Ամառային կայսերական պալատ, Ցին դինաստիայի կայսրերի ամառային նստավայրը, որ գտնվում է Պեկինի ծայրամասում։ Ավելի քան 3000 շինություն ունեցող այգին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Արևմուտքում մինչև 1860 թվականը եղել են Կայսերական ընդարձակ այգիները։
«Մաքուր ծփանքի պարտեզի» ստեղծումը սկսվել է 1750 թվականին՝ Ցյանլուն կայսեր հրամանով և Կունմին արհեստական լճի կառուցմաբ (նախատիպը՝ Դյանչի)։ Լճի կառուցման ժամանակ փորված հողից կառուցվել է Երկարակեցության բլուրը, որի գագաթին են կառուցվել մի քանի բուդդայական տաճարներ։
Ափի երկայնքով ձգվում է Երկար միջանցքը, որը Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես «աշխարհի նկարներով զարդարված ամենաերկար միջանցք» (երկարւթյունը կազմում է 728 մետր)։ Պատերին կախված է մոտ 8000 նկար։ Շուրջը առյուծների և վիշապների բրոնզե արձաններ են, որոնք խորհրդանշում են կայսերական իշխանությունը։ Ափին վեր է խոյանում հանրահայատ Մարմարյա նավը[1], որտեղ սիրում էր ճաշել Ցի Սի կայսրուհին[2], որն Ամառային պալատի կառուցման համար ծախսել է Չինաստանի ռազմածովային նավատորմի կառուցման համար հավաքված գումարը[3]՝ 30 միլիոն արծաթ լյան (937,500 կգ)։
Այգին բազմիցս վերակառուցվել է, դրա ընդհանուր մակերեսը մոտ 290 հեկտար է։ Զբոսայգու հյուսիսային մասում գտնվող Վանշոուշան լեռը («Երկարակեցության լեռ») զբաղեցնում է այդ տարածքի մեկ քառորդ մասը, իսկ լեռան հարավում գտնվող Կունմինհու լիճը՝ երեք քառորդ մասը։