Բենեդիկտոս XVI

Բենեդիկտոս XVI (լատին․՝ Benedictus PP. XVI, իտալ.՝ Benedetto XVI, աշխարհիկ անունը Յոզեֆ Ալոիս Ռատցինգեր, գերմ.՝ Joseph Alois Ratzinger, ապրիլի 16, 1927(1927-04-16)[2][3][4][…], , Վայմարյան Հանրապետություն և Մարկտլ, Բավարիա, Վայմարյան Հանրապետություն[5] - դեկտեմբերի 31, 2022(2022-12-31)[6][7], Mater Ecclesiae Monastery, Վատիկան[8] և Վատիկան[5]), 265-րդ Հռոմի պապ (2005 թվականի ապրիլի 19-ից)։ Ազգությամբ գերմանացի առաջին պապն է վերջին հազար տարիների ընթացքում։ Պաշտոնաթող է եղել 2013 թվականի փետրվարի 28-ին։

Բենեդիկտոս XVI
լատին․՝ Benedictus PP. XVI
 
ԿրթությունԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Դուկալ Գերգիանում (հունիսի 29, 1951)
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[1], պրոֆեսոր և աստվածաբանության դոկտոր
ՄասնագիտությունԼատինական կաթոլիկ քահանա, աստվածաբան, religious writer, դաշնակահար, համալսարանի դասախոս, փիլիսոփա, transitional deacon, կաթոլիկ սարկավագ, Latin Catholic bishop, Հռոմի Պապ, Catholic theologian և արքեպիսկոպոս
Ծննդյան անունգերմ.՝ Joseph Aloisius Ratzinger
Ծնունդապրիլի 16, 1927(1927-04-16)[2][3][4][…]
, Վայմարյան Հանրապետություն կամ Մարկտլ, Բավարիա, Վայմարյան Հանրապետություն[5]
Մահդեկտեմբերի 31, 2022(2022-12-31)[6][7] (95 տարեկան)
Mater Ecclesiae Monastery, Վատիկան[8] կամ Վատիկան[5]
Թաղված էVatican Grotto
ՀայրՅոզեֆ Ռատցինգեր
ՄայրMaria Peintner?[9]
 
ՍտորագրությունИзображение автографа
|
 
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Հարավային Խաչի շքանշան «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ

Բավարիայի Սահմանադրության անվան ոսկե մեդալ

«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցված ծառայությունների համար» շքանշան Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան «Վաստակների համար» բավարիական շքանշան

Ստեփանոսի մրցանակ

Պատվավոր դոկտոր

[10]

Պատվավոր դոկտոր

[10]

Բաբեշ-Բոյայիի համալսարանի պատվավոր դոկտոր

պատվավոր քաղաքացիություն

[11]

պատվավոր քաղաքացիություն

[12]

պատվավոր քաղաքացիություն

[13]

պատվավոր քաղաքացիություն

[14]

պատվավոր քաղաքացիություն

[15]

պատվավոր քաղաքացիություն

[16]

պատվավոր քաղաքացիություն

[17]

պատվավոր քաղաքացիություն

[18]

Լյուբլինյան կաթոլիկ համալսարանի պատվավոր բժիշկ

Կարլ Վալենտինի միաբանություն

honorary doctor of the Catholic University of Eichstätt-Ingolstadt?

honorary doctorate of the University of Navarre?

[19]

honorary doctorate from the Pontifical Catholic University of Peru?

Վրոցլավի համալսարանի պատվավոր դոկտոր

Բաբեշ-Բոյայիի համալսարանի պատվավոր դոկտոր

Մալթայի գերագույն ռազմական միաբանություն

Վաստակի ազգային շքանշան և Order of Minerva

Պապի պաշտոնական տիտղոսն է՝ Ձերդ սրբություն պապ Բենեդիկտոս XVI (անգլ.՝ His Holiness Pope Benedict XVI, լատին․՝ Benedictus XVI, Episcopus Romae)[20]։

