Բի Բի Քինգ

Բի Բի Քինգ (անգլ.՝ Riley B. King, սեպտեմբերի 16, 1925(1925-09-16)[1][2][3][…], Berclair, Լեֆլոր շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ - մայիսի 14, 2015(2015-05-14)[4][5][6][…], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ[4]), ամերիկացի բլյուզ կիթառահար, երգիչ, երգերի հեղինակ, որի երկրպագուները նրան համարում են բլյուզի արքա։

Բի Բի Քինգ
Բնօրինակ անունանգլ.՝ B. B. King
Ի ծնե անունանգլ.՝ Riley Ben King
Ծնվել էսեպտեմբերի 16, 1925(1925-09-16)[1][2][3][…]
Berclair, Լեֆլոր շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էմայիսի 14, 2015(2015-05-14)[4][5][6][…] (89 տարեկան)
Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ[4]
Ժանրերբլյուզ և ռիթմ էնդ բլյուզ[7]
Մասնագիտությունկիթառահար, երգիչ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, դաշնակահար և երաժշտական պրոդյուսեր
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ[7], վոկալ[7], Էլեկտրակիթառ և Lucille?
ԼեյբլGeffen Records, Federal Records? և RPM Records?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱմուսինMartha Lee Denton? և Sue Carol Hall?
Պարգևներ
Կայքbbking.com
 B.B. King Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 16-ին Միսիսիպիի Բենա գյուղում։ Նա կիթառով զբաղվել է ազատ ժամանակ։ Որպես երաժիշտ Քինգը առաջին անգամ հանդես է եկել 1946 թվականին Մեմֆիսում, բայց մի քանի ամսվա ծանր կյանքից հետո նա վերադառնում է Միսիսիպի։ Նա որոշեց հաջորդ «ճամփորդությանը» ավելի լավ պատրաստվել, որը տեղի կունենա 2 տարի անց։ Սկզբանակն շրջանում նա աշխատեց ռադիոյում, որտեղ նրան սկսեցին անվանել «Բլյուզ երիտասարդը Բիլ Սթրիթից»[11]։ Այստեղ նա ծանոթանում է Տի-Բոուն Ուոկերի հետ, որը Քինգի մասին ասել է հետևյալը. «Առաջին անգամ լսելով նրան ես հասկացա, որ անգամ ինձ է պետք էլեկտրական կիթառ։ Անհրաժեշտ է, արժե գողանալ նրան»։Հետագա քայլը եղավ այն, որ Բի Բի Քինգը սկսեց հավաքել իր սեփական խումբը։ Այն բաղկացած էր հետևյալ անձանցից։

  • Բի Բի Քինգ -կիթառիստ, վոկալիստ
  • Քելվին Օուլենս
  • Լոուրենս Բարդին
  • Ջորջ Քոլմեն
  • Ֆլոյդ Նյումեն
  • Միլլարդ Լի
  • Ջորջ Ջոյնըր
  • Էրլ Ֆորեսթ

Այս գործում Քինգին օգնեց Օնզի Հորնը։ Սեմ Քինգը անկեղծացավ, որ նա այդքան էլ վարպետացած չէ ակկորդների մեջ և միշտ իմպրովիզներ է կատարում։

1979 թվականին Բի Բի Քինգը դարձավ արևմտյան մեծագույն աստղերից առաջինը, ով հանդես եկավ համերգներով Սովետական Միությունում՝ տալով 22 համերգ 5 քաղաքներում՝ Մոսկվայում, Լենինգրադում, Բաքվում, Թբիլիսիում ու Երևանում[12]։

Բի Բի Քինգի խոսքերից

  • «Իմ կյանքը սովորական բլյուզային պատմություն է, չէ՞ որ բլյուզը սովորական երաժշտություն է, իսկ ես՝ սովորական մարդ։ Ես միայնակ մարդ եմ, և քիչ եմ խոսում, բառերը իմ ընկերները չեն։ Ես շփվում եմ երաժշտության, նոտաների, ձայների և ռիթմերի միջոցով։ Երաժշտությունը համազգային է, այն պետք չէ թարգմանել, նա քաղաքականությունից դուրս է»։

Նկարներ

Ալբոմներ

  • 1957 Singin' the Blues
  • 1958 The Blues
  • 1960 My Kind of Blues
  • 1965 Live at the Regal
  • 1968 Lucille
  • 1969 Live And Well
  • 1969 Completely Well
  • 1970 Indianola Mississippi Seeds
  • 1971 Live in Cook County Jail
  • 1971 B.B. King in London
  • 1971 Guesս who
  • 1972 L.A. Midnight
  • 2000 Ճանապարհորդություն Քինգի հետ
  • 2008 One Kind Favor

[13][14][15][16][17][18][19][20][21]

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բի Բի Քինգ» հոդվածին։