Ճապոնիայի Նախարարների կաբինետ
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Ճապոնիայի Նախարարների կաբինետ ճապ.՝ 内閣 | |
---|---|
Նախարարների կաբինետի պատկերանիշ | |
Ճապոնիայի վարչապետի կառավարական նստավայր | |
Տեսակ | Ministries of Japan? |
Երկիր | Ճապոնիա |
Հապավում | ՃՆԿ |
Ստեղծման թվական | 1885 թվական |
Նախորդող մարմին | Դայձյոկան |
Փոխարինված է | Dajōkan? |
Ենթարկում | Վարչապետ |
Վերադաս մարմին | Գործադիր իշխանություն |
Պետ | Սինձո Աբե |
Կարևորագույն փաստաթուղթ | Cabinet Act?, Q11394654? և Q11394713? |
Կայք | japan.kantei.go.jp |
Ճապոնիայի Նախարարների կաբինետ (ճապ.՝ 内閣 նայկակու), Ճապոնիայի բարձրագույն գործադիր մարմին։
Ճապոնիայի Նախարարների կաբինետը հիմնադրվել է 1885 թվականին և հաստատվել Մեծ Ճապոնական կայսրության սահմանադրությամբ և 1889 թվականի № 135 «Նախարարների կաբինետի կառավարական համակարգի մասին» կայսերական ռեսկրիպտով։ Այդ որոշումների համաձայն՝ գործադիր իշխանության ամբողջությունը պատկանում էր կայսրին, որն իրավունք է ունեցել Նախարարների կաբինետը կազմավորել, վերակազմավորել և նշանակել Ճապոնիայի վարչապետին՝ այլ նախարարների առաջնորդին։
Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի կրած պարտությունից հետո, 1947 թվականին, ընդունվել է Ճապոնիայի նոր սահմանադրությունը, որը ճապոնական միապետին՝ կայսրին զրկել է պետական կառավարման հանդեպ ազդեցությունից և այդ գործառույթները փոխանցել գործադիր իշխանությանը՝ վարչապետի գլխավորող Ճապոնիայի Նախարարների կաբինետին։ Այդ կաբինետի կարգավիճակը և լիազորությունները հստակեցվել են 1947 թվականին դուրս եկած Նախարարների կաբինետի մասին օրենքով։ Այդ երկու փաստաթղթերում սահմանված իրավաբանական նորմերը գործում են մինչև հիմա։
Ճապոնիայի Նախարարների կաբինետը կազմված է նվազագույնը 14, իսկ հատուկ դեպքերում՝ 17 նախարարներից, որոնք գլխավորում են իրենց նախարարությունները (Նախարարների կաբինետի մասին օրենք։ Հոդված 2)։ Նրանց նշանակում է և ազատում Նախարարների կաբինետի առաջնորդը՝ Ճապոնիայի վարչապետը, իսկ նշանակումը հաստատովում է Ճապոնիայի կայսեր կողմից։ Յուրաքանչյուր նախարար պետք է քաղաքացիական անձ լինի։ Նախարարների կաբինետի անդամների ավելի քան կեսը պետք է ընտրվեն Ճապոնիայի խորհրդարանի պատգամավորներից (Սահմանադրություն։ Հոդված 66, 68)։
Նախարարների կաբինետի կազմում է մտնում Ճապոնիայի Նախարարների կաբինետի քարտուղարությունը՝ գերատեսչություն, որն իրականացնում է խորհրդականի և վարչապետի ներկայացուցչի գործառույթները։
Նախարարների կաբինետը հաշվետու է Ճապոնիայի խորհրդարանի՝ երկրի պետական իշխանության բարձրագույն մարմնի առջև (Սահմանադրություն։ Հոդված 66)։ Խորհրդարանն իրավունք ունի անվստահություն հայտնել կաբինետի հանդեպ՝ ավտոմատ կերպով նրա բոլոր անդամներին աշխատանքից ազատ արձակելով (Սահմանադրություն։ Հոդված 70)։
Գործող սահմանադրության համաձայն՝ Նախարարների կաբինետն իրականցնում է հետևյալ գործառույթները՝
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները 2018 թվականի մարտի 19-ին պատասխանատվության են կանչել ֆինանսների նախարարությանը և վարչապետ Սինձո Աբեին՝ պահանջելով հեռանալ Սինձո Աբեի կաբինետից[1]։
Սինձո Աբեի գլխավորած կառավարության վարկանիշը վերջին վեց ամիսների ընթացքում հասել է ամենացածր նշագծին։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում իշխանության հանդեպ դժգոհության մակարդակն աճել է 11 տոկոսով և կազմել 48 %։ Իսկ ներկայիս Նախարարների կաբինետն աջակցողների թիվը պակասել է 13 տոկոսով (31 %)[2]։
2018 թվականի հոկտեմբերի 2-ին հայտարարվել է կառավարության նոր կազմի մասին, սակայն Նախարարների կաբինետում իրենց պաշտոնները պահպանել են 6 նախարար։ Համարվում է, որ նրանք վարչապետ Սինձո Աբեի հետ լավ հարաբերությունների մեջ են[3][4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնիայի Նախարարների կաբինետ» հոդվածին։ |