Մայրցամաք

երկրակեղևի խոշոր հատված է, որի մակերևույթի մեծ մասը գտնվում է համաշխարհային օվկիանոսի մակարդակից (այսինքն՝ ծովի մակարդակից) բարձր՝ ցամաքի

Մայրցամաք, երկրակեղևի խոշոր հատված, որի մակերևույթի մեծ մասը գտնվում է համաշխարհային օվկիանոսի մակարդակից (այսինքն՝ ծովի մակարդակից) բարձր՝ ցամաքի տեսքով։Մայրցամաքների թիվը 6-ն է։ Դրանք են՝

Մայրցամաքների անջատումը Պանգեյից
Լիթոսֆերային սալերը կամ պլատֆորմները և դրանց շարժի ուղղությունները

Ի տարբերություն մայրցամաքների՝ աշխարհամասերը, որոնք կրկին 6-ն են, ընդգրկում են նաև մոտակա կղզիները։Եվրասիան ընդգրկում է 2 աշխարհամաս՝ Եվրոպա և Ասիա։ Հյուսիսային և Հարավային Ամերիկաները միավորվում են Ամերիկա աշխարհամասի մեջ։ Իսկ Ավստրալիա մայրցամաքը մտնում է Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամասի մեջ։ Աֆրիկան և Անտարկտիդան հիմնականում համընկնում են (չհաշված կղզիները)։Արտասահմանյան որոշ մասնագետներ այլ դասակարգումներ են տալիս, սակայն դրանք վիճարկելի են և ընդունելի չեն ՀՀ-ում, այդ իսկ պատճառով դրանց նկարագրությանը չենք անդրադառնում, դրանց մասին կարող եք ծանոթանալ այլալեզու վիքիներում։

Մայրցամաքների ձևավորման էվոլյուցիա

Մոտ 250 մլն տարի առաջ երկրագնդի վրա կար մեկ մայրցամաք՝ Պանգեյը, որի մակերեսը մոտավորապես հավասար էր ժամանակակից ցամաքային տարածքի մակերեսին։ Այդ գերպերմայրցամաքը ողողվում էր Պանտալասս օվկիանոսով։ Սակայն մոտ 200 մլն տարի առաջ Պանգեյը բաժանվեց 2 նոր մայրցամաքների՝ Գոնդվանայի և Լավրազիայի, որոնց միջև առաջացավ Թետիս օվկիանոսը։ Թետիսը գտնվում էր ժամանակակից Միջերկրական, Սև, Կասպից ծովերի, Պարսից ծոցի և հարակից այլ տարածքների տեղում։ Հետագայում արդեն սկսեցին մասնատվել Գոնդվանան և Լավրազիան։ Սկզբից Գոնդվանայից անջատվեց ցամաքի մի խոշոր հատված, որն սկսեց շարժվել դեպի հարավ-արևելք։ Հետագայում այն բաժանվեց 2 ոչ հավասար մասերի՝ Անտարկտիդայի, որը շարժվեց դեպի հարավ, և Ավստրալիայի, որը շարժվեց դեպի հյուսիս։ Գոնդվանայի մյուս մասը բաժանվեց մի քանի պլատֆորմների, որոնցից ամենախոշորներն են Աֆրիկյանը և Հարավամերիկյանը, որոնք իրարից հեռանում են տարին մոտ 2 սմ։

Լավրազիան բաժանվեց 2 պլատֆորմների՝ Հյուսիսամերիկյան և Եվրասիական։ Ի տարբերություն այլ մայրցամաքների, որոնց հիմքում ընկած է մեկ պլատֆորմ, Եվրասիան ձևավորվել է 3 պալտֆորմներից՝ Եվրասիական, Հնդկակական և Արաբական, սակայն Եվրասիական պլատֆորմն այժմ իր մեջ ընդգրկում է Արևելաեվրոպական, Սիբիրական, Չին-կորեական պլատֆորմները։ Արաբական և Եվրասիական պլատֆորմների միացման պրոցեսի արդյունքում ձևավորվեցին Հայկական լեռնաշխարհը և Կովկասը։

Եվրասիա

Երկրագնդի ամենամեծ մայրցամաքն է, կազմված է Եվրոպայից և Ասիայից։ Եվրասիա անվանումը տվել է ավստրիացի երկրաբան Է. Զյուսը 1883 թվականին։Տարածությունը կղզիների հետ կազմում է 53.4 միլիոն քառ. կմ։ Ծայրակետերն են՝ հյուսիսիում Չելյուսկին, հարավում Պիայ, արևելքում Դեժնևի, արևմուտքում Ռոկա հրվանդանները։ Եվրասիայի ափերը ողողում են մոլորակի 4 օվկիանոսների ջրերը։ Հյուսիսային Ամերիկայից բաժանվում է Բերինգի նեղուցով, Ավստրալիայից՝ Ավստրալիա-ասիական ծովերով, Աֆրիկայից՝ Ջիբրալթարի նեղուցով, Միջերկրական և Կարմիր ծովերով, Աֆրիկայի հետ կապված է Սուեզի ջրանցքով։ Եվրոպան Ասիայից պայմանականորեն բաժանվում է Ուրալյան լեռների արևելյան ստորոտներով, Էմբա գետով, Կասպից ծովով, Կումա և Մանիչ գետերով մինչև Դոնի գետաբերան։

