Jump to content

Զբիգնև Ռաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զբիգնև Ռաու
 
Կուսակցություն՝Օրենք և արդարություն
Կրթություն՝Լոձի համալսարան (1977)
Գիտական աստիճան՝դոկտորի աստիճան (1982), հաբիլիտացիա (1996) և scientific professorship degree? (2005)
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, իրավագետ և համալսարանի դասախոս
Ծննդյան օրփետրվարի 3, 1955(1955-02-03) (69 տարեկան)
ԾննդավայրԼոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Լեհաստան
 
Պարգևներ
«Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա)[1] Վաստակի արծաթե խաչ Bronze Medal for Merit in Fire Protection Ազգային կրթության հանձնաժողովի մեդալ Medal Stulecia Utworzenia Policji Państwowej և Odznaka Honorowa Krzyż Pamięci Szlaku Nadziei

Զբիգնև Վլոդզիմեժ Ռաու (լեհ.՝ Zbigniew Włodzimierz Rau, փետրվարի 3, 1955(1955-02-03), Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), Լեհաստանի քաղաքական և պետական գործիչ, Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար։

Կենսագրությունխմբագրել կոդը

1977 թվականին ավարտել է Լոձի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1981 թվականից եղել է Գերմանիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի համալսարաններում կրթաթոշակառու և դասախոս։ 1982 թվականին ստացել է իրավունքի դոկտորի, 1996 թվականին՝ հաբիլիտացված դոկտորի աստիճան։

2005 թվականին ստացել է իրավաբանական գիտությունների պրոֆեսորի գիտական կոչում և գլխավորել է Լոձի համալսարանի իրավաքաղաքական դոկտրինների ամբիոնը[2]։

2005 թվականին նախագահական ընտրություններում Լեխ Կաչինսկու աջակցության կոմիտեի անդամ էր։ Նույն թվականին խորհրդարանական ընտրություններում ընտրվել է «Իրավունք և արդարություն» կուսակցության սենատոր[3]։ 2006-2008 թվականներին Լեհաստանի խորհրդարանը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում[4]։

2015 թվականի դեկտեմբերի 8-ին գլխավորել է Լոձի վոյեվոդությունը[5]։ 2019 թվականի նոյեմբերի 11-ին ընտրվել է Սեյմի պատգամավոր[6] և ավարտել է իր աշխատանքը որպես վոյեվոդ[7]։ Սեյմում նշանակվել է արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ[8]։ 2020 թվականին դարձել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Լեհաստանի խորհրդարանի պատվիրակության նախագահ[4]։

2020 թվականի օգոստոսի 26-ին Զբիգնև Ռաուն նշանակվել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար[9][10]։

Մրցանակներխմբագրել կոդը

  • Ծառայության Արծաթե խաչ (2001 թվական)[11]
  • Կրթության ազգային հանձնաժողովի մեդալ (2007 թվական)
  • Բրոնզե նշան «Հակահրդեհային ծառայության համար» արժանիքների համար (2017 թվականին)[12]
  • Պետական ոստիկանության ստեղծման 100-ամյակի մեդալ (2019 թվական)[13]։

Ծանոթագրություններխմբագրել կոդը

Արտաքին հղումներխմբագրել կոդը

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զբիգնև Ռաու» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