Կենսագրություն

Բենեդիկտոս XVI պատարագ է մատուցում բաց երկնքի տակ, 2008 թվական

Յոզեֆ Ալոիս Ռատցինգերը ծնվել է Բավարիայի Մարկտլ բնակավայրի Շուլշտրասե փողոցի 11 տանը։ Եղել է ժանդարմերիայի հանձնակատար Յոզեֆ Ռատցինգերի և Մարիա Ռատցինգերի երրորդ երեխան։ Նրա պապի եղբայրը՝ 19-րդ դարի բավարացի քաղաքական գործիչ Գեորգ Ռատցինգերն էր։ 1941 թվականին նա դարձել է Հիտլերյուգենդի անդամ[21], Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ զենիթահրթիռային գումարտակի զինվոր[22]։ 1944 թվականին ծառայության է անցել Ավստրիական լեգիոնում[22][23], որպես Մյունխենի հակաօդային ստորաբաժանման անձնակազմի անդամ։ 1945 թվականին ամերիկյան զորքերի մոտենալու ժամանակ դասալքվել և տուն է վերադարձել, սակայն շուտով ձերբակալվել է[22][23]։ Մի քանի ամիս անցկացրել է ռազմագերիների ճամբարում։

1946-1951 թվականներին փիլիսոփայություն և աստվածաբանություն է ուսումնասիրել Ֆրայզինգի Փիլիսոփայության և աստվածաբանության բարձրագույն դպրոցում, որից հետո Մյունխենի համալսարանում[24]։ 

1951 թվականի հունիսի 29-ին Ֆրայզինգի տաճարում Մյունխենի արքեպիսկոպոսի և Ֆրայզինգի կարդինալ Միխայել ֆոն Ֆաուլհաբերի կողմից քահանա է ձեռնադրվել։

1952 թվականից մինչև 1959 թվականը դասավանդել է Ֆրայզինգի Բարձրագույն դպրոցում աստվածաբանություն և փիլիսոփայություն[25]։

1953 թվականի հուլիսի 11-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Ժողովուրդը և Աստծո տունը սուրբ Ավգուստինի վարդապետությունում եկեղեցու մասին» թեմայով, ստացել է դոկտորի կոչում և ընդգրկվել է Գերմանիայի լավագույն աստվածաբանների շարքը։

1957 թվականին պաշտպանել է ևս մեկ թեկնածուական աշխատանք՝ «Սուրբ Բոնավենտուրայի աստվածաբանության պատմությունը» թեմայով, որից հետո համալսարանում իրավունք ստացավ դասավանդել աստվածաբանություն[24][26]։

1959 թվականից մինչև 1963 թվականը եղել է Բոննի համալսարանի աստվածաբանության ամբիոնի դասախոս։

1962-1965 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել Վատիկանի երկրորդ տաճարի կառուցման գործում՝ որպես աստվածաբան-խորհրդատու կարդինալ Յոզեֆ Ֆրինգսի և արքեպիսկոպոս Կյոլնի մոտ[27]։

1963-1966 թվականներին եղել է Մյունստերի համալսարանի աստվածաբանների պատմության և աստվածաբանության ամբիոնի դասախոս, իսկ 1966-ից մինչ 1969 թվականը՝ Տյուբինգենի համալսարանում։

1969-ից մինչ 1977 թվականը՝ Ռեգենսբուրգի համալսարանի աստվածաբանության և պատմության ամբիոնի դասախոս, որտեղ նա նաև զբաղեցնում էր համալսարանի փոխնախագահի պաշտոնը, ինչպես նաև Վատիկանի միջազգային աստվածաբանական հանձնաժողովի անդամ էր։1970 թվականին նա հուշագիր է ստորագրում գերմանացի ինը աստվածաբանների հետ կաթոլիկ եկեղեցում բարեփոխումների համար, որում մասնավորապես ասվում էր չեղյալ համարել ամուրիության երդումը։ Այդ փաստաթղթի հեղինակների շարքում նշանակալից էր Յոզեֆ Ռատցինգերը, որը հետագայում փոխեց իր հայացքները։ 1977 թվականին նա գրել է «Եթե կուսակրոնությունը պարտադիր չլինի բոլոր քահանաների համար, այլ կախված կլինի միայն ընտրությունից, նա կկորցնի իր աստվածաբանական էությունը։ Նրա նշանակությունը կվերանա, և այն կդիտարկվի միայն որպես սովորական տարօրինակություն»[28]։