Եվրոպա

Տարածությունը կղզիների հետ՝ 10 միլիոն 507 հազար քառ. կմ, կղզիների տարածքը՝ 730 հազար քառ. կմ։ Ափագծի երկարությունը՝ 38 հազար կմ։ Ամենաբարձր կետը ծովի մակարդակից՝ 5642 մ (Էլբրուս)։ Ամենացածր կետը՝ 28 մ (Կասպից ծով)։ Մայրցամաքի ծայրակետերն են՝ հյուսիսում Նորդկին, հարավում Մառոքի, արևմուտքում Ռոկա հրվանդանները, արևելքում Բայդարայի խորշը։

ԳետԵրկարություն
(կմ)
Վոլգա3531
Դանուբ2857
Ուրալ2428
Դնեպր2200
Դոն1870
Պեչորա1809
Հռենոս1320
Հս.Դվինա1302
Էլբա1165
Վիսա1068
Արևմտ. Դվինա1020
Լուար1020
Տախո1007
Նևա937
Մաաս925
Օդեր912
Էբրե910
Ռոն912
Սեն776
Պո652
Թեմզա334
ԼիճՄակերես
(քառ. կմ)
Խորություն
(մ)
Կասպից ծով3710001025
Լադոգա17700215
Օնեգա9720100
Վեներ5585100
Չուդ355015
Վետտերի1912120
Սայմա180058
Մելարեն114060
Ինարի105060
Բալատոն59611
Ժնև582310
Բոդեն538252
Գարդա370346
Սկադար35612
Պրեսպա28554
ԿղզիՄակերես
(քառ. կմ)
Մեծ Բրիտանիա230000
Իսլանդիա103000
Իռլանդիա84000
Նոր Երկիր82600
Շպիցբերգեն62000
Սիցիլիա26700
Սարդինիա24100
Ֆրանց Իոսիֆի16100
Կորսիկա8720
Կրետե8300
Կոլգուև7016
Զելանդիա5250
Բալեատյան կղզիներ5000
էվբեյ3770
Մալյորկա3410
Վայգաչ3383
Գոտլանդ2960
Սաարեմա2714
Էլանդ1346
Կերկիրա592
Վերիխոլմ588
Մալթա246
ԼեռնագագաթԲարձրություն
(մ)
Գտնվելու
վայր
Էլբրուս5642Մեծ Կովկաս
Կազբեկ5033Մեծ կովկաս
Մոնբլան4807Արևմտյան Ալպեր
Մոնտե Ռոզա4634Արևմտյան Ալպեր
Գրոսգլոկներ3797Արևելյան Ալպեր
Մուլասեն3478Սիերա Նևադա
Անետո3404Պիրեններ
Մուսալա2925Բուլղարիա
Օլիմպոս2917Հունաստան
Կորիո2914Ապենիններ
Գերլախովսկյան2655Կարպատներ
Մոլդովանու2655Կարպատներ
Գալխյոլիգգեն2470Սկանդինավյան լեռներ
Բոտև2376Ստարա Պլանինա
ՀրաբուխԳտնվելու
վայր
Բարձրություն
(մ)
ԷտնաՍիցիլիա3340
ԽվաննադալսխկուկյուրԻսլանդիա2110
ՀեկլաԻսլանդիա1491
ՎեզուվԱպենիններ1277
ՍտրոմբոլԼիպարյան կղզիներ926
ՎուլկանոԼիպարյան կղզիներ499

Ասիա

Տարածությունը կղզիների հետ՝44 միլիոն 363 հազար քառ. կմ, կղզիների տարածքը՝ 2միլիոն քառ. կմ։Ափագծերի երկարությունը 62հազար կմ է։Ամենաբարձր կետը ծովի մակարդակից՝ 8848 մ (Ջոմոլունգմա)։Ամենացածր կետը 395մ (Մեռյալ ծով)Մայրցամաքի ծայրակետերն են՝ հյուսիսում Չելյուսկին, հարավում Պիայ, արևմուտքում Բաբա, արևելքում Դեժնև հրվանդանները։Ամենամեծ ձգվածությունը հյուսիսից հարավ՝ մոտ 10.000 կմ, արևմուտքից արևելք՝ մոտ 18.000 կմ։

Գետերերկարությունը կմ-ով
Յանցզի6300
Խուանխե4670
Մեկոնգ4500
Ամուր4444
Լենա4400
Ենիսեյ4092
Օբ3650
Ինդոս3180
Եփրատ3065
Սիրդարյա3019
Բրահմապուտրա2900
Սալուին2820
Գանգես2700
Ամուդարյա2540
Իրավադի2150
Սինցզյան2130
Կոլիմա2129
Տարիմ2130
Տիգրիս1950
ԼճերՄակերեսը քառ. կմ-ովամենամեծ խորութունը՝

