Սուրինամ

Սուրինամ, փոքր պետություն Հարավային Ամերիկայի Գվիանական սարահարթի հյուսիս-արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Ափամերձ գոտին ճահճապատ է (Գվիանական դաշտավայր)[4]։

Սուրինամ
Սուրինամի դրոշԶինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն
Ներառում էBrokopondo District?, Commewijne District?, Coronie District?, Marowijne District?, Nickerie District?, Para District?, Saramacca District?, Սիպալիվինի, Wanica District? և Paramaribo District?
Պետական լեզուհոլանդերեն
ՄայրաքաղաքՊարամարիբո
Պետական կարգհանրապետություն
Օրենսդիր մարմինNational Assembly?
Երկրի ղեկավարChan Santokhi?
Ազգաբնակչություն563 402 մարդ (2017)[1]
ՀիմնGod zij met ons Suriname?
ԿարգախոսJustitia – Pietas – Fides, Justice – Piety – Trust և Справедливост - праведност - вяра
Հիմնադրված էնոյեմբերի 25, 1975 թ.
ԱրժույթSurinamese dollar?
Կենտրոնական բանկCentrale Bank van Suriname?
Ժամային գոտիUTC−3 և America/Paramaribo?[2]
Հեռախոսային կոդ+597
Ինտերնետ-դոմեն.sr
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,73[3]
gov.sr(նիդեր.)(անգլ.)

Ընդերք

Ընդերքում կան բոքսիտների (աշխարհում արդյունաբերությամբ զբաղեցնում է չորրորդ տեղը), մանգանի, ոսկու, պլատինի, նիկելի, նավթի հանքավայրեր[5]։

Աշխարհագրական դիրք

Սուրինամը գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիսում։ Արևմուտքում սահմանակից է Գայանայի (600 կմ), հարավում՝ Բրազիլիայի (593 կմ), արևելքում՝ Ֆրանսիական Գվիանայի (570 կմ) հետ։ Հյուսիսում ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Տարածքը՝ 163 800 կմ²։ Սահմանի երկարությունը՝ 1.603 կմ։ Ազգային օրը՝ նոյեմբերի 25[6]։

Բնական պայմաններ

Սուրինամը զբաղեցնում է Գվիանական սարահարթի հյուսիսարևելյան մասը (առավելագույն բարձրությունը՝ 1280 մ, Յուլիանա լեռ)։ Ափամերձ գոտին ճահճապատ դաշտավայր է։ Խոշոր գետերը Կորանտեյնը, Էսեկիբոն, Սուրինամը, Մորինին ջրառատ են, սահանքավոր, նավարկելի է միայն գետաբերանում։ Կլիման հասարակածային է, խոնավ։ Տարեկան տեղումները՝ 3000 մմ։ Տարեկան միջին ջերմաստիճանը 27 °C: Խոնավ սեզոնը ձգվում է դեկտեմբերից ապրիլ[7]։

Բնություն

Ափամերձ գոտիներում ճահճային բուսականությունն է։ Տարածքի 90 %-ը զբաղեցնում են արժեքավոր ծառատեսակներով հարուստ մշտադալար անտառները։ Կենդանական աշխարհը հարուստ և բազմազան է (կապիկներ, ամերիկյան հովազ, կատվառյուծ, գետակինճ և այլն)։ Շատ են թռչունները, սողունները (այդ թվում՝ անակոնդան), ջրերում՝ ձկները, ծովախեցգետինները[8]։

Պատմություն

Սուրինամի տարածքն առաջին անգամ հետազոտվել է 1499 թվականին։ 1551 թվականին հոլանդացի առևտրականները Սուրինամի գետաբերանում հիմնել են բնակավայր[9]։ 16-րդ դարի վերջին երկրի տարածքը զավթել են անգլիացիները, 1630 թվականին՝ իսպանացիները, 1667 թվականին՝ հոլանդացիները։

1954 թվականին ստացել է ինքնավարություն, անկախություն ձեռք է բերել 1975 թվականի նոյեմբերի 25-ին։ 1980 թվականին երկրում տեղի է ունեցել զինված հեղաշրջում։ 1987թվականին միջազգային ճնշման ներքո երկրում վերականգնվել է դեմոկրատիան։ 1990թվականին կրկին տեղի ունեցավ զինված հեղաշրջում, բայց դեմոկրատական ուժերի և Նոր ճակատ խմբակցության շնորհիվ 1991թվականին վերականգնվել է իշխանությունը։ Գործող նախագահն է Դեզի Բաութերսեն[10]։

Հայաստանի և Սուրինամի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1999 թվականի հուլիսի 24–ին[11]։

Բնակչություն

Բնակչության թիվը 560 հազ․ մարդ (2013 թվական)։ Բնակչության միջին խտւթյունը՝ 3,4 մարդ։ Կյանքի միջին տևողությունը՝ 70,2 տարի։ Ազգային կազմը՝ հնդկացիներ (37 %), կրեոլներ (31 %), ինդոնեզիացիներ (15 %), աֆրիկացիներ(10 %), չինացիներ, մարոններ (անտառային նեգրեր) և այլք։ Ուրբանիզացման մակարդակը՝ 68 %[12]։

Պետական լեզուն՝ հոլանդերեն, այլ լեզուներ՝ սուրինամերեն, անգլերեն, հինդի, չինարեն[13]։

Տնտեսություն

Երկիրն ունի համեմատաբար զարգացած հանքարդյունաբերություն։ Արդյունահանում են մեծ քանակությամբ բոքսիտներ, որից ստացվող ալյումինն արտահանվում է։ Կան նաև փայտամշակման, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Զարգացած է երկրագործությունը։ Մշակում են բրինձ, շաքարեղեգ, ցիտրուսներ, ադամաթուզ։ Բնակչության ավանդական զբաղմունքը ձկնորսությունն ու ծովախեցգետնի որսն են[14]։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Поспелов Е. М. Географические названия мира. Топонимический словарь / отв. ред. Р. А. Агеева. — 2-е изд., стереотип. — М.: Русские словари, Астрель, АСТ, 2002. — 512 с. — 3 000 экз. — ISBN 5-17-001389-2.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրինամ» հոդվածին։