1972 թվականին հիմնել է «Communio» ամսագիրը, որը գոյություն ունի մինչ այսօր։

1977 թվականի մարտի 24-ին նշանակվեց Մյունխենի և Ֆրայզինգի արքեպիսկոպոս, իսկ մայիսի 28-ին եպիսկոպոս ձեռնադրվեց[29]։

Հունիսի 27-ից եղել է Սանտա-Մարիա-Կոնսոլատերիչե-ալ-Տիբուրտինոյի եկեղեցու կարդինալ-քահանա, նշանակվել է պապ Պողոս VI կողմից[30].:

1981 թվականի նոյեմբերի 25-ից գլխավորել է Հավատի միաբանության դոկտորինան (նույն ինքը՝ Սուրբ ինկվիզիցիա, վերափոխված 1908 թվականին Պիոս Х պապի կողմից)։

1986 թվականի հուլիսից մինչ 1992 թվականի դեկտեմբեր ղեկավարել է Կաթոլիկ Եկեղեցու նախապատրաստական հանձնաժողովը[24]։

1998 թվականի նոյեմբերի 6-ից եղել է կարդինալների կոլեգիայի փոխդեկան[30]։

Բացի մայրենի՝ գերմաներեն լեզվից, Բենեդիկտոս XVI-ն ազատ խոսում էր իտալերեն, լատիներեն, իսպաներեն, անգլերեն լեզուներով և կարդում էր տեքստեր հին հունարեն և եբրայերեն[31]։

Մանկապղծության ու սկանդալների վերաբերյալ արձագանք

2010 թվականի մարտի 20-ին պապականության պատմության մեջ առաջին անգամ Բենեդիկտոս XVI-ը երեխաների սեռական շահագործման և նրանց՝ Իռլանդիայի կաթոլիկ եկեղեցում թաքցնելու համար[32] (Վատիկանը հրաժարվեց համագործակցել հետաքննության հետ) Իռլանդիայի կաթոլիկներին ուղարկեց համապատասխան հովվերգական ուղերձը, որտեղ ասվում էր, որ հյուպատոս քահանաները դավաճանել են նրանց նման անմեղ մարդկանց ցուցաբերած վստահությունը[33]): Եվ դրա համար պետք է ամենակարող Աստծո և օրենքի առաջ պատասխան տան, և որով մեղադրում էին նրանց հսկայական զոհեր տալու, ինչպես նաև եկեղեցու կրոնական կյանքը խաթարելու համար (Ուղերձ 7-րդ կետ)[34][35]։

Բենեդիկտոսի քահանայական ուղերձում արտահայտվում էր Իռլանդիայի առաքելական որոշ թեմերի իրագործման մտադրությունը, ինչպես նաև՝ ճեմարաններինը և կրոնական հավաքույթներինը (Ուղերձ 14-րդ կետ), որը ըստ որոշ վատիկանական մեկնաբանների կարծիքով նշանակում էր Իռլանդիայի եպիսկոպոսարանի հանդեպ անվստահություն։ 2010 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Բենեդիկտոս XVI-ն ընդունել է իռլանդացի եպիսկոպոս Ջոն Մեգիի հրաժարականը, որը իր հերթին դիմում էր ներկայացրել մանկապղծության սկանդալի հետ կապված[36][37]։

2010 թվականի մարտ-ապրիլ ամիսներին համաշխարհային ԶԼՄ-ներում նյութեր էին հրապարակվում, որոնց հիման վրա Բենեդիկտոսը մեղադրվում էր այդ մեղսունակ դեպքերին մասնակցություն ունենալու և թաքցնելու մեջ։ Ի պատասխան ելույթներ հնչեցին Բենեդիկտոս XVI-ի պաշտպանության համար, մասնավորապես, քահանա Թոմաս Բրանդեջի հոդվածը, որը մեղադրվում էր խուլ երեխաների սեռական բռնության մեջ։

