Բարուխ Բլամբերգ

Բարուխ Սամուել Բլամբերգ (անգլ.՝ Baruch Samuel Blumberg, հուլիսի 28, 1925(1925-07-28)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - ապրիլի 5, 2011(2011-04-05)[5][6][7][…], Մաունթին Վյու, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8][9][10][15]), ամերիկացի բժիշկ և գիտնական, 1976 թվականին Կարլտոն Հայդուզեկի հետ ֆիզիոլոգիայի և բժշկության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ հեպատիտ B վիրուսի հայտնաբերման և հեպատիտ Բ-ի բուժման ոլորտում հետազոտության համար[16][17]։ 2005 թվականից Ամերիկյան փիլիսոփայական միավորման նախագահ։

Բարուխ Բլամբերգ
անգլ.՝ Baruch Samuel Blumberg
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 28, 1925(1925-07-28)[1][2][3][…]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էապրիլի 5, 2011(2011-04-05)[5][6][7][…] (85 տարեկան)
Մահվան վայրՄաունթին Վյու, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8][9][10]
Քաղաքացիություն ԱՄՆ[11][12][5]
ԿրթությունԲալիոլ քոլեջ, Կոլումբիայի համալսարան, Կոլումբական համալսարանի բժշկական վիրաբուժական քոլեջ, Յունիոն քոլեջ (1946), Far Rockaway High School? և Yeshivah of Flatbush?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունբժիշկ, մարդաբան, վիրուսաբան, համալսարանի դասախոս, գյուտարար, կենսաքիմիկոս և գենետիկ
ԱշխատավայրԲալիոլ քոլեջ և Փենսիլվանիայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Baruch Samuel Blumberg Վիքիպահեստում

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է (1975)[18]։

Կենսագրություն

Ծնվել է Բրուքլինում, Ռուսաստանից գաղթած հրեա փաստաբան Մեեր Բլումբերգի և Իդա Սիմոնովայի ընտանիքում։ Ուսումն սկսել է Ֆլեթբուշի ուղղափառ եշիվում, սովորել է կարդալ և գրել հին եբրայերենով, ուսումնասիրել հրեաական կրոնական տեքստերը։ Այդ դպրոցում միաժամանակ սովորել է մեկ այլ Նոբելյան մրցանակակիր Էրիկ Կանդելը։

1940-ական թվականների սկզբին ուսումը շարունակել է Ֆար Ռոքուեյ դպրոցում, որն ավարտել են այնպիսի հայտնի գիտնականներ, ինչպիսիք են Բերտոն Ռիխտերը և Ռիչարդ Ֆեյնմանը[19]։

Դպրոցից հետո ԱՄՆ նավատորմում եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից[16]։

1945 թվականին գերազանց ավարտել է Շենենկթադի (Նյու Յորք) Յունիոն քոլեջը։

Կոլումբիայի համալսարան ընդունվելուց հետո նա սովորել է Կոլումբիայի բժշկա-վիրաբուժական քոլեջում (Columbia's College of Physicians and Surgeons) և 1951 թվականին ստացել բժշկության դոկտորի աստիճան։

Հետագա չորս տարիների ընթացքում նա զբաղվել է ինտերնատուրայում և հետագայում վերապատրաստվել Columbia Presbyterian Medical Center-ում։ Այնուհետև նա շարունակել է ուսումը՝ զբաղվելով Օքսֆորդի Բալլիոլ քոլեջի կենսաքիմիայով, որտեղ 1957 թվականին ստացել է կենսաքիմիայի գծով փիլիսոփայության դոկտորի աստիճան։

Սկսած 1950-ական թվականներից Բլումբերգը շրջել է աշխարհի շատ երկրներում՝ հավաքելով մարդու արյան նմուշներ նրանց արյան մեջ փոփոխության տարբերությունների հարցն ուսումնասիրելու նպատակով՝ կենտրոնանալով այն բանի վրա, թե ինչու են որոշ մարդիկ հիվանդանում որոշակի պայմաններում, իսկ մյուսները՝ ոչ։ 1964 թվականին դեղնախտի ուսումնասիրության ժամանակ նա ավստրալիացի աբորիգենի արյան մեջ հայտնաբերել է հեպատիտ Բ-ի մակերեսային անտիգեն։

1977 թվականից եղել է Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր։ 1989-1994 թվականներին եղել է Օքսֆորդի Բալլիոլ քոլեջի գիտնական։ 1994 թվականին եղել է Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ։

1999-2002 թվականներին եղել է «NASA Astrobiology Institute»-ի տնօրենը։ Նա մինչև 2004 թվականը աշխատել է ՆԱՍԱ-ի տարբեր պաշտոններում։ 1986 թվականից եղել է Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամն, իսկ 2005 թվականից՝ նախագահը։

Հետաքրքիր փաստեր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից Բարուխ Բլամբերգի ծննդյան օրը՝ հուլիսի 28-ը, հաստատվել է որպես հեպատիտի դեմ պայքարի միջազգային օր (World Hepatitis Day)[20]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