Ալեքսանդր Զինչենկո

Ալեքսանդր Վլադիմիրովիչ Զինչենկո (ուկրաիներեն՝ Олександр Володимирович Зінченко; դեկտեմբերի 15, 1996(1996-12-15)[1], Ռադոմիշլ, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինա[2]) - Ուկրաինացի ֆուտբոլիստ, անգլիական Մանչեսթեր Սիթի ակումբի և Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Ամենաերիտասարդ խաղացողը, որը գոլ է խփել Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում։

Ալեքսանդր Զինչենկո
Олександр Володимирович Зінченко
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԱլեքսանդր Վլադիմիրովիչ Զինչենկո
ԱզգությունըՈւկրաինացի
ՔաղաքացիությունըՈւկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 15, 1996(1996-12-15)[1] (27 տարեկան)
ԾննդավայրՌադոմիշլ, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինա
Հասակ175 սմ
Քաշ73 կգ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիա Մանչեսթեր Սիթի
Համար35
Պատանեկան կարիերա
2004-2008Ուկրաինա «ԴՅՈՒՍՇ Կարպատիա»
2008-2009Ուկրաինա «Մոնոլիտ Իլիչյովսկ»
2010-2014Ուկրաինա «Շախտյոր Դոնեցկ»
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2015—2016Ռուսաստան «Ուֆա»31 (2)
2016-այժմԱնգլիա «Մանչեսթեր Սիթի»3 (0)
2016-2017 Նիդերլանդներ «ՊՍՎ»12 (0)
Ազգային հավաքական
2011-2012Ուկրաինա Ուկրաինա (մինչև 16)4 (0)
2012-2013Ուկրաինա Ուկրաինա (մինչև 17)7 (1)
2013Ուկրաինա Ուկրաինա (մինչև 18)6 (1)
2014Ուկրաինա Ուկրաինա (մինչև 19)6 (1)
2015-այժմՈւկրաինա Ուկրաինա (մինչև 21)5 (0)
2015-այժմՈւկրաինա Ուկրաինա 13 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2018 թվականի հունվարի 30:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2017 թվականի նոյեմբերի 14

Ակումբային կարիերա

վաղ տարիներ

Ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 15-ին, Ռադոմիշլում, որը փոքրիկ քաղաք է Ժիտոմիրի մարզում։ Նրա հայրը Վլադիմիր Զինչենկոն, նախկինում եղել է հայտնի ֆուտբոլիստ, և որդու առաջին ուսուցիչը։ 2004 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ նա 8 տարեկան էր ընդգրկված է եղել Ռադոմիշլ ԴՅՈՒՍՇ ակադեմիայում, և սկսել է հանդես գալ Ռադոմիշլի «ԴՅՈՒՍՇ Կարպատիա» ակումբում, որտեղ էլ աչքի է ընկել դիտարժան ու արդյունավետ խաղով հարձակման գծում

2004-2008 թվականներին «ԴՅՈՒՍՇ Կարպատիա» ակումբը տարածաշրջանային մրցումների մշտական հաղթող էր և Ուկրաինայի բոլոր մրցույթների մրցանակակիր։

Զինչենկոյի առաջին մարզիչը Սերգեյ Վլադիմիրովիչ Բորեցկին է եղել (հետագայում ֆուտբոլային ֆեդերացիայի ղեկավար Ռադոմիշլի թաղամասում), նա կազմակերպեց որպեսզի նրան ընդհունեն Դոնեցկի «Շախտյորի» «Մոնոլիտ» (Իլյիչևսկ) ակադեմիա

Շուտով 16-ամյա Ալեքսանդրը միացավ «Շախտյորին», որտեղ 19 տարեկանում դարձավ թիմի ավագը։  Նա նաև հրավիրվե է Ուկրաինայի մինչև 17 տարեկանների  ազգային հավաքական, որտեղ նա անցկացրել է 7 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։  2014 թվականին խաղացողով հետաքրքրված էր Կազանի «Ռուբին» ակումբը, սակայն ակումբը չկարողացավ համաձայնուցյան գալ խաղացողի գործակալների հետ:Նույն տարում Զինչենկոն խաղացել է «Մինտինոյի ֆուտբոլային լիգա» սիրողական ակումբում[3]։

«ՈՒֆա»

2015 թվականի փետրվարի 12-ին կնքել է պայմանագիր ռուսական «Ուֆա» ակումբի հետ[4]։ Ռուսական Պրեմիեր լիգայում նա կատարել է իր նորամուտը 2015 թվականի մարտի 20-ին, որտեղ «Ուֆան» «Կրասնոդարին» պարտվեց 0-2 հաշվով, իսկ Ալեքսանդրը ընդմիջումից հետո փոխարինման դուր եկավ 45 րոպեին[5]։ 2015 թվականի հուլիսի 25-ին Ռուսաստանի Գավաթի խաղարկության երկրորդ տուրի «Ռոստով» ակումբի դեմ խաղում (1։ 2), նա խփեց իր առաջին գոլը ակումբի կազմում։

