Բոքսիտ

Բոքսիտ, առաջացել է ֆրանսերեն Լե Բո (Les Baux) տեղանքի անունից, որտեղ էլ հայտնաբերվել է առաջին բոքսիտների հանքավայրը։ Բոքսիտը ալյումինի հիմնական աղբյուրն է հանդիսանում։ Բաղկացած են հիմնականում ալյումինի հիդրօքսիդներից, երկաթի և սիլիցիումի օքսիդներից։

Բոքսիտ ամերիկյան մանրադրամով չափերի համեմատության համար
Բոքսիտների հանքավայր Ավստրալիայում

Հանքագոյացնող միներալներ

Բոքսիտների գլխավոր հանքագոյացնող միներալներն են գիբսիտը (Al(OH)3) բյոմիտը (γ-AlO(OH)), դիասպորը (α-AlO(OH)), գյոթիտը, հիդրոհեմատիտը, հիդրոգյոտիտը, կաոլինիտը, քլորիտները, ռուտիլը, իլմենիտը և այլն։ Գույնը՝ սովորաբար կարմիր, գորշ–շագանակագույն։ Բնության մեջ հանդիպում է պինդ, ծակոտկեն, հողանման, փուխր և կավանման ագրեգատներով։

Կառուցվածքային հատկանիշներ

Ըստ կառուցվածքային հատկանիշների՝ առանձնացնում են բեկորային (պելիտային, ավազաքարային, կոպճաքարային, կոնգլոմերատային) և կոնկրեցիոն (ձվաքարային(կրաքարի մի տեսակը, որ ձվի նման նախշեր ունի), սիսեռաքարային, լիմոնիտային)։

Ծագում

Բոքսիտների ծագումը գլխավորապես կապված է նստվածքային և լատերիտային ապարների հետ։

Բոքսիտների արդյունաբերությունը 2005 թվականի դրությամբ

Տարածում

Բոքսիտները լայն տարածված են արևադարձային երկրներում, հատկապես Գվինեայում, Ավստրալիայում։ 2009 թվականին Ավստրալիան առաջին երկիրն էր աշխարհում բոքսիտների արդյունահանումով, այն գրեթե կազմում էր ընդհանուր պաշարների մեկ երրորդ մասը։ Նրան հաջորդում են Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը և Գվինեան։

Թեև ալյումինի պահանջարկը արագ աճում է, այնուհանդերձ բոքսիտների պաշարները բավարար են ալյումինի համաշխարհային պահանջները դեռևս մի քանի դար բավարարելու համար։

2010 թ. բոքսիտների ընդհանուր հաստատված պաշարները (x 1000 տ.)[1]
ԵրկիրՀանքարդյունաբերությունՊաշարԸնդհանուր պաշար
20102011 (դրությամբ)
 Գվինեա17,40018,0007,400,0008,600,000
 Ավստրալիա68,40067,0006,200,0007,900,000
 Վիետնամ80802,100,0005,400,000
 Ճամայկա8,54010,2002,000,0002,500,000
 Բրազիլիա28,10031,0003,600,0002,500,000
 Գայանա1,7602,000850,000900,000
 Հնդկաստան18,00020,000900,0001,400,000
 Չինաստան44,00046,000830,0002,300,000
 Հունաստան2,1002,100600,000650,000
 Իրան500[2]
 Սուրինամ4,0005,000580,000600,000
 Սիերա Լեոնե1,0901,700180,000?
 Ղազախստան5,3105,400160,000450,000
 Վենեսուելա2,5004,500320,000350,000
 Ռուսաստան5,4805,800200,000250,000
 ԱՄՆ30[2]Ոչ արդյունաբերական20,00040,000
Այլ երկրներում2,6302,6003,300,0003,800,000
Ընդհանուր պաշարները209,000220,00029,000,00038,000,000

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 535