomobil Fabrikalari (Թուրքիա, 51 %)
  • SC Automobile Dacia SA (Ռումինա)
  • Renault India Private Limited (Հնդկաստան)
  • CJSC Renault Russia (Ռուսաստանի Դաշնություն)
  • PAO AVTOVAZ (Ռուսաստանի Դաշնություն, 67,61 %)

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Renault» հոդվածին։