2015 թվականի սկզբին Զինչենկոն առաջարկել է պաշտոնապես ձևակերպել Ռուսաստանի քաղաքացիություն, որպեսզի չդառնա լեգիոներ Ռուսաստանի առաջնությունում[6], սակայն հետագայում նա հրաժարվեց ռուսական քաղաքացիություն ստանալուց և գերադասեց պահպանել Ուկրաինայի քաղաքացիությունը։

Հուլիսին նա դարձավ Ուֆայի լավագույն ֆուտբոլիստը երկրպագուների հարցման արդյունքում (1,021 ձայն, 49,4%)[7]։

«Մանչեսթեր Սիթի»

2016 թվականի հուլիսի 4-ին 5 տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթի» ակումբի հետ[8], և վարձակալվել է հոլանդական «ՊՍՎ» ակումբին։  Վարձակալությունից հետո վերադարձը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 24-ին, և Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Վուլվերհեմպտոն» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը «Սիթիի» կազմում[9]։ Զինչենկո դեբյուտը եղավ բարձր արդյունավետ խաղ, խաղի վերջում նա ընդգրկվել է «Մանչեսթեր Սիթի» խաղացողներ լավագույն եռյակում[10]։ Նույն տարվա դեկտեմբերի 13-ին նա առաջին անգամ կատարել է իր նորամուտը Անգլիայի Պրեմիեր լիգայում «Սուոնսիի» ակումբի դեմ խաղում (4-0), 73 րոպեին փոխարինելով Ֆաբիան Դելֆին։ 2017 թվականի վերջում Ալեքսանդրը մասնակցել է Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության Լեսթեր  Սիթիի դեմ  կայացած հանդիպմանը որտեղ էլ իր թիմը երկու խաղերի արդյունքում հաղթել է (1-1 (4-3)[11] իսկ հունվարին Անգլիայի գավաթում «Բաըրնլին» (4-1)[12]։ 2018 թվականի հունվարի 9-ին Զինչենկոն Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության «Բրիստոլ Սիթիի» (2-1) դեմ հանդիպման ժամանակ խաղադաշտում ձախ պաշտպանի դիրքում էր։ Իսկ հունվարի 20-ին նա հանդես եկավ Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում, նույն դիրքում և մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ[13] :

Վարձավճարո ՊՍՎ

Խաղացողի վարձավճարով հանդես եկավ ՊՍՎ ակումբ մինչև 2016/17 մրցաշրջանի ավարտը[14]։ Հոլանդական թիմի կամզմում իր առաջին հանդիպումը Ալեքսանդր անցկացրել է Էրեդիվիզիի 8-րդ տուրում «Հերեվենա» ակումբի դեմ խաղում, հանդիպման 55-րդ րոպեին փոխարինելով Գուարդադոին[15]: Դեբյուտային խաղում չհայտարարվեց Ուկրաինացու խաղի արդյունքների մասին։ 2017 թվականի սկզբին Զինչենկոն կորցրեց մարզչական անձնակազմի վստահությունը և հետ ուղարկվեց իր հիմնական ակումբ[16].:

Կարիերան հավաքականի կազմում

2015 թվականի հոկտեմբերի 10-ին Զինկենկոն հրավիրվել է Ուկրաինայի հավաքական`մասնակցելու Եվրո-2016 ընտրական փուլի վերջին հանդիպմանը`իսպանիայի հավաքականի դեմ։ Այդ հանդիպման 88-րդ րոպեին նա ընդգրկվեց Ուկրաինայի հավաքականի երրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[17]։

2016 թվականի մայիսին Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխայիլ Ֆոմենկոն ընդգրկեց 2016 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում[18]։ 2016 թվականի մայիսի 29-ին Ուկրաինայի և Ռումինիայի հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպման արդյունքում 19-ամյա կիսապաշտպանը փոխարինվեց երկրորդ խաղակեսում, և արդեն երրորդ րոպեին դաշտում հայտնվելուց հետո Զինչենկոն կարողացա գնդակը հեղինակել[19]:Այս գոլն օգնեց Ալեքսանդրին Ուկրաինայի ազգային հավաքականի պատմության մեջ ամենաերիտասարդ գոլի հեղինակը դառնալ, կրկնելով Անդրեյ Շևչենկոյի ռեկորդը։

Զինչենկոյի գոլերը Ազգային հավաքականի կազմում

ԱմսաթիվՎայրՀակառակորտԳոլՀաշիվՄրցություն
129 մայիսի 2016Օլիմպիական մարզադաշտ, Թուրին, Իտալիա  Ռումինիա2:14:3Ընկերական խաղ

Ելույթների վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի հունվարի 31-ի դրությամբ
ԵլույթներԱռաջնությունԳավաթԵվրագավաթԱյլ[20]Ընդհանուր
ԱկումբԼիգաՄրցաշրջանԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
ՈւֆաՌՖՊԼ2014/15700070
2015/1624220262
Ընդհանուր31220332
ՊՍՎԷրիդիվիզիա2016/17120104000170
Ընդհանուր120104000170
Մանչեսթեր ՍիթիՊրեմիեր Լիգա2016/170000003030
2017/183050000080
Ընդհանուր30500030110
Ամբողջ կարիերա462804030612

հավաքականում

2017 թվականի սեպտեմբերի 2-ի դրությամբ
 Ուկրաինա
ՏարիԽաղերԳոլեր
201510
2016101
201720
Ընդհանուր131

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