Ամերիկայի գաղութացում

Ամերիկայի բացումը եվրոպացիների առջև

Մինչկոլումբոսյան դարաշրջան

Ներկայումս գոյություն ունեն մի շարք հետազոտություններ և տեսություններ բարձր հավանականությոամբ թույլ են տալիս հավատալ, որ եվրոպացի ճանապարհորդները Ամերիկայի ափերին են հասել Կոլումբոսի արշավանքներից դեռևս երկար ժամանակ առաջ։ Սակայն, անկասկած, այդ կապերը չեն բերել երկարաժամկետ բնակություններ հաստատելուն, կամ ամուր կապեր ունենալուն նոր մայրցամաքի հետ, և այսպիսով, շոշափելի ազդեցություն չեն ունեցել պատմական և քաղաքական գործընթացներում ինչպես Հին, այնպես էլ Նոր Երկրում։

Կոլումբոսի արշավանքները

Հարավային և Կենտրոնական Ամերիկաների գաղութացումը 15 - 17-րդ դարերում

Կարևոր դեպքերի ժամանակագրություն.

Տես նաև.

Հյուսիսային Ամերիկայի գաղութացումը 17 - 18-րդ դարերում

Հյուսիսային ամերիկայի պատմությունը 1750-2000 թվականներին

16-րդ դարի կեսին ամերիկյան մայրցամաքում Իսպանիայի գերակայությունը գրեթե բացարձակ էր։ Գաղութային տարածքները ձգվում էին Հորն հրվանդանից մինչև Նյու Մեքսիկո և թագավորական գանձարանին բերում էին հսկայական շահույթ։ Ուրիշ եվրոպական պետությունների Ամերիկայում հաստատվելու փորձերը հաջողությամբ չէին պսակվում[3]։

Բայց այդ ժամանակներում Հին Աշխարհում սկսեց փոխվել ուժերի հավասարակշռությունը. թագավորները վատնում էին ոսկու և արծաթի աղբյուրները և քիչ էինհետաքրքրվում մայրաքաղաքի տնտեսությամբ, որը անարդյունավետ, կոռուպացված կառավարական համակարգի, կղերական տիրապետության և արդիականացմանն ուղղված խթանների բացակայության լծի տակ սկսեց ավելի ու ավելի ետ մնալ Անգլիայի արագ զարգացող տնտեսությունից։ Իսպանիան աստիճանաբար կորցրեց իր եվրոպական գերտերության և ծովերի տիրակալի կարգավիճակը։ Նիդերլանդների հետ պատերազմը, Ռեֆորմացիայի դեմ կռիվների վրա ծախսված հսկայական միջոցները և Անգլիայի հետ կոնֆլիկտը արագացրին Իսպանիայի մայրամուտը։ Վերջին կաթիլը եղավ Անպարտելի Արմադայի կործանումը 1588 թվականին։ Այն բանից հետո, երբ անգլիացի ծովակալները, իսկ մեծ մասամբ նաև դաժան փոթորիկը պարտության մատնեցին այդ ժամանակների ամենախոշոր նավատորմին, Իսպանիան մնաց ստվերում և էլ երբեք չվերականգնվեց այդ հարվածից։

Առաջնությունը «էստաֆետի» պես անցավ Անգլիային, Ֆրանսիային և Հոլանդիային։

Ամերիկայի եվրոպական գաղութների ցանկ

Իսպանական գաղութներ

Անգլիական, և (1707-ից հետո) Բրիտանական գաղութներ

  • Բրիտանական Ամերիկա
  • Բրիտանական Արևմտյան Հնդկաստան
  • Բելիզ

Կուռլանդական գաղութներ

  • Նոր Կուռլանդիա (Տոբագո) (1654–1689)

Դանիական գաղութներ

  • Դանիական Արևմտյան Հնդկաստան (1754–1917)
  • Գրենլանդիա (1814-առ այսօր)

Հոլանդական գաղութներ

  • Նոր Նիդերլանդներ (1609–1667)
  • Էսեքուիբո (1616–1815)
  • Հոլանդական Վիրգինյան կղզիներ (1625–1680)
  • Բերբիս (1627–1815)
  • Նոր Վալխերեն (1628–1677)
  • Հոլանդական Բրազիլիա (1630–1654)
  • Պոմերուն (1650–1689)
  • Կայենա (1658–1664)
  • Դեմերարա (1745–1815)
  • Սուրինամ (1667–1954)

Ֆրանսիական գաղութներ

  • Նոր Ֆրանսիա (1604–1763)
  • Ֆրանսիական Արևմտյան Հնդկաստան
  • Սան Դոմինգո (1659–1804, այժմ Հայիթի)
  • Ֆրանսիական Անտարկտիկա (1555–1567)

Ռուսական գաղութներ

  • Ռուսական Ամերիկա (Ալյասկա) (1799–1867)
  • Ֆորտ Ռոսս

Պորտուգալական գաղութներ

Ծանոթագրություններ