Մեծ Բրիտանիայում մի շարք անձանց կողմից, այդ թվում՝ Ռիչարդ Դոքինզի, քարոզարշավ սկսվեց Բենեդիկտոսին Միացյալ Թագավորություն ժամանելու պահին ձերբակալելու համար։ 2010 թվականի սեպտեմբերի 10-ին պատմության մեջ առաջին անգամ արձանագրվեց Հռոմի պապի պետական այցը։ Նույն բրիտանական ԶԼՄ-ները որոշեցին չեղյալ համարել այդ ամենը, ինչպես նաև՝ այլ սկանդալային դեպքերը[38][39][40][41][42][43][44][45]։

Միջազգային ԶԼՄ-ները արձագանքեցին 2010 թվականի ապրիլի 9-ին հրապարակված կարդինալ Ռատցինգերի նամակին (1985), որում նա կոչ էր անում «հայրական հոգատարությամբ» վերաբերվել Կալիֆոռնիայի քահանային, որը քաղաքացիական դատարանի կողմից ավելի վաղ դատապարտվել էր վանականի տանը երկու տղաների բռնաբարության համար[46][47][48][49]։ Վատիկանի պաշտոնատար անձինք հանդես եկան հայտարարությամբ այն մասին, որ կարդինալ Ռատցինգերի վիճելի նամակը այն ժամանակ եղել է քահանայի դիմումը իրեն ներելու և ազատելու սուրբ պարտականություններից և ուխտից[50][51]։

Սուրբ Աթոռի մամուլի կենտրոնի տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել է, որ եկեղեցին կորցրել է հասարակության վստահությունը և այլևս չի կարող իրեն թույլ տալ կանոնական իրավունքը դնել քաղաքացիական իրավունքներով[52]։

2010 թվականի ապրիլի 18-ին Մալթա այցի ժամանակ Բենեդիկտոս XVI-ը հանդիպեց քահանաների կողմից մանկապղծության զոհերի հետ և նրանց հետ զրույցում, մասնավորապես արտահայտեց իր «ամոթն ու վիշտը»։ Նա վստահեցրեց, որ այսուհետ եկեղեցին կանի այն ամենը, որպեսզի երիտասարդների պաշտպանության համար դատական պատասխանատվության ենթարկվեն բոլորը[53]։

2010 թվականի ապրիլի 23-ին Բենեդիկտոս XVI-ն ընդունեց Բրյուգգե քաղաքի (Բելգիա) արքեպիսկոպոս Ռոգեր Վանխելյովի հրաժարականը, որը խոստովանել է, որ իր քահանայության ժամանակ սեռական բռնության է ենթարկել իր շրջապատից մի երիտասարդի[54][55]։

2010 թվականի մայիսի 11-ին Պորտուգալիա այցի ժամանակ Բենեդիկտոս XVI-ը մանկապղծության խնդիրների քննարկման վերաբերյալ ասել է, որ եկեղեցու հետապնդման ամենամեծ սպառնալիքը բխում է հենց եկեղեցու ներսի մեղքից[56][57][58]։

2014 թվականի հունվարին հաղորդվել էր, որ միայն 2011-2012 թվականներին Բենեդիկտոս XVI-ն արգելել է 384 քահանաների ծառայությունը, որոնց կասկածում են մանկապղծության մեջ (2011 թվականին 260 քահանաներ, 2012 թվականին՝ 126)[59]:

Այլ քննադատություն

Հռոմի պապին քննադատում էին նաև Սուրբ Պիոս X-ի մի շարք պահպանողական եպիսկոպոսներին եկեղեցուց հեռացնելու համար, որոնցից մեկը հրապարակավ ժխտում էր Հոլոքոստը, և այն առաջարկի համար, որ պահպանակի օգտագործումը խորացնում է ՁԻԱՀ-ի խնդիրը[60]։

Հարձակում պապի վրա

Սուրբ Ծննդյան պատարագից հետո 2008 թվականին իտալուհի Սյուզաննա Մայոլոն, որը ամենայն հավանականությամբ տառապում էր հոգեկան հիվանդությամբ, փորձել է հասնել նրան և վնասել[61]։ Անվտանգության աշխատակիցները կարողացել են ժամանակին կանխել միջադեպը։ 2009 թվականին Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ նույն Սյուզաննա Մայոլոն կրկին փորձեց հասնել պապին և գրկել նրան։ Անվտանգության աշխատակիցները փորձեցին նրան խանգարել, սակայն նա բռնել էր պապի թիկնոցից և հրեց նրան գետնին։ Բենեդիկտոսը չվնասվեց և շուտով շարունակեց ծառայությունը, սակայն կարդինալ Ռոժե Էչեգարայը, ըստ լրատվամիջոցների ստացել էր ազդրի կոտրվածք։ 2010 թվականի հունվարի 13-ին Բենեդիկտոս XVI-ն իր մոտ ընդունեց Սյուզաննա Մայոլոյին և ներեց նրան[62][63]։

