Jump to content

Էդուարդ Մյորիկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Մյորիկե
գերմ.՝ Eduard Mörike
Ծննդյան անունգերմ.՝ Eduard Friedrich Mörike
Ծնվել էսեպտեմբերի 8, 1804(1804-09-08)[1][2][3][…]
ԾննդավայրԼյուդվիգսբուրգ, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[2][4]
Վախճանվել էհունիսի 4, 1875(1875-06-04)[2][1][3][…] (70 տարեկան)
Վախճանի վայրՇտուտգարտ, Գերմանական կայսրություն[2]
ԳերեզմանPragfriedhof Stuttgart[5]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, թարգմանիչ, հոգևոր հովիվ, համալսարանի դասախոս, գծանկարիչ, վիպասաց և Lutheran pastor
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Վյուրտեմբերգի թագավորություն
ԿրթությունԷբերհարդ-Լյուդվիգի գիմնազիա, Tübinger Stift? (1826) և Evangelical Seminaries of Maulbronn and Blaubeuren?
Գրական ուղղություններռոմանտիզմ և Swabian poet school?
Ուշագրավ աշխատանքներQ19193784? և Q1951309?
Պարգևներ
Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան[6] և Ֆրիդրիխի շքանշան
Изображение автографа
 Eduard Mörike Վիքիպահեստում

Էդուարդ Մյորիկե (գերմ.՝ Eduard Friedrich Mörike, սեպտեմբերի 8, 1804(1804-09-08)[1][2][3][…], Լյուդվիգսբուրգ, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[2][4] - հունիսի 4, 1875(1875-06-04)[2][1][3][…], Շտուտգարտ, Գերմանական կայսրություն[2]), գերմանացի ռոմանտիկ քնարերգու-բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։

Կենսագրությունխմբագրել կոդը

Էդուարդ Մյորիկեն ծնվել է Լյուդվիգսբուրգում, բժշկի ընտանիքում։ Սովորել է տեղի լատինական դպրոցում, ապա՝ Շտուտգարտի գիմնազիայում։ 1818 թվականին ընդունվել է Բադ-Ուրախի հոգևոր սեմինարիա, 1822-1826 թվականներին աստվածաբանություն է ուսանել Թյուբինգենի համալսարանում։ Ուսանողական տարիներին և հետագայում տարբեր վայրերում եղել է սարկավագ, քահանա, հոգևոր առաջնորդի տեղապահ՝ ծառայելով եկեղեցուն, միաժամանակ ապրել է աշխարհիկ կյանքով։ Բացի եկեղեցական սաղմոսները, գրել է քնարական ստեղծագործություններ։ Հրատարակվել են Մյորիկեի բանաստեղծությունների գրքեր, բազմաթիվ արձակ ստեղծագործություններ։ 1851 թվականին Մյորիկեն ամուսնացել է և թողել եկեղեցին, զբաղվել մանկավարժությամբ, դասավանդել է Շտուտգարտի Սուրբ Կատարինայի օրիորդաց գիմնազիայում, ապա՝ համալսարանում, որտեղ նրան շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում[7]։ 1855 թվականին Մյորիկեն դարձել է Շտուտգարտի արքունի խորհրդական։ 1866 թվականին թողել է մանկավարժական և հասարակական գործունեությունը[7]։

Մյորիկեի բանաստեղծությունների հիման վրա երաժշտություններ են գրել Ռոբերտ Շումանը, Յոհաննես Բրամսը, Հուգո Վոլֆը, Հանս Պֆիցները, Մաքս Ռեգերը, Ռոբերտ Ֆրանցը, Հյուգո Դիստլերը և այլք։

Ծանոթագրություններխմբագրել կոդը

Արտաքին հղումներխմբագրել կոդը

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Մյորիկե» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