Եգիպտական հեղափոխություն (2011)

2011 թվականի եգիպտական ցույցեր և հեղափոխությունը, փողոցային ցույցեր, բողոքներ և քաղաքացիական անհնազանդության ակտեր են որոնք սկսվել են Եգիպտոսում 2011 թվականի հունվարի 25-ին։ Ցույցերն ու խռովությունները սկսել են Թունիսի հեղափոխությունից ետք և կառք մը ցուցարարներ շալկում են Թունիսի դրոշներ որպես խորհրդանիշ նրանց ազդեցության[11]։ Ցուցարարների բողոքները և դժգոհությունները կենտրոնացում է իրավական, քաղաքական և տնտեսական հարցերի վրա[12]՝ ոստինակության դաժանություն[13], արտակարգ դրության օրենքներ[13], ազատ ընտրությունների բացակայություն[14], քաղաքական կաշառակերություն[14], սահմանափակումներ խոսքի ազատության վրա[14], բարձր գործազրկություն[15], ցածր նվազագույն աշխատավարձ[15], սննդամթերքի արժեզրկում[14][15] և վատ կենսանապայմաններ[16][17]։ Ցույցի կազմակերպիչները պահանջում են ազատության և արդարության իրավունքներ, նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմի հեռացումը և նոր կառավարություն որը ներկայացնում է եգիպտացի ժողովրդին շահերը[18]։

2011 թվականի ցույցեր և հեղափոխություն Եգիպտոսում
Մասն էԱրաբական գարուն
ՎայրԵգիպտոս
Երկիր Եգիպտոս
Թվականհունվարի 25, 2011-ից փետրվարի 11, 2011
ԱռանձնահատկությունՀեղափոխություն, ցույցեր, փողոքներ, քաղաքացիական անհնազանդություն, խռովություններ, կողոպում
Մասնակցողեգիպտացիներ, ընդդիմադիր խմբեր
ՆպատակԵգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմի հեռացում
Մահ300 անձ կարծում են որ արդեն մահացել է[1] ներառյալ 138 ցուցարար[2][3][4], 10 ոստիկան[5][6][7], 12 բանտարկյալ, և մեկ բանտի ժամապահ[8]
ՎիրավորՀնարավոր է ավելի քան 3,000 անձ[9]
Կալանք1,000-ից ավելի (հունվարի 26-ի դրությամբ)[10]

Հակառակ որ Եգիպտոսում տեղայնացված ցույցեր վերջին տարիներում սովորական էին դարձել, հիմնական ցույցեր և խռովություններ բռնկվել են ամբողջ երկրում հունվարի 25, 2011 թվականին, որը կոչվել է «Զայրույթի օր» և որոշվել է որպես ցույցերի թվական ընդդիմադիր խմբերի և ուրիշների կողմից[17]։ Այս ցույցերը ամենամեծն են Եգիպտոսում 1977 թվականի հացի խռովություններից ի վեր[19] և առաջին անգամ լինելով որ եգիպտացիներ բոլոր տարբեր սոցիալ-տնտեսական իրավիճակներից և հավատքներից մասնակցում են միասնաբար[19][20]։

Կենտրոնական անվտանգության ոստիկանությունը, հունվարի 25, 2011

Մինչև փետրվարի 2, ամենաքիչը 138 ցուցարար և 10 ոստիկան մահացել են իսկ 3,000-ից ավելի վիրավորվել են[2][9]։ Մայրաքաղաքը Կահիրեն նկարագրվել է որպես «պատերազմի դաշտ»[21], և Սուեզում տեղի է ունեցել հաճախակի կատաղի բախումներ։ Եգիպտական կառավարությունը փորձել է խախտել ցույցերը օգտագործելով հակախռովության ոստիկանության խմբեր որոնք օգտագործում են վահաններ, ռետինե փամփուշտներ, մահակներ, ջրային «թնդանոթներ», արտասվաբեր գազ և, որոշ դեպքերում, փամփուշտներ[22]։ Մուբարաքի հավատարիմ Եգիպտոսի կենտրոնական անվտանգության ոստիկանության ներկայությունը աստիճանաբար փոխարինվել է հիմնականում զուսպ զինծառայողներից։ Ի պատասխան ոստիկանության բացակայության և կողոպումի, եգիպտացի քաղաքացիները կազմակերպած են ինքնապաշտպանական խմբեր պաշտպանելու համար կարևոր շրջանները երկրում[23][24][25][26][27]։

Կառավարությունը ժաշանակավորապես արգելափակել էր երկրում SMS հաղորդագրությունների ծառայությունները[28] և Համացանցը, դառնալով առաջին երկիրը, որ ժամանակավորապես արգելափակել է Համացանցը ամբողջությամբ[29][30]։ Կառավարությունը նաև պարտադրել է պարետային ժամ[31]‎, պնդելով որ անհրաժեշտ է պահպանել կանոնը և կանխելու ապստամբության փորձեր իսլամական խմբակներից[32]։ Մուբարաքի արձակել է իր կառավարությունը և նշանակել է ռազմական գործիչ և նախկին Եգիպտոսի գլխավոր հետախուզության տնօրինության պետ Օմար Սուլեյման որպես փոխնախագահ իսկ նախկին հրամանատար Եգիպտոսի օդային ուժերի Ահմեդ Շաֆիք որպես վարչապետ՝ փորձելով ընկճել անհամաձայնությունը։ Նաև, ի պատասխան ճնշման, Մուբարաքը հայտարարել է թե չի ցանկանում վերընտրություն դիմելու սեպտեմբերին[33]։ 2011 թ. փետրվարի 10-ի ուշ երեկոյան Մուբարաքը իր լիազորությունները հանձնել է Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանին[34]։ Փետրվարի 11-ի երեկոյան, Սուլեյմանը հայտարարել է, որ Մուբարաքը հրաժարականը տվել է և հանձնել է լիազորությունները Զինված ուժերի գերագույն խորդհրդին[35]։

Հոսնի Մուբարաքը անջատում է Համացանցը Եգիպտոսում և Եգիպտոսը անջատում է Մուբարաքը նրանից։

Միջազգային արձագանքը ցույցերի հանդեպ ընդհանրապես աջակցական է եղել և մեծամասնությունը կառավարությունների և կազմակերպությունների կոչ են արել ոչ-բռնի պատասխանների դիմելու երկու կողմերից և խաղաղ ճանապարհով շարժվել դեպի բարեփոխումների։ Բողոքի ցույցերը գրավել են ամբողջ աշխարհի ուշադրությունը շնորհիվ Twitter-ի, Ֆեյսբուքի, ՅուԹյուբի և այլ սոցիալական լրատվամիջոցների հարթակներ, որոնք թույլատրել են ակտիվիստներին և ուրիշների հաղորդակցումը և համակարգումը։ Կառավարուլյունը հունվարի 29-ի առավոտին ավարտել է արգելքը բջջային հեռախոսների[36], իսկ Համացանցը մասամբ վերականգնվել է փետրվարի 2 թվականին[37]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտական հեղափոխություն (2011)» հոդվածին։