Ամեոբիազ

Ամեոբիազ[1][2] վարակիչ հիվանդություն։ Առաջանում է հաստ աղիքները, բերանի խոռոչը, ներքին այլ օրգանները դիզենտերիային ամեոբայով ախտահարվելու հետևանքով։Ամեոբիազը առաջին անգամ նկարագրել է ռուս գիտնական Ֆ. Լեշը (1875)։ Ամեոբիազի կլինիկապես ամենատարածված ձևն ամեոբային դիզենտերիան[3] է։

Ամեոբիազ
Ամեոբիազի կյանքի շրջափուլ
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառE. histolytica
Փոխանցման ձևարտաթորանքով
Հիվանդության ախտանշաններլուծ
աղիքների ցավ
նքոց
լորձահեղուկային կղկղանք
Վնասում էլյարդ, թոքեր, սեռական օրգաններ
Վարակ տարածողմարդ
Բուժաքննությունդեղորայքային, դիետա
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9006
ՀՄԴ-10A06
Անվանվել էպսիտակոզ
Բուժումantiprotozoal?, վիրահատություն և արյան փոխներարկում
 Amoebiasis Վիքիպահեստում

Վարակի հիմնական աղբյուր

Վարակի հիմնական աղբյուրը ամեոբիազով հիվանդն է կամ բացիլակիրը, որոնց արտաթորանքի հետ հարուցիչներն ընկնում են արտաքին միջավայր։ Ամեոբան մարդու օրգանիզմն Է անցնում վարակված ջրի և սննդամթերքների հետ, տեղակայվում հաստ աղիքների պատերի լորձաթաղանթում և բազմանում։

Ախտանիշներ

Ախտանիշներն են՝ լուծ (օրվա ընթացքում 10 և ավելի անգամ), աղիքների ցավ, նքոց, լորձահեղուկային կղկղանք։ Չբուժվելու դեպքում հիվանդությունը վեր է ածվում քրոնիկականի և տևում տարիներ՝ առաջ բերելով բարդություններ (լյարդի, թոքերի, սեռական օրգանների ամեոբային թարախակալումներ, քրոնիկական բորբոքումներ)։

Բուժում

Բուժումը՝ դեղորայքային, դիետա, կլիմայաբուժում, թարախակալումների դեպքում՝ վիրահատական։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամեոբիազ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 281