Եգիպտացորենի ալյուր

Եգիպտացորենի ալյուր, եգիպտացորենի չորացված հատիկից աղացած մթերք։ Այս մթերքը լայնորեն կիրառվում է բազմաթիվ ազգերի խոհանոցներում[1]։ Այդպիսի ալյուրն օգտագործվում է թե՛ որպես հացի, հացաբուլկեղենի թխման, բլիթների, շիլաների պատրաստման հիմնական բաղադրիչ, թե՛ որպես ուտեստների հավելում (օրինակ՝ չուրչխելա պատրաստելիս խաղողի հյութի խմորման համար)։

Եգիպտացորենի ալյուր
Թալո, nshima?, Պոլենտա և Եգիպտացորենի ձավար
Տեսակսննդային բաղադրամաս
Ենթատեսակալյուր և gluten-free flour?
 Maize flour Վիքիպահեստում
Բավականին խոշոր դիսպերսված եգիպտացորենի ալյուր

Պատմություն

Եգիպտացորենի մաֆին
Եգիպտացորենի հաց
Կապույտ եգիպտացորենից պատրաստված հաց

Եգիպտացորենը հանդիսանում է Ամերիկայի բնիկ ժողովուրդների գյուղատնտեսության ավանդական մշակաբույսը։ Լատինական Ամերիկայում եգիպտացորենն օգտագործում են ավելի մեծ քանակությամբ, քան մոլորակի որևէ այլ վայրում։ Այն հիմնական մշակաբույս է հանդիսանում Մեքսիկայի, Կոլումբիայի, Պերուի, Էկվադորի, Վենեսուելայի և Պարագվայի ազգային խոհանոցների համար։

Եվրոպացիների կողմից Ամերիկայի հայտնագործումից հետո՝ բազմաթիվ տեղական մշակաբույսեր ներմուծվեցին Եվրոպա և սկսեցին մշակվել, այդ թվում՝ եգիպտացորենը։ Եվրոպայից եգիպտացորենը ներմուծվեց Աֆրիկա և Ասիա։

Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում եգիպտացորենը ամենաառաջինը հայտնվել է 17-րդ դարի վերջում Մոլդովայում և Վրաստանում։

Ուտեստներ՝ եգիպտացորենի ալյուրից

Ամերիկա

Աֆրիկա

Եվրոպա

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