մետրերով

Արալյան ծով6400067
Բայկալ315001620
Բալխաշ1830026
Իսիկ-Կուլ6280702
Դունտինխու600010
Ուրմիա580016
Կուկունոր420038
Վան3760145
Պոյանխու277120
Խուբեունգոլ2620238
Տուզ25002
Մեռյալ ծով1050356
ԿղզիներՏարածությունը քառ. կմ
Կալիմանտան735700
Սումատրա435000
Հոնսյու223000
Սուլեյման179416
Ճավա126500
Լուսոն105600
Հոկայդո77700
Սախալին76400
Շրի Լանկա65596
Կյուսյու42600
Նորսիբիրական կղզիներ38400
Հյուսիսային երկիր37500
Թայվան35948
Խայնան33700
Թիմոր33650
Սիկոկու18760
Սերամ18200
Խալմախերա17990
Կուրիլյան կղզիներ15600
Սումբավա15500
Ֆլորես15170
Փալավան11800
Բանկա11600
Սումբա11200
Կիպրոս9250
Վրանգել7270
Կարագինյան2120
Մեծ Շանտար2000
Օկինավա1250
Լեռնագագաթներբարձրությունը մետրերովգտնվելու վայրը
Էվերեստ8848Հիմալայներ
Չոգորի8611Կարակորում
Դխաուլագիրի8221Հիմալայներ
Նանգապարբի8126Հիմալայներ
Ուլուգմուզթագ7723Կունլուն
Տիրիչմիր7690Հինդուկուշ
Գունգաշան7590Դասյուեշան
Կուլագանգրի7554Հիմալայներ
Կոմունիզմի պիկ7495Պամիր
Հաղթանակի պիկ7439Տյան-Շան
Նենչեն-Տանգլա7090Նենչեն-Տանգլա
Նասուդան- Ուլան6096Տանգլա
Մեծ Արարատ5165Հայկական լեռնաշխարհ
Զերդկուխ4548Զագրոս
Բելուխա4506Ալթայ
Կաչկար3937Պոնտական լեռներ
Դեմիր Կազիկ3726Տավրոս
Հրաբուխներգտնվելու վայրըբարձրությունը մետրերով
ԴեմավենդԷլբրուս5671
Կլյուչևսկայա սոպկաԿամչատկա4754
ԿերինչիՍումատրա3805
ՖունձիյամաՀոնսյու3776
ՍեմերուՃավա3676
ՍլամետՃավա3432
ՌաունգՃավա3332
ԱպոՄինդանաո2954
ԱսոԿյուսյու1592
ԿրակատաուԶոնդյան կղզիներ813

Աֆրիկա

Տարածությունը կղզիների հետ՝ 30 միլիոն 319 հազար քառ. կմ։Կղզիների տարածքը՝ 1 միլիոն քառ. կմ։Ափագծի երկարությունը՝ 30 հազար 500 կմ։Ամենաբարձր կետը ծովի մակերևույթից՝ 5895 մ (Կիլիմանջարո)Ամենացածր կետը՝ 153 մ (Ասսալ լիճ)Մայրցամաքի ծայրակետերը՝ հյուսիսում Աբյադ, հարավում Ասեղի, արևմուտքում Ալմադի, արևելքում Ռաս Խաֆուն հրվանդաններ։Խոշոր ծոցերն են՝ Գվինեական և Սիդրա։

Գետերերկարությունը կիլոմետրերով
Նեղոս6671
Կոնգո4370
Նիգեր4160
Զամբեզի2660
Օրանժ1860
Օկավանգո1800
Լիմպոպո1600
Վոլտա1430
Սենեգալ1430
Շարի1400
Ռուֆիջի1400
Ռուվումա800
Լճերմակերեսը՝ կմ².-ովամենամեծ

խորությունը մետրերով

Արալյան ծով64000Վանդակի տեքստ
Իսիկ-Կուլ6280Վանդակի տեքստ
Դունտինխու6000Վանդակի տեքստ
Ուրմիա5800Վանդակի տեքստ
Կուկունոր4200Վանդակի տեքստ
Վան3760Վանդակի տեքստ
Պոյանխու2771Վանդակի տեքստ
Խուբեունգոլ2620Վանդակի տեքստ
Տուզ2500Վանդակի տեքստ
Մեռյալ ծով1050Վանդակի տեքստ

Ավստրալիա և Օվկիանիա

Ընդհանուր տարածությունը՝ 8 միլիոն 511 հզ. քառ. կմ
Ավստրալիայի տարածքը՝ 7 միլիոն 687 հզ. քառ. կմ
Ավստրալիայի ափագծի երկարությունը՝ 19 հզ. 700 կմ
Ամենաբարձր կետը ծովի մակերևույթից՝ 2230 մ (Կոսցյուշկո լեռ)
Ծայրակետերը՝ հյուսիսում Յորքի, հարավում Հարավ-արևելյան, արևելքում Բայրոնի, արևմուտքում Ստիպ-Պոինտի հրվանդաններ
Ամենամեծ գետը՝ Մուրրեյ (Դառլինգի հետ) – 3750 կմ

Աղբյուրներ

  • Ալբերտ Փարսադանյան «Գիտելիքների շտեմարան»

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայրցամաք» հոդվածին։