Հրաժարական

2013 թվականի փետրվարի 11-ին կոնկլավին Բենեդիկտոս XVI-ը հայտարարեց փետրվարի 28-ին գահից հրաժարվելու իր որոշման մասին առողջական վիճակի վատթարացման հետ կապված։ 2013 թվականի փետրվարի 28-ին Հռոմի ժամանակով 20:00 -ին (UTC+1) հրաժարականը ուժի մեջ մտավ (այդ ժամանակը ընտրվել է քանի որ 20:00 ավարտվում է պապի աշխատանքային ժամը)։

Բենեդիկտոս XVI-ը գտնվում էր Կաստել Գանդոլֆոյի իր նստավայրում, ուր ուղղաթիռով Վատիկանից ժամանել էր մի քանի ժամ առաջ։ Այնտեղ նա բնակվում էր, քանի դեռ չէին ավարտվել Վատիկանի Mater Ecclesiae վանքի վերանորոգման աշխատանքները, որը դարձավ նրա մշտական նստավայրը։

Բենեդիկտոս XVI-ը գահը թողնելուց հետո չի պահպանել կարդինալի կոչումը և չի մասնակցել կոնկլավին, քանի որ նա 80 տարեկան էր և չէր կարող զբաղեցնել որևէ պաշտոն հռոմեական պապական կուրիայում։ Կոնկլավը սկսվել է 2013 թվականի մարտի 12-ին։

2013 թվականի փետրվարի 25-ին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը փոխեց կանոնադրությունը[64], որպեսզի արագացնի իր հաջորդին ընտրելու գործընթացը։ Ավելի վաղ Սուրբ Աթոռի մամուլի կենտրոնի նախագահ Ֆեդերիկո Լոմբարդին արդեն տեղեկացրել էր[65], որ եկեղեցու կանոնները, որոնք կարգավորում են նման հավաքների աշխատանքի կարգը, կարող են խախտել Բենեդիկտոս XVI-ի իրավիճակի պատմական յուրահատկության հետ կապված։

2013 թվականի մարտի 13-ին Հռոմի Կաթոլիկ եկեղեցու պապ ընտրվեց Խորխե Բերգոլիոյին, վերցնելով Ֆրանցիսկոս անունը։ Մարտի 23-ին Բենեդիկտոս XVI-ն առաջին անգամ հանդիպեց իր իրավահաջորդին[66]։

Աշխատություններ

  • «Սուրբ Բոնավենտուրայի աստվածաբանության պատմություն» (1959)
  • «Ինչ է նշանակում լինել քրիստոնյա» (1965)
  • «Քրիստոնեության ներածություն» (1968)
  • «Հավատը դեպի ապագան» (1970)
  • «Քրիստոնեական բարոյականության սկզբունքները» (1975)
  • «Դշչեր Սիոնա» (1977)
  • «Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ եռամիության Աստծո մտորումները» (1977)
  • «Կատարածաբանություն՝ մահը և հավերժ կյանքը» (1977)
  • «Վերայի տոնը» (1981)
  • «Կաթոլիկ աստվածաբանության սկզբունքները» (1982)
  • «Սկզբում... Մեղսարարության և ստեղծման պատմությանը հասկացողությունը» (1986)
  • «Եկեղեցի, էկումենյան շարժում և քաղաքականություն՝ նոր ակնարկներ էկումենյան շարժման մասին» (1987)
  • «Ձեր ուրախության հետևորդները» (1988)
  • «Հայացք Քրիստոսին՝ հավատի, հույսի և սիրո վարժություններ» (1989)
  • «Շրջապտույտային կե՞տ Եվրոպայի համար» (1991)
  • «Նոր երգ Տիրոջը՝ հավատ Քրիստոսի հանդեպ և պատարագ այսօր» (1995)
  • «Գետնի աղը» (1996)
  • «Ուղենիշ. Հիշողություններ. 1927—1977» (1997)
  • «Շատ կրոններ, մեկ ուխտ՝ Իսրայել, Եկեղեցին և աշխարհը» (1997)
  • «Պատարագի ոգին» (2000)
  • «Աստվածը և աշխարհը» (2000)
  • «Ճշմարտությունը և հանդուրժողականությունը՝ քրիստոնեական հավատը և համաշխարհային կրոնը» (2003)
  • «Խաչի ճանապարհը» (2005)
  • «Քրիստոնեությունը և մշակույթի ճգնաժամը» (2005)
  • «Հիսուսը Նազարեթից» (2007)
  • «Հիսուսը, առաքյալները և վաղ եկեղեցին» (2007)
  • «Եկեղեցու հայրերը՝ Կլիմենտ Հռոմեացուց մինչև սուրբ Ավգուստին» (2008)
  • «Հիսուսը Նազարեթից, Կրքոտ շաբաթը» (2011)

Պապական կոնդակներ

Իր պաշտոնավարման ընթացքում Բենեդիկտոս XVI-ը հրատարակել է երեք պապական կոնդակ։

Լատիներեն անվանումՀայերեն անվանումԿարճ բովանդակությունՀրատարակման ամսաթիվԿոնդակի տեքստը
1. Deus Caritas Est«Աստվածն է սերը»Քրիստոնեական սիրո մասին2005 թվականի դեկտեմբերի 25«Աստվածն է սերը» Արխիվացված 2013-02-22 Wayback Machine
2. Spe Salvi«Հույսով փրկվածները»Քրիստոնեական հույսի մասին2007 թվականի նոյեմբերի 30

«Հույսով փրկվածները» Արխիվացված 2012-10-16 Wayback Machine

3.Caritas in Veritate«Գթասրտությունը ճշմարտության մեջ է»Քրիստոնեական գթասրտության մասին2009 թվականի հունիսի 29(անգլ.)«Caritas in Veritate»

2006 թվականի հունվարի 25-ին տպագրվեց Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ն առաջին կոնդակը՝ Deus Caritas Est  («Աստվածն է սերը»)[67]։ 78 էջանոց փաստաթղթի առաջին մասը նվիրված է սիրո խնդրին։ Այնտեղ պոնտիֆիկը դատապարտում է էրոտիկ սիրո տարբերությունները կնոջ և տղամարդու և անշահախնդիր սիրո միջև։ Կոնդակի երկրորդ մասի թեման՝ եկեղեցու դերն է, որը գթասրտության միջոցով ցույց էր տալիս մարդկությանը իր սերը։

Փաստաթուղթը լույս տեսավ ութ լեզուներով՝ լատիներեն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, լեհերեն, իտալերեն, իսպաներեն և պորտուգալերեն (հետագայում թարգմանվել է բազմաթիվ այլ լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն)։ Այն գրվել է Բենեդիկտոս XVI-ի կողմից դեռևս 2005 թվականին, սակայն այլ լեզուներով թարգմանության համար առաջացած խնդիրների պատճառով հրապարակվել է ուշացումով։

2007 թվականի նոյեմբերի 30-ին պապ Բենեդիկտոս XVI-ի կողմից գրվեց երկրորդ կոնդակը՝ Spe Salvi («Հույսով փրկվածները»)[68]. Բացի հույսի թեմային անդրադառնալուց, որը շատ կարևոր էր քրիստոնյաների համար, պոնտիֆիկը ուսումնասիրում է աթեիզմի երևույթը և նրա հետ է կապում ժամանակակից հասարակության շատ խնդիրներ։

2009 թվականին լույս տեսավ երրորդ եզրափակիչ կոնդակը՝ Caritas in Veritate («Գթասրտությունը ճշմարտության մեջ է»)[69]։

Չորրորդ կոնդակը Lumen Fidei («Հավատի լույսը») հրապարակվել է նրա հաջորդի ստորագրությամբ։ Կոնդակը նվիրված էր չորրորդ աստվածաբանական առաքինությանը՝ հավատքին[70]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենեդիկտոս XVI» հոդվածին։